Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Սոխով պաշտպանություն հիվանդություններից, բացասական էներգիայից և չար աչքից
 
 


   

Դարեր ի վեր սոխը հիվանդությունների, բացասական էներգիայի, չար աչքի ու անեծքի դեմ հզորագույն միջոց է համարվել:  Այն ընդունել են ոչ միայն ուտեստներ պատրաստելու եւ բուժման, այլեւ տան պաշտպանության համար: 

Մաքրած սոխը բացասական էներգիան ներծծելու կարողություն ունի: Անցյալում շատ տնտեսուհիներ վախենում էին սոխ ուտել կամ էլ այն օգտագործել սնունդ պատրաստելու համար, եթե այն մաքրվել էր նախորդ երեկոյան եւ մինչեւ առավոտ չէր օգտագործվել: Համարվում էր, որ այդ ընթացքում գլուխ սոխը բացասական էներգիա է կլանել եւ նման մթերք օգտագործել, իհարկե, չարժե: 


Տունը բացասական էներգիայից մաքրման ծիսակարգ:

Սոխային հուռութքը կօգնի տունը մաքրել բացասական էներգիայից` բացասական լիցքերն իր մեջ կլանելով:  Ծեսի համար  միջին մեծության երեք գլուխ սոխ է պետք:   Պետք է դրանք մաքրել եւ կախել տան տարբեր սենյակներում` հատկապես այնտեղ, որտեղ ամենից ավելի է անհարմարավետություն զգացվում: 

Սոխը պետք է կախել հաստ ասեղի եւ կարմիր թելի միջոցով: Վերցրեք ասեղը եւ դրանով վերից վար ծակեք սոխը: Թելը փաթաթեք սոխի գլխի շուրջը: Հուռութքները յոթ օր   կախած պահեք տան բոլոր անկյուններում: Այդ ժամկետը լրանալուց հետո հանեք, ամեն մեկը դրեք առանձին սպիտակ թղթի վրա, փաթաթեք դրանով ու այրեք: Այդպես չեզոքանում է այն բացասական էներգիան, որ սոխը հավաքել է ձեր տնից: Կարելի է նաեւ սոխը գցել հոսող ջրի մեջ` գետի կամ առվակի:


Սոխային պաշտպանություն կախարդանքից կամ չար աչքից

Եթե ուզում եք ձեր տունն ազատել ուղարկված անեծքներից, նախանձից ու չար աչքից, կարելի է սոխի գլուխներ օգտագործել: Վերցրեք չորս գլուխ սոխ, դրանք կիսեք, որ անմիջապես երեւան շրջանակները: Սոխը ծակեք սուրբ ջրի մեջ թաթախված կարմիր թելով: Ամեն գլուխ սոխը պետք է երեք օր կախել տան չորս անկյունում: Երեք օրից սոխերը պետք է ոչնչացնել կամ կրակի, կամ ջրի մեջ: 

Պետք չէ վախենալ սոխի հոտից. Այն ոչ միայն կմաքրի ձեր տան էներգետիկան, այլեւ կոչնչացնի բոլոր մանրէները: 

Հաջողություն ենք մաղթում:
 

Աղբյուրը՝ dailyhoro.ru

NEWS.am STYLE


 



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 18.11.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (18.11.16)
Դիտումներ: 2365 | Տեգեր: Սոխով, աչքից, հիվանդություններից, չար, էներգիայից, բացասական, պաշտպանություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...