Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Samsung-ի հեռախոսները պատահական օգտատերերի ֆոտոներ են ուղարկում. ի՞նչ է պատահել
 


 


   168.am

Samsung հեռախոսների օգտատերերը նկատել են, որ իրենց սարքերը երբեմն պատահական ֆոտոներ են ուղարկում պատահական կոնտակտների:

Ֆոտոալբոմներից պատահական նկարներ ուղարկելու մասին բողոքները քննարկվում են Reddit-ի ու Samsung-ի ֆորումներում: Ենթադրվում է, որ ֆոտոներն ուղարկում  է Samsung Messages հավելվածը: Այն Galaxy հեռախոսների SMS-ների ու  MMS-ների ստանդարտ հավելվածն է: Հետաքրքիր է, որ հավելվածը ցույց չի տալիս, որ ինչ-որ ֆոտո է ուղարկել: Փաստի մասին օգտարերերն իմանում են, եթե տվյալ մարդը, ում ուղարկվել է, այդ մասին ասում է: Օգտատերերից մեկը պատմել է, որ իր հեռախոսն ուղարկել  է 50 ֆոտո այն մարդուն, ում հետ վերջինն է ինքը հաղորդակցվել: Մեկ ուրիշ օգտատեր էլ պատմել է, որ իր ընկերուհին իրենից ստացել է ֆոտոներ, բայց ինքը դրանք երբեք չի ուղարկել:

Տարօրինակ պահվածք ունեն նաև Samsung-ի համեմատաբար նոր մոդելները` Galaxy Note 8-ն ու Galaxy S9-ը: Օգտատերերը ենթադրում են, որ այս սխալը տեղի է ունեցել Samsung Messages-ի վերջին թարմացումից հետո:  Samsung-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ  գիտեն խնդրի մասին, փորձում են լուծել խնդիրը:  Հետո հայտնեցին, որ իրենց մասնագետները ոչ մի սխալ չեն հայտնաբերել, բայց հետաքննությունը շարունակում են: Այն օգտատերերը, որոնք վախենում են, որ իրենց հեռախոսը նույնպես առանց թույլտվության ֆոտոներ կուղարկի, Gizmodo պարբերականը 2 ժամանակավոր լուծում է առաջարկում.

  1. Մտնել կարգավորումների մեջ ու Samsung Messages հավելվածին արգելել մուտք ունենալ հեռախոսի պահոցներին: Այդ դեպքում հեռախոսը ֆոտոներին հասանելիություն չի ունենա ու ոչինչ չի ուղարկի, նույնիսկ, եթե օգտատերն ինքը ցանկանա:
  2. SMS գրելու համար օգտվել  այլ հավելվածներից, օրինակ` Android Messages-ից կամ Textra-ից: Այս հավելվածներում նման խնդիր չի նկատվել:

MEDUZA-ից պատրաստեց Newmag-ը



Տարածել...
 

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 06.07.18 | Հեղինակ: 168.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (06.07.18) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 770 | Տեգեր: պատահական, օգտատերերի, ֆոտոներ, Են, հեռախոսները, պատահել, Ի՞նչ, Samsung-ի, ուղարկում. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...