Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Սեքսը՝ կինոյում. ինչպես են նկարահանվում ֆիլմերի բաց տեսարանները (չափահասների համար)
 
 
Загрузка...



 

Ֆիլմերում հերոսների մասնակցությամբ ինտիմ տեսարանները մշտապես առաջացրել են հանդիսատեսի բուռն հետաքրքրությունը։ Այս հոդվածում, մենք Ձեզ կտանք այն ամենատարածված հարցերի պատասխանները, որոնք ամենայն հավանականությամբ ունենում է յուրաքանչյուրը՝ անկեղծ տեսարանները դիտելիս։
 

1. Դերասաններն իրո՞ք սեքսով են զբաղվում։

Միանգամից ասենք, որ ամենևին պարտադիր չէ, որպեսզի դերասանները մերկ զբոսնեն նկարահանման տաղավարում ու առավել ևս՝ որպեսզի սեռական կապի մեջ մտնեն տեսախցիկների առջև։ Ճիշտ է, լինում են այնպիսի ռեժիսորներ, ովքեր պահանջում են դա իրենց դերասաններից, բայց եթե ռեժիսորը պնդում է, որ սեքսը կադրում պետք է իրական լինի անպայմանորեն, ապա նա իրական ռեժիսոր չէ։


2. Արդյո՞ք դերասանները հպվում են իրար սեռական օրգաններով

Անգամ եթե ըստ սցենարի, դերասանը պետք է ամբողջովին մերկ լինի ու ցուցադրի իր սեռական օրգանները, գոյություն ունեն հանդիսատեսին խաբելու բազմաթիվ հնարքներ։ Այդպիսի հնարքների թվին են պատկանում սեռական օրգանների վրա կպցող հատուկ տիպերը, ինչպես նաև քողարկող հանդերձանքը, որոնք կադրում չեն առանձնանում, քանզի մաշկագույն են։ Հատուկ այս նկատառումներով, կինոարտադրությունում անգամ հատուկ անուններ են մտածել այդ հարմարանքների համար. օրինակ՝ «cock sock»-ը անդամի վրա հագցվող հատուկ պարկ է, իսկ «pasties»-ը իրենցից ներկայացնում են կրծքի սիլիկոնե վրադիրներ, որոնք կադրում պտուկի իմիտացիայի համար են։


3. Ինչպե՞ս են դերասանները կարողանում կառավարել իրենց գրգռվածությունը

Շատերը կարծում են, որ դերասանները ստիպված են զսպել իրենց էրեկցիան, մինչդեռ նկարահանման հրապարակում գրգռվելն ինքնին բավականին բարդ բան է։ Պատկերացրեք միայն. դուք արդեն 7 ժամ շարունակ նկարահանվում եք, ձեզ անընդհատ ասում են, որ կանգնեք, կամ էլ պառկեք, տաղավարում անտանելի շոգ է, դուք սոված եք ու բացի ձեզանից ու ձեր զուգընկերուհուց, այդտեղ են նաև մեկ տասնյակ այլ մարդիկ և նրանք բոլորը լարված սպասում են, որ դուք տեսախցիկի առջև անեք հենց այն, ինչ ձեզանից սպասում են, որպեսզի միանգամից անցնեն հաջորդ տեսարանի նկարահանմանը… և այսքանով հանդերձ, մի թեթև շեղում, կամ էլ սխալ շարժում, և այդ ամենը պետք է սկսել նորից։ Հավատացեք, նման մթնոլորտում պետք է սեռական գիգանտ լինել, որպեսզի գրգռվել կարողանաս։


4. Դերասաններին դուր գալի՞ս է բաց տեսարաններում նկարահանվել։

Դուք հավանաբար չգտնեք այդպիսի դերասանի, կամ էլ դերասանուհու, ով հաճույքով է նկարահանվում սեքսի տեսարաններում։ Դա վերաբերվում է նույնիսկ ամենաթեթևաբարո աստղերին։ Ինտիմ տեսարանների բեմադրությունն ամենևին էլ զվարճանք չէ, այլ բարդ ու լարված աշխատանք։


5. Արդյո՞ք շատ մարդիկ են ներկա գտնվում նկարահանման հրապարակում՝ անկողնային տեսարանի նկարահանման ժամանակ

Կինոարդյունաբերությունում գոյություն ունի «Փակ նկարահանման հրապարակ» հասկացություն։ Դա նշանակում է, որ պիկանտ տեսարանների նկարահանման ժամանակ, այդտեղ գտնվում է նկարահանող խմբի անդամների մինիմալ քանակ։ Երբեմն, ռեժիսորները բավարարվում են միայն օպերատորի ներկայությամբ։

Ի դեպ, Սթենլի Կուբրիկի «Լայն փակված աչքերով» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Կուբրիկն անձամբ էր նկարահանում Թոմ Քրուզի ու Նիկոլ Քիդմանի սեքսի տեսարանը։


6. Որքա՞ն բան է կախված անկողնային տեսարաններում դերասանների իմպրովիզից։

Իրականում, դերասաններն ու իրենց գործակալները վաղօրոք պետք է ծանոթանան սեքսուալ բնույթի տեսարանների ցանկին, որոնք ռեժիսորը պլանավորում է կիրառել իր ֆիլմում ու նրանք պետք է համաձայնեցնեն բոլոր այդ տեսարանները։ Ֆիլմի նկարահանումը նույնպես բիզնես է։
 

Շարունակությունը՝ MyPage.am-ում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (23.11.16)
Դիտումներ: 2642 | Տեգեր: բաց, Են, Ինչպես, (չափահասների, կինոյում., ֆիլմերի, համար), նկարահանվում, Սեքսը՝, տեսարանները | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...