Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Տղամարդու արտաքինը և նրա բնավորությունը. հետաքրքիր բացահայտումներ
 
 
Загрузка...


Նրա դեմքը
 

Քառակուսի (դեմքի երկարությունն ու լայնությունը գրեթե համընկնում են):

Նման տղամարդուն բնորոշ են ուժեղ բնավորությունը, առաջնորդի հատկություններն ու ինքնավստահությունը: Ամեն անգամ որոշում կայացնելիս նա հաճույք է ստանում: Նա սիրում է զգալ սեփական կարևորությունը:,- գրում է Blog.liberal.am-ը:


Քառակուսի` վառ ընդգծված ծնոտով:

Նման դեմք ունեցող տղամարդիկ ստեղծարար ուղեղ ունեն, մեծահոգի են, ներքին ուժ և էներգիա ունեն, սակայն նրանց բնորոշ է տրամադրության փոփոխական լինելը, հաճախ մռայլ են լինում:


Եռանկյունի (ճակատն ու այտերն ավելի նեղ են, քան ծնոտը):

Նման տղամարդիկ խելացի են, պրակտիկ, համառ և որպես կանոն հասնում են նրան, ինչին ձգտում են: Նրանց բնորոշ է անսահման համբերությունը:


Եռանկյունի (ծնոտն ավելի լայն է, քան ճակատն ու այտերը):

Նրանք նման են էլֆերին ոչ միայն արտաքնապես: Նրանք կրքոտ, ուժեղ անձնավորություններ են, ճարպիկ են և հնարամիտ, միաժամանակ` զգայուն և զգացմունքային:


Լայն (կլոր):

Նման դեմք ունեցող տղամարդը զգույշ է, ինքնամփոփ, ավելի շուտ չոր, քան զգացմունքային: Նա պրակտիկ է, ապրում է ներկայով, սակայն ռետրո երևույթների մեծ սիրահար է:


Ադամանդաձև (այտերն ավելի լայն են, քան ճակատն ու ծնոտը):

Նման դեմք ունեցող տղամարդը վստահելի է, սրամիտ, սիրում է կախարդական երևույթներ: Որպես կանոն էլեգանտ տեսք ունի և դժվարին պահին կարող է օգնության ձեռք մեկնել, եթե միայն խոսքը փողի մասին չէ, որովհետև փողից շատ դժվարությամբ է բաժանվում:


Օվալ:

Նման տղամարդը սովորաբար անկախ է լինում, հաստատուն, առանձնանում է հոգևոր հասունությամբ, բավականին հաճախ հակված է ագրեսսիային:


Նրա մարմինը
 

Կարճահասակ, թմբլիկ

Ինչպիսին է էնդոմորֆը. մի-փոքր կլոր և փափուկ, ոտքերը կարճ են, ունի նկատելի փոր: Նման մարդն ընկերասեր է, մեծահոգի, բարեհոգի, անմիջական և շատ համբերատար, կյանքին նայում է առանց վարդագույն ակնոցի:


Միջահասակ, պինդ

Ինչպիսին է մեզոմորֆը. միջահասակ, թիկնեղ: Նա շարժուն և դինամիկ է, սիրում է արկածներ և հստակություն: Հաճախ հույսն իր վրա է դնում: Երբեմն դիմացիններին ընկալում է որպես հակառակորդ, ագրեսիվ է, սիրում է կարգադրություններ անել:


Բարձրահասակ, նիհար

Ինչպիսին է էկտոմորֆը. բարձրահասակ, նիհար, երկար ոտքերով և բավականին նեղ կրծքավանդակով: Հաճախ առանձնանում է բարձր ինտելեկտով: Որպես կանոն ինքնաբավ ինտրովերտ է, չի սիրում շփվել: Դժվարությամբ է հավասարակշռություն մտցնում կյանքի հոգևոր և ֆիզիկական կողմերի միջև:



Նրա հագուստը

  • Նրա հագուստը փայլում է մաքրությամբ, ամեն ինչ տեղը տեղին է: Պետք է զգույշ լինել. հավանաբար նա մամայի բալա է, ում պետք է ոչ թե ընկերուհի կամ կին, այլ տնային տնտեսուհի կամ սպասուհի:
  • Հագուստը բավականին կոկիկ է, արդուկված է, իսկ վրան չկան լվացքի պարանի հետքեր: Հավանաբար այս տղամարդը գիտի, թե ինչ է պատասխանատվությունը, նրա վրա կարելի է հույս դնել:
  • Նա կոշիկի կամ փողկապների մի ամբողջ հավաքածու ունի: Կարող է թվալ, թե այս տղամարդուն շատ դժվար է գոհացնել. նա բծախնդիր է ոչ միայն իր, այլև շրջապատի հանդեպ:
  • Կարծես թե նա ընդամենը մի զույգ կոշիկ ունի: Սա այն դեպքն է, երբ կարող ենք շատ սխալվել: Նա կարող է ոչ թե սարսափելի ժլատ լինել, այլ լինել հավատարիմ և վստահելի ընկեր:
  • Թվում է, թե նա ամեն կերպ փորձել է թիթիզանալ, սակայն նրա հագուստն ավելի շատ նման է «Դալտոնիկի երազանքը» կոստյումի: Պետք չի շանսը բաց թողնել. ամենայն հավանականությամբ նա պատրաստ է ամուսնության:


Մեկ այլ թեմա է, թե ինչպես է տղամարդը վերաբերվում իր հագուստին: Եթե նա անփութորեն այն նետում է աթոռին կամ ինչ-որ մի այլ տեղ, պատրաստ եղեք նրան, որ նրանից շատ լավ կողակից դուրս կգա. նա բավականին հանգիստ է, անմիջական, լի է գաղափարներով, սակայն նա լավ ամուսին չի լինի, քանի որ դժվար կլինի նրա հետ կիսել նույն կենցաղը: Իսկ եթե նա շատ զգույշ է վարվում իր հագուստի հետ, ապա մի սպասեք, որ նա հեշտությամբ կհամաձայնի ձեր ասած ամեն խոսքի հետ: Ամենայն հավանականությամբ նա համառ անձնավորություն է:










Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (05.02.17)
Դիտումներ: 512 | Տեգեր: բնավորությունը., արտաքինը, տղամարդու, նրա, բացահայտումներ, Հետաքրքիր | - Վարկանիշ -: 0.0/0