RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

«Սա Արցախն է՝ լեռների ու ազատության երկիրը». օտարերկրյա բլոգերը կիսվել է Արցախ կատարած այցելության տպավորություններով
 


 


   tert.am

Բլոգեր Ալեքսեյ Վեսյոլին eunetwork.lv բլոգում ուշագրավ անդրադարձով պատմել է Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ Արցախ կատարած այցելության ու ստացած տպավորությունների մասին: Հեղինակը մանրամասնել է, որ Արցախ է այցելել մի խումբ լրագրողների հետ, ինչի շնորհիվ բացահայտել է իր համար անծանոթ երկիրը:

Ճանապարհորդությունը սկսվել է Երևանից, որն Արցախից ոչ պակաս է տպավորել Վեսյոլիին:

«Եթե երբևէ չեք եղել Երևանում ու կարծում եք, թե ընկերների պատմած պատմություններով արդեն ճանաչում եք քաղաքը, ապա կարող եմ վստահեցնել, որ դուք չարաչար սխալվում եք: Սա միանգամայն այլ աշխարհ է՝ իր սովորություններով, ավանդույթներով ու մշակույթով: Երևանը գտնվում է դաշտավայրում, իսկ Հայաստանը՝ լեռնային շրջանում: Այստեղ ապրում են լեռնեցիներ»,-նշում է բլոգերը:

Այնուհետև Վեսյոլին պատմում է ամպերից էլ վեր գտնվող Արցախի հրաշալի եղանակի, գեղեցիկ բնության, մաքուր օդի մասին:

«Այստեղի լեռներն ապշեցնում են իրենց բարձրությամբ ու վեհությամբ: Կովկասյան լեռներ, որոնք ասես դաշտում նստած ու հազարավոր տարիներ շարունակ ամպերի միջով աշխարհին նայող դարավոր հսկաներ լինեն»,- գրում է բլոգերը՝ նկատելով, որ օդն այն աստիճան մաքուր է, որ ասես բուժիչ լինի:

«Դժվար է պատկերացնել, որ այս կախարդական երկիրն իրականում գտնվում է պատերազմական վիճակում, ու հողն այստեղ խոր վերքեր է կրում: Արցախն ուրույն մշակույթով, ժողովրդով ու ազատության բարձր արժևորմամբ անկախ երկիր է, որտեղ բոլորը խոսում են նույնիսկ հայաստանցիների համար դժվարհասկանալի Ղարաբաղի բարբառով»,-գրում է հեղինակը՝ զուգահեռ պատմելով ռազմական գործողությունների հետևանքով կործանված ու ամայացած գյուղերի մասին:

«Ուղղակի կարելի է ապշել այստեղ ապրող մարդկանց քաջությամբ, քանի որ նրանք չեն վախենում վերակառուցել պատերազմի հետևանքով կորցրածը: Խաղաղությունն այստեղ իրոք մեծ կարևորություն ունի»,-շարունակում է բլոգերը:

Այնուհետև նա կիսվում է մայրաքաղաք Ստեփանակերտից ստացած տպավորություններով՝ նկատելով, որ քաղաքն իր հյուրընկալ դռներն է բացում հոգնած զբոսաշրջիկների առաջ:

«Առաջին տպավորությունն այն է, որ դրախտավայրում ես: Բացատրեմ, թե ինչու. այստեղ մենք ականատես եղանք բացառիկ բնական երևույթի՝ մշուշն ու ամպերը հանդիպեցին իրար հենց քաղաքի փողոցներում: Միգուցե, ղարաբաղցիների համար սա արդեն սովորական է ու ոչ նկատելի, սակայն դա նման էր հեքիաթի: Բնական երկու տարրերը միաձուլվում էին ու տպավորություն ստեղծում, թե լեռնային քաղաքի փողոցները ճախրում են ամպերի մեջ: Իսկ այս ամպերից ու մշուշից էլ վեր միայն աստղերն են, որոնք երևում են անմիջապես գլխավերևում: Սա Արցախն է՝ լեռների ու ազատության երկիրը»,- եզրափակել է հեղինակը:






Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (19.02.18) | Հեղինակ: tert.am
Դիտումներ: 139 | Տեգեր: կիսվել, լեռների, Ու, «Սա, Է՝, օտարերկրյա, Ազատության, երկիրը»., ԱՐՑԱԽՆ, բլոգերը | - Վարկանիշ -: 0.0/0