Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Ճի՞շտ է արդյոք, որ կինը իր հոր նման տղամարդ է փնտրում
 
 
Загрузка...


Ժամանակին Զիգմունդ Ֆրեյդը բացահայտեց Էլեկտրայի բարդույթը (ավելի ճիշտ լինելու համար ասենք, որ հասկացությունն առաջարկել էր Կառլ Գուստավ Յունգը այն ժամանակ, երբ Ֆրեյդը նախընտրեց խոսել Էդիպյան բարդույթի մասին, որն արտահայտվում է երկու սեռերի մեջ էլ և եզրույթը սխալ համարեց):
Բարդույթն աղջիկների ոչ գիտակցական հետաքրքրությունն է սեփական հոր նկատմամբ և նրա ուշադրության համար մոր հետ մրցակցությունը, ինչպես Ագամեմնոնի դուստր Էլեկտրայի դեպքում էր:

 

Ճի՞շտ է արդյոք, որ կինը իր հոր նման տղամարդ է փնտրում

 

Իրականում այդպիսի տեսություն կա, և շատ կանայք, գիտակցաբար կամ ոչ, տղամարդկանց մեջ փնտրում են որակներ ու սովորույթներ, որոնք ուներ իրենց հայրը:
 
Դրա համար մի շարք պատճառներ կան.

 

-     Երբ դու մեծանում էիր, հայրդ միակ տղամարդն էր, ում տեսնում էիր որոշակի «չափանիշերով»: Եվ նրա վերաբերմունքը մայրիկիդ հանդեպ զույգերի համար օրինակելի վերաբերմունք է, որն այժմ նստած է քո ենթագիտակցության մեջ:

 

-     Այնպես, ինչպես հայրդ քեզ էր վերաբերվում (անկախ այն բանից, թե ինչպես), քո մեջ պատասխան զգացմունք էր առաջացնում, քանի որ երեխաների սերը ծնողների հանդեպ բացարձակ է ու միանշանակ: Այդ պատճառով հիմա դու նման վերաբերմունքով տղամարդ ես փնտրում: Դրա հետևանքով կանայք հաճախ տառապում են, բայց չեն լքում ամուսիններին, ովքեր նվաստացնում են իրենց, երբեմն նաև ձեռք են բարձրացնում նրանց վրա:

 

-     Հայրիկի որակները՝ դրական կամ բացասական, քեզ համար արդեն սովորական են: Դու դրանց լավ ծանոթ ես և գիտես, թե քեզ ինչպես դրսևորես: Բնականաբար, ենթագիտակցորեն կարծում ես, որ այդպիսի որակներ ունեցող տղամարդու հետ քեզ համար հեշտ կլինի համատեղ ապագա կառուցել:
 
Բայց հնարավոր է նաև հակառակ տարբերակը: Եթե հորդ հետ այս կամ այն պատճառով խնդիրներ ես ունեցել, հնարավոր է՝ փնտրես այնպիսի տղամարդու, ով կտրականապես տարբերվում է նրանից:

Սակայն, դրա հետ մեկտեղ, տղամարդու հետ հարաբերությունները, միևնույնն է, զարգանալու են հակամարտության սցենարով, որը ժամանակին «գրել էիր» հայրիկիդ համար: Եվ որպեսզի քանդես այս «կախարդական շրջանը», պետք է նախ հարցերդ լուծես հորդ հետ, հնարավոր է՝ միասին հոգեբանի այցելելով:


Подпишитесь на доски (Երկուսով (կին-տղամարդ շփում)) следующих пользователей Pinterest: Օգտակար.



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 905 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...