Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Վանգայի կանխագուշակությունները 2017թ. համար
 
 


   

Կանխագուշակությունների հավատում են շատերը: Հայտնի պայծառատես Վանգան բարձրաձայնել է բազմաթիվ իրադարձություններ, որոնք կատարվում են նույնիսկ նրա մահվանից հետո: 2017-ը, պայծառատեսի կարծիքով՝ բեկումնային է լինելու ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ամբողջ մարդկության պատմության մեջ:

Վանգայի կանխագուշակություններում մեծ մաս է հատկացված Ռուսաստանին, նրա տնտեսությանը և քաղաքականությանը: Պայծառատեսի ասածներից շատ բան կատարվել է, դրա համար ամեն հիմք կա կարծելու, որ մյուս կանխագուշակություններն էլ կկատարվեն:

Երկրի տնտեսության և բարօրության զարգացման հետ հավասար, մարդկանց մեջ կաճի կյանքի բոլոր վայելքներից օգտվելու ցանկությունը: Ժողովուրդը կդառնա ավելի էգոիստ, իսկ հանցավորության և դավաճանության քանակը կավելանա:

Վանգայի ուշադրությանն են արժանացել նաև բնական կատակլիզմները: Այսպես, նրա կանխագուշակումների վերծանումներից պարզ է դառնում, որ մոտ ապագայում Արևմտյան Եվրոպայի վրա տիեզերքից կարող է ընկնել օտար մարմին, որը ջուրն ընկնելով՝ կառաջացնի հսկայական ջրհեղեղ: Այսպիսի իրադարձությունից հետո Եվրոպայի մեծ մասը կխորտակվի:

Ըստ նրա մեկ այլ կանխագուշակության՝ քաղաքական իրադարձությունների և բնության անընդհատ փոփոխությունների ընթացքում, որոնք կսկսվեն աշխարհում 2017թ., 2023թ.-ին կտեղաշարժվի երկրի ուղեծիրը, որը կառաջացնի բազմաթիվ գլոբալ փոփոխություններ:

Բայց պայծառատեսը կանխագուշակում է ոչ միայն դժբախտություններ և մարդկային դաժանություն: Նրա խոսքով՝ 2017թ. կառաջանա ինդիգո երեխաների սերունդը: Իրենց բարությամբ և կյանքի նկատմամբ հայացքներով՝ նրանք կօգնեն ապագա մարդկությանը կենդանի մնալ, կհանգեցնեն մեր իրական հնարավորությունները հասկանալուն և կապ կհաստատեն իրական Վերին Ուժերի հետ:

Սակայն ինչպես միշտ, գոյություն ունի նաև հակադարձ կարծիք: Շատերը կարծում են, որ այսպիսի կանխագուշակությունները մարդկային գիտակցության մանիպուլյացիայի ևս մեկ մեթոդ է: Չէ՞ որ, եթե ժողովուրդը վախեցած է, նրան հեշտ է ղեկավարել: Այս պնդումը չի վերաբերում դավադրության տեսությանը կամ վախ

ներշնչելու մեթոդին: Սա ընդամենը հոգեբանության գերազանց իմացություն է, որն օգտագործվում է սեփական շահերի համար:

Իմանալ, թե արդյո՞ք Վանգան իրականում տիրապետում էր ապագան տեսնելու ընդունակությունների, թե՞ դա հերթական խաղ էր, մենք կարող ենք տեսնել արդեն նոր տարուն, որին պետք է հովանավորի Հրե կապիկը:

Լսեք Ձեր սրտի ձայնին և վստահեք աշխարհին:








Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 23.10.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (23.10.16)
Դիտումներ: 2642 | Տեգեր: կանխագուշակությունները, 2017թ., Վանգայի, ՀԱՄԱՐ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...