/Հետաքրքիր - Պերմյակովի սարսափելի խոստովանությունը replik.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Պերմյակովի սարսափելի խոստովանությունը
 
 


   replik.am

 

Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նիստի ընթացքում հրապարակվել են Պերմյակովի նախաքննական ցուցմունքները. դատարանը այս նիստը սկսեց գործի տասնմեկերորդ հատորից: Այս անգամ ևս Պերմյակովի ցուցմունքների մեջ անհամապատասխանություններ կային. ըստ ԴՆԹ փորձաքննության արդյունքների` Պերմյակովի ինքնաձիգի վրա հայտնաբերվել է Սերյոժա Ավետիսյանի մատնահետքը, Սերյոժա Ավետսյանի դիակի վրա վզի շրջանում հայտնաբերվել են նաև քերծվածքներ, որը վկայում է այն մասին, որ Պերմյակովը կրակելու ժամանակ շատ մոտ է գտնվել: 

Մեղադրյալը, սակայն, հարցաքննության ժամանակ նշել է, որ կրակելու ժամանակ շատ հեռու է կանգնած եղել, և Սերյոժա Ավետիսյանը չի փորձել բռնել ինքնաձիգը: Մեկ այլ ցուցմունքի ժամանակ հարց է հնչել նախկին ցուցմունքներում նշած տաքսու վարորդի մասին, Պերմյակովը հերթական ցուցմունքի ժամանակ նշել է, որ նման բան չի եղել և ինքը չի զանգել ոչ մի տաքսու վարորդի ու ոչ մի բան չի պատվիրել: «Չեմ կարող ասել` ինչու եմ այդպես ասել», -եղել է Պերմյակովի պատասխանը: Հրապարակվել են նաև ցուցմունքներ Պերմյակովի մոտ հայտնաբերված բջջայինների, մուտքային ու ելքային զանգերի վերաբերյալ: 

Մեկ այլ հարցաքննության ժամանակ քննիչի այն հարցին, թե ինչու է Պերմյակովը սպանել փոքրահասակ երեխաներին, Պերմյակովը պատասխանել է. «Աղմուկ էր, երեխաները լաց էին լինում, դրսում շները հաչում էին, սպանեցի, որ այդ աղմուկը դադարի»,- նշել է Պերմյակովը: Հակասություններ եղել են նաև երեխաների սպանության հետ կապված հարցաքննությունների ժամանակ: 


 



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 21.05.16 | Հեղինակ: replik.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (21.05.16) | Հեղինակ: replik.am
Դիտումներ: 51833 | Տեգեր: քրեական, առեղծվածներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...