Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Հետաքրքիր փաստեր փողի մասին
 
 


   

Առանց փողի կյանքը մեզ անհնարին է թվում: Բայց, անշուշտ, եղել է մի ժամանակ, երբ փող գոյություն չի ունեցել: Գիտնականները պնղում են, որ արդեն 10 հազար տարի է անցել աոաջին դրամի օգտագործումից: Դրամն առաջացել է հասարակության զարգացման որոշակի շրջանում, և դա այնպիսի անխուսափելի պրոցես էր, ինչպիսին տարբեր լեզուների ձևավորումը:

 
Հետաքրքիր փաստեր փողի մասին

Դրամի բացակայության ժամանակ տեղի էր ունենում ապրանքափոխանակություն, որը կատարվում էր «Ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով: Բայց ժամանակի ընթացքում այդ շղթա ներխուժեց փողը:
Տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների մոտ որպես փող օգտագործվել են փղոսկրի կտորներ, կաշի, հավկիթներ, նետ ու աղեղ, մետաղյա ամաններ, թմբուկներ, աղ, պանիր և այլն:
Աոաջին բրոնզե մետաղները դրոշմվել են Չինաստանում, և հենց նույն Չինաստանում էլ 1024թ. թողարկվեց աոաջին թղթադրամր: Այն լայն ընդունելություն գտավ և արդեն 150 տարի անց միջազգային ճանաչում ուներ:

Մինչև մեր օրերն ապրող դրամներից ամենահինը ֆունտն է: Ինչ վերաբերում է ֆունտ սթերլինգին, ապա այն առաջացել է ավելի ուշ: 8-րդ դարում Բրիտանիայում գոյություն ուներ մանր դրամ՝ սթերլինգ, որը ֆունտի 1/240 մասն էր: Բրիտանացիներր հաշվումների հեշտության համար 240 ստերլինգր սկսեցին անվանել ֆունտ սթերլինգ:
Դոլարն առաջացել է Գերմանիայում, 1519 թ. և սկզբնական շրջանում անվանվել «թալեր»: 19-րդ դարում Գերմանիան անցավ ժամանակակից մարկին, իսկ դոլարր շարունակեց իր գոյությունը՝ շնորհիվ անգլիացի ու իսպանացի նվաճողների:

Այդ ժամանակ նոր աշխարհամասում՝ Ամերիկայում, արդեն շրջանառության մեջ էին դրվել տարբեր դրամներ, և հարմարության համար նվաճողներն իրենց ազգային բոլոր դրամները սկսեցին դոլար անվանել: Ամերիկացիները դեռևս այդ ժամանակներից հակում ունեին դեպի բառերի հնարավոր կրճատումներր: Այդ պատճառով Էլ իսպանական պեսոյի փոխարեն, որին անվանում էին «ութերորդ մաս», սկսեցին նկարել վրան գիծ քաշած նշանը՝ $:

Բոլոր ժամանակներում էլ դրամը կեղծել են, և այդ մասնագիտությունը այնքան հին Է, որքան ինքը՝ դրամը: Հնում կեղծումների համար շատ խիստ էին պատժվում: Անգլիայում, Հենրիխ 1-ինի օրոք, կտրում էին ձեռքերը, իսկ Ռուսաստանում նման հանցագործության համար մահապատիժ էր սահմանված: Չնայած դրամի պատրաստման եղանակը բարդ Է և խիստ գաղտնի է պահվում՝ իսկական կեղծողները չեն խնայում ոչ մի միջոց՝ իմանալու համար: Որոշ հեղինակային դրամներ անզեն աչքով նույնիսկ հնարավոր չէ տարբերել իսկականից: Դրամի կեղծումները հիմնականում շատանում են այն ժամանակ, երբ ժողովուրդը դեռ հասցրած չի լինում ծանոթանալ նոր դրամին: Իհարկե, շատ դրամից ոչ ոք չի հրաժարվի, բայց պետք է հաշվի առնել, որ Նապոլեոնը, լինելով ամենամեծ դրամ կեղծողներից մեկը, կյանքի վերջին օրերն անց է կացրել Սուրբ Հեղինե կղզում բանտարկված...


 

ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Ինչու՞ ես դու երբեմն ավելորդ փող ծախսում...
 
 
 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 05.04.15

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (05.04.15)
Դիտումներ: 3262 | Տեգեր: գումար վաստակել, փող, հետաքրքրիր փաստեր, սա հետաքրքրիր է, դրամ, ՓԱՍՏԵՐ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...