Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 23.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Վանգան շատ դաժան կյանք է ունեցել մինչև հայտնի դառնալը. քիչ հայտնի կենսագրական մանրամասներ
 
 


   Blog.liberal.am

Վանգան ծնվել է Բուլղարիայի Պետրիչ գյուղում: Մանուկ հասակում նա սովորական աղջիկ էր և տեղյակ չէր իր ընդունակությունների մասին: Վանգայի կյանքը հիշեցնում է սրբերի կյանքը, որովհետև անհնար է պատկերացնել, թե ինչպես է սովորական մահկանացուն տարել այն բոլոր փորձությունները, որոնք հանդիպել են խեղճ աղջկա կյանքում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հորը տանում են բուլղարական բանակ, իսկ մայրը վաղուց էր մահացել: Աղջիկը երկար ժամանակ ապրում էր հարևանների օգնությամբ:

 


Վանգան նիհարիկ, կապուտաչյա, շիկահեր խորամանկ աղջնակ էր: Արդեն մանուկ հասակում նա սիրում էր, որ ամեն առարկա իր տեղն ունենա: Նրա կարողությունները դեռ շատ խորն էին թաքնված: Նա խաղեր էր հորինում, սիրում էր «բուժակ-բուժակ» խաղալ` ընկերներին տարբեր բույսերով «բուժում» էր: 11 տարեկանում աղջիկն իր համար մի տարօրինակ խաղ էր հորինել. փողոցում կամ տանը ինչ-որ իր էր դնում, ապա ամուր փակելով աչքերը սկսում էր փնտրել այն: Հայրը չէր հավանում այդ խաղն ու չնայած բոլոր արգելքներին` Վանգան շարունակում էր այն խաղալ:

Հայրն ամուսնանում է երկրորդ անգամ և տուն բերում բարի ու հոգատար մի կնոջ: Հայրը խնամում էր անասուններին, իսկ Վանգայի պարտականությունների մեջ էր մտնում վագոններից կաթով լի երեսվածքներ բերելը: Մի անգամ սարսափելի մրրիկ է լինում: Երկինքը մթագնում է, ուժեղ քամի է փչում` ծառերն արմատախիլ անելով: Մրրիկը Վանգային էլ է տանում իր հետ: Վանգամ սարսափելի վախեցել էր, իսկ ավազով ու փոշով լի աչքերը չէր կարողանում բացել. դրանք ցավում էին: Ոչ մի բուժում արդյունք չտվեց: Վիրահատության փող չկար, իսկ տեսողությունն օրեցօր վատանում էր: Վանգան լացում էր, Աստծուց հրաշք էր աղերսում: Նա չգիտեր, որ հրաշքն արդեն տեղի է ունեցել:
 
1925-ին Վանգային ուղարկում են Կույրերի տուն, որտեղ նա երեք տարի ապրում է: Խորթ մոր մահվանից հետո նա ստիպված տուն է վերադառնում, որպեսզի օգնի խնամել փոքր քույրերին ու եղբայրներին: Իսկ տանը նույն աղքատությունն էր. ցերեկն աշխատանքը, գիշերը` արցունքներ:

Վանգայի գերբնական հատկությունները աստիճանաբար բացահայտվում էին: Մի անգամ նա օգնում է հորը գտնել իրենց հոտից գողացված ոչխարին: Նա հստակ բացատրել էր այն բակը, որտեղ թաքցնում էին ոչխարին: Բոլորը զարմացած էին, իսկ Վանգան ասաց, որ տեսել էր դա երազում: Նա արդեն ինքն էր սկսել նկատել, որ իր երազներն իրականանում էին: Սակայն նրա տաղանդը լիովին բացահայտվեց պատերազմի տարիներին: Հուսահատ մարդիկ չգիտեին ում դիմել: Եվ ահա նրանք գնում էին այն կնոջ մոտ, ով կարող էր հանգստացնել իրենց կամ գոնե ասել, թե որտեղ է նրանց հարազատը մահացել:

 



Իր անհավանական կարողությունները Վանգան բացատրում էր իրեն շրջապատող թափանցիկ էակներով, որոնց ծագումը նա չէր կարող բացատրել: Դրանք իբրև նրան էին փոխանցում մարդկանց մասին ինֆորմացիան: Իր առջև կանգնած մարդու կյանքը Վանգան ֆիլմի պես տեսնում էր, սակայն կանխել ինչ-որ բան նա չէր կարող:

Պայծառատեսությունից բացի Վանգան հասկացավ, որ կարող է հիվանդություններ բուժել: Սակայն ոչ թե դեղերի, այլ բույսերի միջոցով: Վանգան երբեք չէր հերքում դեղամիջոցների օգտակարությունը, սակայն համարում էր, որ դրանց չափից դուրս շատ օգտագործումն արգելափակում է բույսերի մուտքն օրգանիզմ:

Բույսերն ու ծաղիկները նրա սերն էին: Նա շատ էր կարևորում դրանց դերը բժշկության մեջ: Նա ասում էր, որ ամեն մեկը պիտի բուժվի այն բույսերով, որոնք աճում են իր սեփական երկրում: Նա շատ մարդկանց է օգնել, սակայն չկարողացավ օգնել իր ամուսնուն: Ինչու՞: Որովհետև ամեն մեկն իր կյանքի ուղին ունի, և Վանգան իրավունք չուներ փոխել այն: 
Նրանք քսան տարի միասին ապրեցին, սակայն վերջին տարիներին ամուսինը շատ էր խմում, ինչի արդյունքում հարբեցող է դառնում: Վանգան ամեն ինչ տեսնում և հասկանում էր, սակայն չէր կարող փոխել նրա ճակատագիրը: Երբ ամուսինը մահանում էր, Վանգան ծնկի եկավ նրա անկողնու մոտ. կնոջ կույր աչքերից արցունքներ էին հոսում: Երբ ամուսինը մահացավ, Վանգան դադարեց լացելն ու անմիջապես քնեց, իսկ արթնացավ թաղումից առաջ և ասաց. «Ես ուղեկցեցի նրան այնտեղ, որտեղ պետք էր»:

Վանգան մահից չէր վախենում: Նա ասում էր, որ մահ ասվածը գոյություն չունի: Նա ասում էր. «Մահվանից հետո մարդու հոգին շարունակում է զարգանալ, որպեսզի հասնի ավելի բարձր մակարդակի: Հենց դա հոգու անմահությունն է»: 

Վանգան գիտեր սեփական մահվան օրը. այդ օրը նա ասաց, որ իր կարողությունները փոխանցվել են Ֆրանսիայում ապրող 10-ամյա մի կույր աղջկա, և որ նրա մասին շուտով կլսեն:




Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 13.08.17 | Հեղինակ: Blog.liberal.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (13.08.17) | Հեղինակ: Blog.liberal.am
Դիտումներ: 338 | Տեգեր: ԴԱԺԱՆ, Վանգան, դառնալը., ՔԻՉ, ՀԱՅՏՆԻ, կյանք, շատ, ունեցել, մինչև | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...