RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Պռոշյան գյուղում ծառի տակ թողնված երեխային որդեգրել են
 


 


   Armtimes.com

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ սալորի ծառի տակ լքված երեխային որդեգրել են, եւ նա արդեն նոր ընտանիքում է:

Այս մասին տեղեկացանք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանից: Նա նշեց, որ երեխայի մայրը ցանկություն չի հայտնել վերադարձնել փոքրիկին:

Ավելի վաղ անդրադարձել էինք, որ առկա է աղջկան որդեգրման հանձնելու վերաբերյալ դատարանի որոշում, բայց մինչեւ այն ուժի մեջ մտնելը հայտնաբերվել էր նորածնին լքած մայրը, որն այդ ընթացքում հնարավորություն է ունեցել դիմել եւ հետ վերցնել նրան:

Ի դեպ, ավելի վաղ նաեւ հայտնի էր դարձել, որ թե՛ երեխայի կենսաբանական մայրը եւ թե՛ որդեգրողը, ուսուցչուհիներ են, երկուսն էլ ապրում են Կոտայքի մարզում: Ու տպավորություն էր ստեղծվում, թե նրանք կարող են միեւնույն անձը լինել: Լենա Հայրապետյանը նկատեց, որ համընկնումները պատահական են:

Նորածինը Պռոշյան գյուղի տներից մեկի հարակից այգում հայտնաբերվել էր նախորդ 2017 թվականի օգոստոսին: Նա տեղափոխվել էր հիվանդանոց, այնուհետեւ՝ մանկատուն:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (03.03.18) | Հեղինակ: Armtimes.com
Դիտումներ: 332 | Տեգեր: գյուղում, Են, Պռոշյան, տակ, երեխային, թողնված, որդեգրել, ծառի | - Վարկանիշ -: 0.0/0