RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Թալիշից 5-ամյա Արփիի հուզիչ արձագանքը, երբ առաջին անգամ կարողացավ լսել
 


 


   med.news.am

Արցախի Թալիշ գյուղից 5-ամյա Արփի Աբրահամյանը, որի ընտանիքը վերապրել է 2016-ի սարսափելի ապրիլը, այսօր՝ օգոստոսի 9-ին, առաջին անգամ ձայներ է լսել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրան մեկ ամիս առաջ կոխլեար իմլանտացիա են արել, իսկ այսօր միացրել են  խոսքային պրոցեսորը: Աղջիկը սկզբում անսպասելիությունից արտասվել է,   իսկ հետո սովորելով ձայներին, սկսել է ծիծաղել՝ սուրդոմանկավարժի հետ արդեն ծանոթ խաղեր խաղալով:

Այս հուզիչ ընթացքը դիտելու համար «Էրեբունի» բժշկական կենտրոն է ժամանել ներկայանալի պատվիրակություն՝ ԱՆ-ի աշխատակիցները նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան:

Աղջկա մայրը՝ Գայանե Աբրահամյանը, լրագրողներին պատմել է, որ Արփին 3 տարեկան էր, երբ նրա մոտ 4-րդ աստիճանի սենսոնեւրալ ծանրալուրություն հայտնաբերեցին: Դրանից հետո երեխան լսողական սարքեր էր կրում, զբաղվում էր սուրդոմանկավարժի հետ, սակայն խնդրի վերջնական լուծում կարող էր լինել միայն կոխլեար իմլանտացիան, որը եւ արել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստովանեց, որ առաջին անգամ սեփական աչքերով տեսավայդ պրոցեսը,  եւ այն շատ հուզիչ էր: Նա նշեց, որ կոխլեար իմլանտացիան շատ կարեւոր միջամտություն է, որը հնարավորություն է տալիս բարելավել խուլ մարդկանց  կյանքի որակը եւ նրանց հասարակության լիարժեք անդանմներ դարձնել:

Նա նաեւ հաղորդեց, որ Ճապոնիայի կառավարության աջակցության շնորհիվ նորածինների մոտ լսողական խնդիրների հայտնաբերման նեոնատալ սքրրինինգը Հայաստանի բոլոր ծննդատներում կիրականացվի: Նախկինում, նրա խոսքով, ծրագիրը ամբողջությամբ չէր ծածկում Հայաստանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (10.08.18) | Հեղինակ: med.news.am
Դիտումներ: 704 | Տեգեր: առաջին, 5-ամյա, կարողացավ, Երբ, հուզիչ, Թալիշից, անգամ, լսել, Արփիի, արձագանքը | - Վարկանիշ -: 0.0/0