RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Ռուս հարսը գեղեցիկ անակնկալ մատուցեց հայ փեսային` իրենց յուրօրինակ պսակադրությունը կազմակերպելով Զվարթնոցում (լուսանկարներ)
 


 


   

Հայկական հարսանիքների շարքից Wedding.am-ը իր ընթերցողներին պատմել  է անչափ գեղեցիկ սիրո պատմության մասին ռուս աղջկա և հայ տղայի միջև, ովքեր որոշեցին ամուսնանալ հենց Հայաստանում:

Օքսաննայի և Էռնեստի սիրո պատմությունը արդեն մի քանի տարվա պատմություն ուներ: 

Էռնեստի հայրենիքը Հայաստանն է, սակայն նա ծնվել և մեծացել էր Ռուսաստանում, որտեղ էլ հանդիպել էր իր կյանքի սիրուն` Օքսաննային: Համատեղ մի քանի տարվա կյանքից հետո Էռնեստը որոշում է Օքսաննայի հետ այցելել Հայաստան, որտեղ ինքն էլ առաջին անգամ լինելու: Եվ հենց այդ այցելությունից հետո էլ սկսվում է այս հետաքրքիր պատմությունը:


 
 
«Հարսնացուն հյուսիսից» իսկապես սիրահարվում է իր ընտրյալի հայրենիքին: Անցկացված մի քանի օրերը բավական է լինում որոշում կայացնելու, որ հենց այստեղ էլ պետք է տեղի ունենան իրենց ամուսնության և պսակադրության արարողությունները: Սակայն Օքսաննան իր այդ գեղեցիկ որոշման մասին ոչինչ չի ասում Էռնեստին, որպեսզի կարողանա հետաքրքիր անակնկալ մատուցել իր փեսացուին:

Իրենց այցելած պատմամշակութային բոլոր վայրերից ռուս հարսնացուն ամենից շատ հավանում է Զվարթնոցի հուշահամալիրը: Ընտրությունը արդեն կատարված էր. պսակադրությունը հենց այնտեղ էլ տեղի կունենար,  իսկ հարսանեկան խնջույքը որևէ գեղեցիկ սրահում: 

 



Երբ ամեն ինչ արդեն պլանավորված էր, Օքսաննան իր անակնկալով կարողանում է իսկապես հիացնել և ոգևորել Էռնեստին:

Հարսանիքին ներկա էին դրսից հրավիրված մի շարք հյուրեր, ովքեր առաջին անգամ հնարավորություն ունեցան լինելու Հայաստանում, շրջել պատմական հայտնի վայրերով և վայելել հայկական հարսանիքի շքեղությունը:



 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (29.07.17)
Դիտումներ: 578 | Տեգեր: գեղեցիկ, պսակադրությունը, յուրօրինակ, մատուցեց, անակնկալ, Հարսը, Հայ, ռուս, իրենց, փեսային | - Վարկանիշ -: 0.0/0