RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Ճամփորդությունը մեզ ավելի է երջանկացնում, քան նյութական բարիքները
 


 


   LadyNews

Ինչու՞ ենք մենք այդպես շտապում խանութ, երբ մեր ձեռքը փող է ընկնում: Ամեն մի նոր գնված իրի հետ մենք մեզ երջանիկ ենք զգում, սակայն մի քանի օրից այդ երջանկությունից նույնիսկ հետք չի մնում:

Պարզվում է, մեր երջանկության գլխավոր թշնամին սովորությունն է: Այն պահից, երբ գնված ապրանքը դառնում է մեր սովորական իրը, կյանքից բավարարվածության մակարդակը իջնում է, և մենք ստիպված գնում ենք նոր իր ձեռք բերելու: Եվ այսպես՝ շարունակ:

Սակայն Կոռնելիի Համալսարանի հետազոտությունը ճեղքել է այդ շրջանակը: Հոգեբանության պրոֆեսոր Թոմաս Ջիլովիչն ապացուցել է, որ մենք երջանկության հավասար ներհոսք ենք զգում ինչպես ցանկալի իր գնելիս, այնպես էլ ճամփորդության ժամանակ: Իսկ ամենակարևորը՝ ժամանակի ընթացքում ուրախության մակարդակը, կապված ձեռքբերման հետ իջնում է, իսկ արկածներից ստացված տպավորությունները շարունակում են մեզ մատակարարել երջանկության հորմոններով դեռ շատ երկար ժամանակ:

Տարբեր միջոցառումների այցելությունները, նոր տպավորությունները, նոր փորձը, այդ ամենը յուրաքանչյուրիս համար հիանալի երջանկության պահուստ է: Նոր իրը ժամանակի ընթացքում դառնում է սովորական և հնանում է, իսկ ամեն նոր հիշողոթյուն կլինի իրական ուրախության աղբյուր, որը մեզ հետ կմնա ողջ կյանքում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (07.08.18) | Հեղինակ: LadyNews
Դիտումներ: 374 | Տեգեր: Ճամփորդությունը, նյութական, երջանկացնում, մեզ, բարիքները, ավելի, քան | - Վարկանիշ -: 0.0/0