Փետրվարի 14. Սուրբ Վալենտինի օր (Բոլոր սիրահարների օր) Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը (կամ Բոլոր սիրահարների օրը): Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրն արդեն 16 դար է, ինչ գոյություն ունի, սակայն սիրո տոները հայտնի էին դեռևս հին հեթանոսական մշակույթների ժամանակներից: Օրինակ, հռոմեացիները փետրվարի կեսերին էրոտիզմի փառատոն էին կազմակերպում, որը կոչվում էր Lupercalia, սիրո աստվածուհի Juno Februata պատվին:

 

 

/Հետաքրքիր - Փետրվարի 14. Սուրբ Վալենտինի օր (Բոլոր սիրահարների օր) " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Փետրվարի 14. Սուրբ Վալենտինի օր (Բոլոր սիրահարների օր)
 
 
Загрузка...


Փետրվարի 14. Սուրբ Վալենտինի օր (Բոլոր սիրահարների օր) Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը (կամ Բոլոր սիրահարների օրը): Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրն արդեն 16 դար է, ինչ գոյություն ունի, սակայն սիրո տոները հայտնի էին դեռևս հին հեթանոսական մշակույթների ժամանակներից: Օրինակ, հռոմեացիները փետրվարի կեսերին էրոտիզմի փառատոն էին կազմակերպում, որը կոչվում էր Lupercalia, սիրո աստվածուհի Juno Februata պատվին:

Տոնի «մեղավորը» քրիստոնյա քահանա Վալենտինն էր: Այս պատմությունը 269 տարվա հնություն ունի, այն ժամանակ Հռոմեական կայսրության գլխին Կլավիդոս II կայսրն էր: Պատերազմող հռոմեական բանակը ռազմական արշավների համար զինվորների խիստ պակաս էր զգում, և կայսրը վստահ էր, որ իր «նապոլեոնական» ծրագրերի գլխավոր թշնամին ամուսնություններն են, քանի որ ամուսնացած զինվորի համար կայսրության փառքն ավելի պակաս նշանակալից է դառնում ընտանիքից: Եվ իր զինվորների մեջ ռազմական ոգին պահպանելու համար կայսրը լեգիոներներին ամուսնանալն արգելող հրամանագիր ստորագրեց:

Արդյունքում չպակասեց զինվորների սիրահարվելը: Ի երջանկություն նրանց, մի մարդ գտնվեց, ով, առանց կայսրի զայրույթից վախենալու, լեգիոներներին և նրանց սիրեցյալներին սկսեց թաքուն ամուսնացնել: Այդ մարդը հռոմեական Տերնի քաղաքից Վալենտին անունով քահանան էր (Valentine of Terni): Ըստ երևույթին, նա իսկական ռոմանտիկ էր, քանի որ նրա սիրելի զվարճությունը վիճված զույգերին հաշտեցնելն էր, սիրային նամակներ գրելուն օգնելը և լեգիոներների խնդրանքով նրանց կրքի առարկաներին ծաղիկներ փոխանցելը:

Պարզ է. երբ այս ամենի մասին կայսրն իմացավ, որոշեց նրա «հանցավոր գործունեությունը» դադարեցնել: Վալենտինին մահապատժի դատապարտեցին: Իրադրության ողբերգությունը նաև նրանում էր, որ հենց ինքը Վալենտինն էլ բանտապանի աղջկան էր սիրահարված: Մահապատժից մեկ օր առաջ քահանան աղջկան հրաժեշտի նամակ գրեց, որտեղ պատմեց իր սիրո մասին և այն ստորագրեց «Քո Վալենտին» բառերով: Նամակն ընթերցվեց արդեն մահապատժից հետո:

Արդյունքում, որպես հավատքի համար զոհված քրիստոնյա նահատակ, Վալենտինը կաթոլիկ եկեղեցու կողմից սրբադատվեց: Իսկ 496 թ. Գելասիուս Հռոմի պապը (Pope Gelasius I) փետրվարի 14-ը հայտարարեց Սուրբ Վալենտինի օր:

Բարեփոխումների արդյունքում 1969 թ. սկսած կաթոլիկ եկեղեցու պատարագային օրացույցից Սուրբ Վալենտինը հանվեց (հռոմեական մյուս սրբերի հետ միասին, որոնց կյանքի տվյալները հակասական էին և ոչ հավաստի): Այսպիսով. մինչև 1969 թ. եկեղեցին հավանություն չտվեց և չաջակցեց այս օրը նշելու ավանդույթին:

Այս ամենն այսպես է եղել, թե այլ կերպ, բոլոր դեպքերում այստեղից է առաջացել Սուրբ Վալենտինի օրը սիրային նամակներ գրելու սովորությունը: Շատերն այս օրը սիրում են նաև հարսանիքներ կազմակերպել՝ համարվելով, որ դա հավերժական սիրո գրավական կդառնա:

Սուրբ Վալենտինի օրն Արևմտյան Եվրոպայում լայնօրեն սկսել են նշել սկսած XIII   դարից, ԱՄՆ-ում՝ 1777 թվականից:

Այս օրն իրար նվերներ մատուցելու ավանդույթն ամրապնդվում է տարեց-տարի, ինչը որոշ մարդկանց համար բավականին հաջողված բիզնեսի հիմք է ծառայաել: Օրինակ, անցյալ դարի սկզբին ամերիկացիների մոտ ընդունված էր իրենց հարսնացուներին մարցիպաններ ուղարկել, որոնք բավականին թանկարժեք էին:

Ճապոնիայում այս օրը քաղցրավենիքներ նվիրելու ավանդույթն առաջացել է շոկոլադ արտադրող մի խոշոր գործարանի նախաձեռնությամբ: Սուրբ Վալենտինի օրն այնտեղ սկսել են նշել 30-ական թվականներից, և առ այսօր շոկոլադն ամենատարածված նվերն է մնում, ընդ որում, Սուրբ Վալենտինի օրը փոքր-ինչ հիշեցնում է «Մարտի 8, սակայն՝ տղամարդկանց համար», քանի որ ճապոնացի տղամարդիկ ավելի շատ նվերներ են ստանում, քան կանայք:

Կրքոտ ֆրանսիացիների մոտ Սուրբ Վալենտինի օրն ընդունված է զարդեր նվիրել, իսկ ռոմանտիկ Դանիայում  իրար չորացրած սպիտակ ծաղիկներ են ուղարկում:

Մեծ Բրիտանիայում չամուսնացած աղջիկները փետրվարի 14-ին արթնանում են վաղ արշալույսին, կանգնում պատուհանի մոտ և նայում անցնող տղամարդկանց: Ըստ լեգենդի, առաջին տեսած տղամարդն էլ համարվում է այդ աղջկա կյանքի տղամարդը:

Սակայն աշխարհում մի քանի երկրներ կան, որոնք Սուրբ Վալենտինի օրվա նկատմամբ իրենց վերաբերմունքով տարբերվում են մյուսներից: Առաջին հերթին դա Սաուդյան Արաբիան է, որն աշխարհում միակ երկիրն է, որտեղ այս տոնը պաշտոնապես արգելված է, ընդ որում, մեծ տուգանքների վախի ներքո:

Հին Ռուսաստանում ևս կար սիրո տոն, սակայն այն ո՛չ թե ձմռանն էր նշվում, այլ՝ ամռան սկզբին: Այն Պյոտրի և Ֆևրոնիայի լեգենդար պատմության հետ է կապված:




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 916 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...