Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 21.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


«Անհայտ զրուցակիցս օրենքով գող Սվո Ռաֆն էր». Համլետ Ղուշչյանի հիշողությունները «օրենքով գող»՝ լեգենդար Սվո Ռաֆի մասին
 
 


   Համլետ Ղուշչյան

Հատված՝ Համլետ Ղուշչյանի « ԵԹԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ» գրքից:

Հիշողությանս մեջ անցած օրերից պահպանվել է մի այսպիսի դեպք, որը կարող էր շատ վատ ավարտ ունենալ։ Մի անգամ զինվորական ծառայության վերջին օրերին  Գորկիից  հինգ կալանավորի ուղեկցում էինք Մոսկվա։ Նրանցից մեկը, ով հայ էր, սրտաբաց խոսակցություն  բացեց Հայաստանի, հայոց պատմության, մարդկային փոխ-հարաբերությունների, հանցավործ աշխարհի բարքերի մասին։ Ես ակնա-պիշ լսում էի նրան՝ զարմանալով, թե այդքան բանիմաց, գրագետ մարդն ինչու է հայտնվել բանտում։ Առավոտյան, երբ արդեն մոտենում էր Մոսկվա ժամանելու պահը, մի երկտող գրեց ու առանց ծրարում  փակելու հանձնեց  ինձ՝ ապսպրելով  Երևան հասնելուն  պես նամակը հասցնել նշված  հասցեով։ 

Պետք է խոստովանեմ, որ այդ մարդու հիպնոսացնող ազդեցությունն այնքան մեծ էր, որ անվարան հանձն առա կատարել նրա խնդրանքը, չնայած լավ գիտեի, որ բացահայտվելու դեպքում ինձ սպա-սում էր խիստ պատիժ` կալանավորի հետ հանցավոր համաձայնության մեղադրանքով։ 1972 թվականի դեկ-տեմբերին արդեն տանն էի և առանց հապաղելու գնացի խնամքով պահված նամակի հասցեատիրոջ հետքերով։ Հեշտությամբ գտա Ալավերդյան (այժմ՝ Հանրապետության) փողոցի  սկզբնա-մասում գտնվող շենքի առաջին հարկի բնակարանը։ Դուռը բացեց  միջին տարիքի մի կին։ Կարծեմ, կալանավո-րի քույրն էր։ 

Մինչ կինը հեռացավ մյուս  սենյակ՝ առանձնության մեջ նամակն ընթերցելու, ինձ հետ խոսքուզրույցի բռնվեցին տանը գտնվող երկու տղամարդիկ, որոնք ինձնից կենդանի տպավորություններ էին հարցնում նամակի հեղինակի որպիսության մասին։ Երկար մնալն անիմաստ էր, և ես, հրաժեշտ  տալով, արագ հեռացա այդ անծանոթ միջա-վայրից։ Բավական ճանապարհ անցել էի, երբ նույն այդ երիտասարդները հասան ինձ, կանգնեցրին և գրեթե հրամայական տոնով պահանջեցին լսել իրենց։ Նրանք հայտնեցին, որ գիշերային «անհայտ զրուցակիցս օրենքով  գող Սվո Ռաֆն է» եղել և նամակում նա իրենց պարտավորեցրել է օգնել ինձ։ Երիտասարդները պահանջեցին իմ հեռախոսի համարն ու հասցեն։ 

Մյուս  օրն իրենց նշանակած ժամադրավայրում էի։ Չնայած իմ հուսահատ դիմադրութ-յանը` նրանք գրպանս խոթեցին մի հաստ ծրար։ Կարմրատակած հասա տուն և բացելով ծրարը` այնտեղ գտա այն ժամանակների համար հսկայա-կան մի գումար՝ 3000 ռուբլի։ Ինձ մնում էր միայն ծախսել այն. ինչպես ժողովուրդն է ասում՝ ջրի  բերածը ջուրն էլ տարավ։ Համամիութենական ճանաչում ունեցող  իմ «բարերարի,, հլու  հանձնակատարների հետ  կա-պերս  երկար ժամանակ  խզվեցի; Եվ միայն տարիներ անց՝ 1986 թվականին, երբ Մոսկվայի «Տորպեդոյի» հետ «Արարատի» խաղը մեկնաբանելու նպատակով գտնվում էի Մոսկվայում, «Ուկրաինա» հյուրանոցի  ռեստորա- նում  նորից շատ պատահական հան-դիպեցի այդ լեգենդար անհատին:  

Ինձ ուղղված հայերեն զվարթ բարևից կանգ առա։ Նայում եմ սեղանի շուրջ նստած ներկայանալի տղամարդկանց, և  ոչ մեկի դեմքն ինձ ծանոթ չէ։ Շփոթմունքս նկատելով` նրանցից  մեկը, առանց տեղից վեր կենալու, թեք նայեց ինձ ու տիրական ձայնով ասաց. «Ես եմ, Սվոն, քո մեծ ախպերը։ Իմացել եմ՝ ժուռնալիստ ես դարձել, մեր ազգի պատիվն ես պահում։ Ցանկացած հարցով միշտ կարող ես դիմել ինձ։ Նստի տեսնեմ` ի՞նչ պրոբլեմ ունես։  Նախկին խակ տղան չէի, շատ բան էի լսել հանցագործ աշխարհում ու նրա սահմաններից  դուրս Ռաֆիկ Բաղդա-սարյանի աներևակայելի ազդեցության մասին։ Նախ շնորհակալություն հայտ-նեցի տարիներ առաջ նրա ցուցաբերած կամավոր օգնության համար, ապա անցանք հայերիս մոտ ընդունված հարցուփորձին` ինչ կա-չկա։ Խոսակցությունը կարճ ստացվեց, ու մենք ջերմ բարեմաղթանքներով բա-ժանվեցինք։ Իրականում  ի՞նչ ընդհա-նուր բան կարող էր լինել բացարձա-կապես  տարբեր աշխարհներ ներկա-յացնող երկու մարդու միջև։ Վերջին անգամ այդ «լեգենդար» մարդուն հանդիպեցի, ավելի ճիշտ` պատահաբար նրա հուղարկավորության թափո-րին դեմ հանդիման դուրս եկա Երևա-նի հեռուստակենտրոնից տուն գնալու ճանապարհին։ 

Դա 1993 թվականն էր, հազարավոր մարդիկ նրան տանում էին հողին հանձնելու Թոխմախի գերեզմանատանը։ Ընկերներիցս տեղե-կացա, որ նա անաղմուկ մահացել էր Մոսկվայի  չարագուշակ Բուտիրյա բանտի հիվանդանոցում, բանտախուց նետված վարձու մարդասպանի դա-ժան  ծեծի հետևանքով՝ իր ընդունած, գուցեև ինչ-որ տեղ նաև իր շնորհիվ ստեղծված դրվածքի համաձայն չհայտ-նելով իրեն սպանողի անունը։ Այդպես է. Տիրողները ստեղծում են կանոններ ուրիշներին  պատժելու համար, սա-կայն գալիս է մի օր, երբ այդ նույն կա-նոններով  ուրիշներն  են նրանց  հատուցում։










Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 04.07.17 | Հեղինակ: Համլետ Ղուշչյան

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (04.07.17) | Հեղինակ: Համլետ Ղուշչյան
Դիտումներ: 1957 | Տեգեր: Ռաֆն, էր»., «Անհայտ, հիշողությունները, զրուցակիցս, գող, օրենքով, Համլետ, Ղուշչյանի, Սվո | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...