Загрузка...
Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Ինչպե՞ս պաշտպանվել էներգետիկ վամպիրներից
 
 
Загрузка...


ժամանակակից աշխարհում վամպիրությունը ո՛չ հաստատվում է, ո՛չ էլ հերքվում, այն առասպել է համարվում: Բայց առասպել չէ, երբ խոսքը էներգետիկ վամպիրների մասին է: Որպես կանոն՝ վամպիր ասելիս պատկերացնում ենք սուր ժանիքներով ու սարսափելի աչքերով արնախում հրեշի: Իրականում նրանք սովորական մարդկային կերպարով են: Իսկ նրանց վամպիրությունն այն է, որ էներգիա են խլում մեկ ուրիշից:
 
Ինչպե՞ս պաշտպանվել էներգետիկ վամպիրներից

Լուսնային և արևային վամպիրներ

Վամպիրությունն այն է, երբ էներգիայի փոխանակման ժամանակ (այսինքն՝ շփման ընթացքում) ինչ-որ մեկին էներգետիկ վնաս է հասցվում: Շփվելով տարբեր մարդկանց հետ՝ մենք էներգիա ենք կորցնում, փոխանակում կամ ստանում: Կան մարդիկ, ովքեր գիտակցաբար թե անգիտակցաբար կլանում են դիմացինի էներգիան: էներգետիկ վամպիրների ներկայությամբ մարդը լարվում է, փոխում է տրամադրությունը, ինքնազգացողությունը:

Ինչպես և մարդիկ, վամպիրները նույնպես լինում են արևային և լուսնային:

Արևային վամպիրները տաք են և չոր, անընդհատ հայհոյում են, տանը հրահրում և նյարդայնացնում են հարազատներին, խանութում և հասարակական վայրերում՝ շրջապատի մարդկանց, աշխատավայրում՝ գործընկերներին:
Լուսնային վամպիրները ձանձրալի են, անընդհատ նվնվում են: Նրանք սուսիկ-փուսիկ են թվում, բայց շատ կպչուն են, անվերջ խոսում են իրենց խնդիրների մասին, իրենց դարդերն են պատմում: Տպավորություն է ստեղծվում, որ նրանցից անհնար է ազատվել:

Ինչպե՞ս են խլում էներգիան

Հեշտությամբ: Յուրաքանչյուր մարդ զգում է, երբ իրենից էներգիա են տանում: Ցանկացած բացասական զգացմունք, տհաճ զգացողություն ահազանգում է, որ ձեզնից էներգիա է գնում:

Դասական օրինակ

Տրանսպորտում ինչ-որ մեկը պատահաբար /պատահականություններ չեն լինում/ տրորում է ձեր ոտքը: Դուք, ըստ ձեզ, բավական սիրալիր դիտողություն եք անում, բայց ի պատասխան լսում եք, թե ինչ է մտածում ձեր ոտքը տրորողը ձեր «սիրալիրության» մասին, անձամբ ձեր մասին, ձեր ծնողների մասին... Ի՞նչ եք զգում, ներքուստ զայրանում եք, նյարդայնանում, նեղվում: Այդ զգացողություններն էլ խոսում են այն մասին, որ ձեզնից էներգիա են խլել:

Մեկ ուրիշ օրինակ, ձեր ոտքը չեն տրորել, ոչ մի ավելորդ խոսք չեն ասել, բայց, ասենք, տրանսպորտում ձեր առջև ազատված նստատեղին, որտեղ պատրաստվում էիք ինքներդ նստել, խցկվում ու նստում է ինչ-որ մեկը: Տհա՞ճ է: Եվ ոչ միայն, այդ անձը կռահում էր ձեր մտադրության մասին, այնուամենայնիվ, առաջ անցավ և ձեզ համար տհաճ քայլ արեց: Իհարկե, նյութական առումով ոչ մի վնաս ձեզ չի հասցրել, բայց էզոտերիկ տեսանկյունից այդ մարդը էներգետիկ հարված է հասցրել' վամպիրության ակտ է կատարել: հսկ կխլի՞ նա ձեզնից էներգիա, թե՞ ոչ, կախված է միայն ձեզնից, ձեր արձագանքից: Ոչ ոք չի կարող ձեզնից էներգիա խլել, եթե ինքներդ թույլ չտաք:

Փոքրիկ վամպիրիկներ

Մանուկները էներգետիկ դոնորներ են' ամենաիրական վամպիրներ:     Նրանք արագ են կողմնորոշվում, թե ինչպես էներգիա խլել շրջապատի մարդկանցից.
կամակորություն են անում, հրաժարվում ուտել, չեն քնում, թեև ակնհայտորեն քունը տանում է, արթնանում են առավոտ վաղ և թույլ չեն տալիս, որ ուրիշները քնեն, և այսպես շարունակ: Երբևէ 24 ժամից ավելի երեխայի հետ մենակ մնացե՞լ եք (հատկապես ուրիշի երեխայի կամ ավելի վատ՝ միանգամից մի քանի երեխաների հետ): Եվ ի՞նչ: Հենց ձեր արձագանքից է կախված՝ «կխմի՞» արդյոք փոքրիկ վամպիրը ձեր էներգիան (եթե դուք նյարդայնացել եք, զայրացել, և քիչ էր մնում՝ հունից դուրս գայիք), կամ դուք ինքնակամ կտա՞ք նրան ձեր էներգիայի մի մասը, որի կարիքն ուներ այդ փխրուն և նոր ձևավորվող էակը:

Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են տատիկներն ու պապիկներն իրենց թոռնիկներին ավելի շատ սիրում, քան իրենց արդեն հասուն երեխաներին: Բանն այն է, որ տարեցների սեփական էներգիան շատ քիչ է, և նրանք այդ պակասը լրացնում են թոռնիկներից, որոնց մոտ էլ ավելի շատ է, քան անհրաժեշտ է: Այս երևույթը վամպիրություն չէ, քանի որ էներգիայի փոխանակումը նորմի սահմաններում է:

 
Ինչպե՞ս պաշտպանվել էներգետիկ վամպիրներից

Ինչպե՞ս պաշտպանվել վամպիրներից

Ամենաապահով միջոցը. գիտակցել ագրեսիան և դրան զգացմունքայնորեն չարձագանքել: Վամպիրներն ըստ էության շատ թույլ են, նրանք զգում են, որ իրենք թույլ են, մինչդեռ դուք էներգիայով լի եք: Վամպիրները դժբախտ են: Նրանք էներգիապես տուժած մարդիկ են, և եթե նրանց հետ այդպես էլ վերաբերվեք, հեշտ կլինի նրանց դիմագրավելը: (Չարժե նեղանալ հաշմանդամից, եթե նույնիսկ նա ձեզ վիրավորում է, դրա պատճառը նրա անճարությունն է:) Առհասարակ, եթե ուշադրություն չդարձնեք էներգետիկ հարձակման վրա, դա անվտանգ է, ամենաշատը թեթևակի կնյարդայնանաք կամ կթուլանաք: Հիշեք՝ վտանգավոր է ոչ թե ձեր նկատմամբ ագրեսիան, այլ ձեր հակազդեցությունը:

Մի՛ հավաքեք գետնի «աղբը»

Երբ ինչ-որ մեկը որոշում է ձեզ իր հոգսերը պատմել և ձեր մեջ սփոփանք գտնել, լսեք նրան, բայց ոչ ավելին: Մի՛ կարեկցեք և նրա խնդիրը ձերը մի՛ դարձրեք: Բավական է սկսեք նրան ցավակցել ու կարեկցել, և էներգետիկ կամրջի միջոցով նա ձեզ վրա կլցնի իր բոլոր ցավերն ու խնդիրները՝ փոխարենը վերցնելով ձեր առողջ էներգիան: Այնպես որ մի՛ հավաքեք նրա գետնին թափած աղբը և փորձե՛ք նրան օգնելու մեկ այլ միջոց գտնել. ասենք, օրինակ՝ համոզեք նրան ինքնուրույն այդ աղբն աղբաման նետել և հրաժարվել մշտապես դժգոհելուց:

Ինչպե՞ս պաշտպանվել սեփական երևակայության միջոցով

• Ձեզ պատկերացրեք բաց բերանով շշի մեջ. «մի՛ մտիր իմ շշի մեջ» նշանակում է չմտնել ձեր պաշտպանության տարածք:

• Եթե կանգնած եք կասկածյալ վամպիրին դեմ հանդիման, պատկերացրեք, որ ձեր առջև հայելի է՝ դեմքով դեպի վամպիրը: Զգալ տվեք դիմացինին, թե որքան տհաճ ու զզվելի է նրա վարքը:

• Եթե ակտիվ, աշխույժ, անհամբեր և հեշտ ոգևորվող մարդ եք, ձեր տարերքը կրակն է (յան): Պաշտպանություն ստեղծելու համար պատկերացրեք, որ ձեր և վամպիր-զրուցակցի միջև կրակի պատ է:

• Ջրհոսները, Կարիճներն ու Ձկները կարող են մտովի իրենց ակվարիումի մեջ պատկերացնել՝ 4 կողմից ջրով ապահով պաշտպանվելով:

Պաշտպանվելու մի քանի պարզ միջոց

• Ենթադրելով կամ զգալով դեպի ձեզ ուղղված էներգետիկ հարձակումը՝ խւսչեք ձեռքերն ու ոտքերը:

• էներգետիկ պաշտպանության լավ միջոց է սովորական ակնոցը, հատկապես մուգ, արևային ակնոցը:

• Եթե այնուամենայնիվ էներգետիկ հարձակման եք ենթարկվել, կամ աշխատանքի բնույթն այնպիսին է, որ ձեր էներգիան մշտապես «քամում» են աշխատավայրում, տուն վերադառնալուն պես ցնցուղ ընդունեք, ձեր էներգիան միանգամից կվերականգնվի:

• էներգիան վերականգնում են նաև արագ շարժումները' պար, թենիս, ցանկացած այլ արագ մարզաձև:

• Եվ, վերջապես, հաճախ մարդիկ վամպիրի են վերածվում սիրո ու քնքշանքի պակասի պատճառով, ուստի երբեմն նրանց հետ շփվելու լավագույն միջոց է դառնում բարության դրսևորումը:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (06.04.15)
Դիտումներ: 1759 | Տեգեր: Սա հետաքրքիր է, առեղծվածներ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...