RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Ռոբոտ-խոհարար, որը կարող է բացառել մարդու ներկայությունը խոհանոցում
 


 


   

Շուտով տնային տնտեսուհուն խոհանոցում կարող է փոխարինել ռոբոտ շեֆ-խոհարարը: Բարձր տեխնոլոգիական ավտոմատացված խոհանոցը ներկայացվել է Հանովերի արդյունաբերական ցուցահանդեսում բրիտանական Moley Robotics ընկերության կողմից: Այդ ռոբոտը խոհանոցում հիմնական դերակատարն է, եւ կարող է սնունդ պատրաստել շեֆ-խոհարարի նման:

Այն բաղկացած է երկու լիարժեք հոդակապավոր ձեռքերից, որոնք կախված են խոհանոցային վառարանի, ջեռոցի եւ լվացարանի վրա:

Մասնագետները պնդում են, որ ռոբոտը կարող է լիովին վերարտադրել մարդու ձեռքերի շարժումները, քանի որ այն օգտագործում է 20 շարժիչ, 24 հոդ եւ 129 սենսոր: Աշխատանքի սկզբունքը բավականին պարզ է. կառավարման ծրագրի մեջ մուտքագրվում է բաղադրատոմսը եւ շարժումներն ուտեստը պատրաստելիս:

 

Հանովերի ցուցահանդեսի ժամանակ ռոբոտն ամբողջությամբ վերարտադրել է անգլիացի շեֆ-խոհարար Թիմ Անդերսոնի շարժումները: Թիմ Անդերսոնի եւ ռոբոտ-խոհարարի պատրաստած ճաշատեսակների համերը չէին տարբերվում:

Ռոբոտի ստեղծողները ծրագրում են ամբողջությամբ բացառել մարդու ներկայությունը խոհանոցում: Այդ նպատակով նրանք մշակում են համապատասխան բաղադրիչներ, օրինակ, հատուկ սառնարան եւ սպասք լվանալու մեքենա: Ռոբոտը կարող է վերահսկվել սմարթֆոնի միջոցով:

Moley Robotics ընկերությունը նախատեսում է սկսել ռոբոտացված խոհանոցների վաճառքը 2017 թվականից: Սկզբնական տարբերակում ռոբոտ-խոհարարի ծրագրում կդրվի աշխարհի տարբեր խոհանոցների ավելի քան 2000 բաղադրատոմս: Նման խոհանոցի արժեքը կկազմի մոտ 15 հազար դոլար:








Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (01.12.17)
Դիտումներ: 214 | Տեգեր: խոհանոցում, որը, ներկայությունը, բացառել, Ռոբոտ-խոհարար, Մարդու, կարող | - Վարկանիշ -: 0.0/0