Որոշ գրքեր, օրինակ՝ Օլդոս Հաքսլիի «Օ՜ սքանչելի նոր աշխարհ»-ը որոշ մարդկանց կողմից համարվում էր սադրիչ, վիրավորական և ընթերցելու համար ոչ թույլատրելի՝ հատկապես անչափահասների համար:

Մարդիկ հայտարարում էին, որ այդ գրքերը ցնցող են, և հետևաբար, երեխաներին, որոնց հոգեկանը դեռևս ամբողջապես ձևավորված չէ, խստիվ արգելվում է կարդալ:
 

Վերջին 10 տարում աշխարհը ցնցած գրքերը
 

Առաջարկում ենք ձեզ կարդալ վերջին հարյուրամյակի 10 ամենացնցող գրքերի մասին:

/Հետաքրքիր - Վերջին 10 տարում աշխարհը ցնցած գրքերը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Վերջին 10 տարում աշխարհը ցնցած գրքերը
 
 
Загрузка...


Որոշ գրքեր, օրինակ՝ Օլդոս Հաքսլիի «Օ՜ սքանչելի նոր աշխարհ»-ը որոշ մարդկանց կողմից համարվում էր սադրիչ, վիրավորական և ընթերցելու համար ոչ թույլատրելի՝ հատկապես անչափահասների համար:

Մարդիկ հայտարարում էին, որ այդ գրքերը ցնցող են, և հետևաբար, երեխաներին, որոնց հոգեկանը դեռևս ամբողջապես ձևավորված չէ, խստիվ արգելվում է կարդալ:
 

Վերջին 10 տարում աշխարհը ցնցած գրքերը
 

Առաջարկում ենք ձեզ կարդալ վերջին հարյուրամյակի 10 ամենացնցող գրքերի մասին:

1. Դեվիդ Լոուրենս «Լեդի Չաթերլեյի սիրեկանը»

Ժամանակակից չափանիշներով գիրքը բավական անվնաս է: Սակայն 1928թ. Լոուրենսի կողմից նկարագրված եգերի և լեդիի հարաբերությունները թվում էին վիրավորական և անպատիվ, նրանում բարձրացված սեռերի և դասերի միջանձնային հարաբերությունների թեման շոշափելու պատճառով:

Վեպը տպագրության է թույլատրվել միայն 1959թ.՝ վեպի ստեղծումից գրեթե 30 տարի անց:

2. Օլդոս Հաքսլի «Օ՜, սքանչելի նոր աշխարհ»

1932թ. գրված մռայլ վեպը Հաքսլիի առաջին ստեղծագործություններից մեկն էր: Նրանում նկարագրված է զարմանահրաշ մի նոր աշխարհ, որը լի է հոգեբանական մանիպուլյացիաներով և նմանատիպ այլ բաներով: Նույն ժանրին է պատկանում նաև Ջորջ Օուրելի «1984»-ը, որում գլխավոր դերը պատկանում է Մեծ Եղբորը:

3. Վլադիմիր Նաբոկով «Լոլիտա»

Մանկապղծության պրոպագանդա՞, թե՞ ուղղակի մեծ գրականություն: Հրատարակումից հետո 1958թ. Ամերիկայում քննադատների և գիտնականների մեծ մասը եկան այն եզրահանգման, որ և՛ այն, և՛ այն, բայց շեշտադրված վերջինիս վրա: Այնուամենայնիվ ծեր մարդու սեքսուալ հիշողությունները իր խորթ աղջկա մասին կարող են ցնցել նույնիսկ այսօրվա բարոյական սկզբունքներով ապրող շատ մարդկանց:

4. Ֆիլիպ Ռոտ «Դերձակի բողոքը»

Ֆիլիպ Ռոտի վառ դեղին կազմով վեպը , որը գրվել է 1969թ., պատմում է երկու երիտասարդ ու սեքսուալ հրեուհիների մասին՝ շատ սեքսուալ հրեուհիների:

5. Այրա Լևին «Ռոզմարիի երեխան»

1967թ. այն միտքը, որ իրական սատանաները թափառում են Մանհեթենի վերին Վեստ-Սայթում, դարձավ ցնցող: Ավելի ցնցող էր այն միտքը, որ նրանք դերասաններ են վարձում անմեղ տնային տնտեսուհիներին բեղմնավորելու համար: Հենց սրա մասին էր խոսվում Այրի Լևինի չափազանց հաջողված վեպում, որի հիման վրա ստեղծվեց համանուն ֆիլմ Միա Ֆերոի գլխավոր դերակատարմամբ: Զարմանալի է, բայց Լևինին հաջողվեց ստեղծել միաժամանակ և ծիծաղելի և սարսափելի սոցիալական սատիրա:

6. Ուիլյամ Պիտեր Բլետի «Սատանա արտաքսողը»

Գրքի էկրանավորման մեջ իրոք թվում էր, որ Լինդա Բլերի գլուխը պտտվում է 360 աստիճանով: Բայց նույնիսկ 1971թ. Բլետի կողմից գրված գրքում այդ ամենը անչափ պատկերավոր էր: Այդ իսկ պատճառով հոգևորականները և եկեղեցականները ի զեն էին ելել այս գրքի դեմ: Սակայն ընթերցողների մեծ մասը յոթերորդ երկնքում էին:
«Սա բոլոր ժամանակների լավագույն սարսափներից մեկն է»,- անցյալ տարի գրեց Amazon-ը:

7. Էրիկա Ջոնգ «Թռիչքի վախը»

«Թռիչքի վախը» գիրքը գրվել է 40 տարի առաջ: Այն ժամանակ վեպը անվանեցին դինամիկ, լավ մտածված և կեղտոտ: Կոլումբիայի համալսարանի ուսանողուհու կողմից գրված գիրքը 30 տարեկան կնոջ մասին է, ով պատասխան է տալիս սեփական սեքսուալության համար: Գիրքը իր մեջ կրում էր հռետորական մտքեր ամբողջ աշխարհից ավելի քան 20 միլիոն ընթերցողների համար:

շարունակությունը՝ այստեղ:
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 795 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...