Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Նախկին վարչապետի և այլ պաշտոնյաների շքեղ ու թանկարժեք ժամացույցները (լուսանկարներ)
 
 


   

Armtimes.com-ը գրում է՝ 

Հայաստանի պաշտոնյաները չեն զարմացնում իրենց կարողությամբ: Ոմանք էլ աչքի են ընկնում թանկարժեք ժամացույցների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքով: «Tourbillon» ֆեյսբուքյան էջը, որը զուտ տեղեկատվական հարթակ է, առանձնացրել է ՀՀ պաշտոնյաների կրած ժամացույցների մի մասն ու գնահատում կատարել՝ նշելով, թե որ ժամացույցը որ ընկերությունն է արտադրում և որքան արժե:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հատ ժամացույց ունի, որոնք գերազանցում են 8 միլիոն դրամը: Նրա հայտարարագրում այս մասին ասված է, սակայն թե որ ժամացույցը կոնկրետ որքան արժի վարչապետը չի նշել:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն այժմ զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը, կրում է «Franck Muller Long Island» ժամացույց, որն արժե 9 հազար ԱՄՆ դոլար:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ կրում է «Cartier Santos»-ի արտադրանքը, որն արժե 6 հազար դոլար:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը ևս իր հայտարարագրում նշում է կատարել, որ ունի 8 միլիոնը գերազանցող ժամացույց: Նրա կրած ժամացույցների մեկը «Kerbedanz»-ի արտադրության է: Ժամացույցը պատրաստվել է եզակի օրինակով և հատուկ պատվերով։ Այն հասանելի չէ մասսայական վաճառքի համար։ Արժե ավելի քան 18 հազար ԱՄՆ դոլար:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կրում է «Gucci» ժամացույց, որն արժե 900 ԱՄՆ դոլար:

Առողջապահության նախկին նախարար, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նախընտրում է «Frederique Constant»-ի արտադրանքը, որն արժե 600 դոլար:

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նախընտրում է «Zenith» ապրանքանիշը, իսկ կրած ժամացույցն արժե 3 հազար 300 ԱՄՆ դոլար:

Նկատենք, որ ԱՄՆ 44 և 45-րդ նախագահներ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի կրած ժամացույցները միասին վերցրած 600 դոլարը չեն գերազանցում:




Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 17.11.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (17.11.16)
Դիտումներ: 2904 | Տեգեր: շքեղ, պաշտոնյաների, թանկարժեք, Ու, այլ, ժամացույցները, վարչապետի, (լուսանկարներ) | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...