Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Պատմության մեջ մտած 6 ամենաայլասերված տղամարդիկ
 
 


   

Գրեթե բոլոր մարդիկ, այսպես ասած, «կմախքներ ունեն պահարանում»՝ տարօրինակություններ կամ սովորություններ, որոնք չի կարելի ի ցույց դնել:

Հայտնի մարդիկ այս առումով բացառություն չեն. նրանք էլ են մարդ, չէ՞: Բայց իրենց գաղտնիքները նրանք պետք է շատ զգուշորեն կոծկեն: Սակայն բոլոր գաղտնիքները վաղ թե ուշ բացահայտվում են:

EnterTrain-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը 6 հանճարների, որոնց սովորությունները ոչ միայն տարօրինակ էին, այլև դատապարտելի:


1. Մահաթմա Գանդին քնում էր մերկ կանանց (ինչպես նաև իր զարմուհու)

 

Գանդին թերևս ժամանակակից պատմության ամենահայտնի կրոնական առաջնորդն է: Հենց նա էր կանգնած Հնդկաստանում քաղաքացիական իրավունքների պաշտպանության շարժման գլխին և ի վերջո հասավ իր երկրի ազատագրմանը Բրիտանական կայսրության գերակայության տակից: Իր երկրում Գանդիին սուրբ են համարում:

37 տարեկան հասակում Գանդին ամուրի մնալու խոստում տվեց: Սակայն դա չէր խանգարում նրան մինչև 1970թ. համոզել երիտասարդ կանանց մերկ քնել իր հետ: Գանդին պնդում էր, որ դա եղել էր իր երդման մի մասը, այդպես նա ստուգում էր իր բարեպաշտությունը և ինքնակառավարումը: Համաձայն Գանդիի աշրամի խիստ կանոններին` այդ կանայք չէին կարող քնել նույն անկողնում նույնիսկ իրենց ամուսինների հետ, բայց նրանք ոչ միայն ստիպված էին մերկ քնել Մահաթմայի հետ, այլև լողալ նրա հետ և պարել մերկապար:

Արյունակցական կապերը խոչընդոտ չէին: Մի անգամ դեպի Բենգալ ճանապարհորդության ժամանակ Գանդին իր հետ վերցրեց իր մեծ եղբոր 18 – ամյա աղջկան և հրամայեց նրան քնել իր հետ մերկ վիճակում: Պետք է նշել, որ Գանդին ոչ մի սեռական հարաբերությունների մեջ չի եղել այս կանանցից որևէ մեկի հետ, թեև փաստացիորեն այդ մասին ստույգ տեղեկություններ չկան:


2. Բենջամին Ֆրանկլինը նախընտրում էր տարեց կանանց

 

Բենջամին Ֆրանկլինը ոչ միայն Միացյալ Նահանգների հիմնադիրներից էր, այլ նաև արգասաբեր գյուտարար և անխոնջ նորարար:

Սակայն Ֆրանկլինը թույլ կողմեր ուներ: Մասնավորապես, նա առավել նախընտրում էր տարեց սիրուհիների, քան երիտասարդ կանանց: Իր ընկերոջ կնոջն ուղղված նամակում, ով նրանից երիտասարդ էր, Ֆրանկլինը գրում է, որ տարեց սիրուհիները յուրաքանչյուր տղամարդու համար լավագույն տարբերակն են, քանի որ իրենց տարիքի պատճառով նրանք պատրաստ են ամեն ինչի, որպեսզի բաց չթողնեն տղամարդուն: Բացի այդ` Ֆրանկլինը կարծում էր, որ նրանք ավելի զուսպ են զգացմունքներն արտահայտելու հարցում, և քիչ հավանական է, որ հղիանան:


3. Ուինսթոն Չերչիլը սիրում էր մերկ լինել

 

Սըր Ուինսթոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի վարչապետն էր: Նա հայտնի էր իր սրամտությամբ և նրանով, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր էր: Նաև հայտնի էր սիգարների և խմիչքի հանդեպ իր անսահման սիրով:

Չերչիլի ամենատարօրինակ հատկանիշն այն էր, որ նա շատ էր սիրում մերկ շրջել: Դեպքեր են եղել, երբ նա այդպիսի տեսքով դիմավորել է բարձրաստիճան պաշտոնյաների և արտասահմանյան հյուրերի: Մի անգամ նրան մերկ է տեսել Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը: Չերչիլն այդ պահին ասել է. «Ինչպես տեսնում եք, ես թաքցնելու ոչինչ չունեմ»:

Սպիտակ տուն կատարած այցելության ժամանակ նա ևս մեկ անգամ մերկ է ներկայացել: Չերչիլը մերկ շրջում էր սենյակով՝ ուշադրություն չդարձնելով սպասարկող անձնակազմին և այն փաստին, որ բոլոը փախցնում էին իրենց հայացքները:


4. Լորդ Բայրոնը ուներ հեշտոցի շրջանի մազերի հավաքածու

 

Լորդ Բայրոնը ռոմանտիզմի ամենահայտնի բանաստեղծներից էր: Հենց նա է հորինել Դոն Ժուանի կերպարը: Բայրոնի մահից հետո ողջ Անգլիան սգում էր:

Չնայած սրան` այս հայտնի բանաստեղծը մի շարք տարօրինակություններ ուներ: Օրինակ` նրա խելքը գնում էր սեքսի համար և զբաղվում էր դրանով բոլորի հետ անխտիր, ինչպես նաև իր խորթ քրոջ: Այն ժամանակներում ընդունված էր մազերի փունջ պահել` ի հիշատակ առաջին գիշերվա, և Բայրոնը նույնպես պահում էր իր սիրուհիների մազերը: Բայց փոխանակ վերցներ նրանց գլխի լոկոնները, ինչպես որ ընդունված էր, նա նախընտրում էր կտրել հեշտոցի շրջանի մազիկները և թաքցնել դրանք ծրարում: Ծրարները կուտակվում էին պահարանի մեջ, մի քանիսը նա ստորագրում էր, մյուսները` ոչ: Դրանք բոլորը մնացել էին պահարաններում, և նրա մահից 100 տարի անց, ըստ էության, նրա բոլոր իրերը պետք է թանգարաներում ի ցույց դրվեին, բայց դա տեղի ունեցավ նրա իրերի մեծամասնության հետ` բացի այդ ծրարներից, որոնք կախարդական կերպով անհետացան:

 

Շարունակությունը՝ այստեղ.


 

 



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 27.05.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (27.05.17)
Դիտումներ: 3094 | Տեգեր: մեջ, պատմության, մտած, ամենաայլասերված, տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...