Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Փաստեր աշխարհի ԱՄԵՆԱ-ների մասին (մաս 2-րդ)
 

 


   

 

Տոկիոյի բնակիչներին լավ հայտնի է, որ իրենք շնչում են աշխարհի ամենակեղտոտ օդը: 75.000 գործարանային ծխնելույզների  խեղդող ծուխը և 1,5 մլն ավտոմեքենաների արտանետած գազերը աղտոտում են Տոկիոյի օդն ավելի շատ, քան աշխարհի մյուս քաղաքներում:  Ամեն ամիս Տոկիոյի մեկ քառակուսի կիլոմետրի վրա «տեղում» է 24 տոննա մուր (Նյու Յորքում` 17 տոննա): Փողոցային երթևեկություն կարգավորողները հարկադրված են պարբերաբար ընդհատել իրենց ծառայությունը թթվածին շնչելու նպատակով:
  Սրճարաններում ու խանութներում տեղադրված են թթվածնային ավտոմատներ, որոնցից թթվածնի շիթ է ցայտում.  օգտվելու արժեքն է 25 ցենտ: Այն օրերին, երբ քաղաքի վրա իջնում է ծխի և մառախուղի ամպը, աշակերտները դպրոց են գնում դեմքներին թանզիֆե դնչկալներ կապած: Սակայն, դա  էլ չի օգնում: Դպրոցներից մեկի տնօրինության հաղորդման համաձայն՝ աշակերտների մեկ հինգերորդը տառապում է աչքերի ու քթըմպանի հիվանդություններով:
***
Աշխարհի ամենատարածված անունը Աննան է. այն կրում են մոտ 100 մլն կին, իսկ տղամարդկանց մեջ ամենատարածվածը Մուհամեդն է:
***
Աշխարհում ամենից շատ (27 անգամ) ամուսնացել է կալիֆորնիացի նախկին բապտիստ, հոգևորական Գլինն Սքոթի Ուոլֆը՝ (ծնվ. 1908 թ. հուլիսի 25-ին): Առաջին անգամ նա ամուսնացել է 1927 թվականին: Նրա վերջին կինը (ծնվ. 1970 թ. դեկտ. 29-ին) ծագումով ֆիլիպինցի Դեյզի Դելգադոն էր, իսկ տարիքով ամենամեծ կինը 38 տարեկան էր: Ամենաերկար ամուսնությունը տևել է 5 տարի, ամենակարճը` 38 օր: Ուոլֆն ունեցել է ընդամենը 26 զոքանչ, որովհետև իր կանանցից երկուսի հետ ամուսնացել էր երկրորդ անգամ:
***
Աշխարհի ամենաերիտասարդ մայրն իր առաջնեկին լույս աշխարհ է բերել 5 տարեկան 8  ամսական հասակում:
***
Աշխարհի ամենամեծ ընտանիքն ապրում է Հնդկաստանում. Զիոն Չանան (Ziona Chana) ունի 39 կին, 94 սեփական երեխա և 14 հոգի`  կանանց երեխաները: Հասցրել է ունենալ 33 թոռնիկ:
***
Երբեք  չամուսնացած հանրահայտ մարդկանց թվում են Ջեյն Օսթենը, Բեթհովենը, Շոպենը, էմիլի Դիքենսոնը, Հենրի Ջեյմսը, Թուլուզ-Լոտրեկը, Թորոն, Վոլտերը, Շոպենհաուերը։
***
1986 թվականին Բանգլադեշում ամուսնացրել են մի 11 ամսական տղայի և 3 ամսական աղջկա, որպեսզի վերջ տրվի երկու ընտանիքների միջև 20-ամյա թշնամությանը:
***
Հանրահայտ ծխողների ցուցակը գլխավորում են Չերչիլը, Ֆրոյդը, Նյուտոնը, Տվենը։ Հաշիշ կամ մարիխուանա օգտագործում էին  Պյութագորասը, Հյուգոն, Բոդլերը, Մալարմեն, Նիցշեն, Ապոլիները, Ջոն Քենեդին։ Թմրադեղեր (կոկաին, հերոին և այլն) օգտագործել են Ջոն Լենոնը, Քեն Քիսին, Փիթեր Ֆոնդան, Հեկտոր Բեռլիոզը, էդգար Պոն, Չարլզ Դիքենսը, Ֆրոյդը, Ջենիս Զոփլինը, Սառա Բեռնարը, Ջեյմս Ջոյսը և այլք։

***
Լաս Վեգասը տիեզերքից երևում է որպես ամենապսպղուն կետը Երկրի վրա:
***
«Գինեսի ռեկորդների
» գիրքը ռեկորդակիր է վաճառքի առումով: Եթե վաճառված բոլոր գրքերը շարվեին իրար վրա, բարձրությունը 168 անգամ կգերազանցեր էվերեստին։




Հայաստանում 5 ամենատարածված ազգանուններն են (հերթականությունը՝ ըստ տարածվածության աստիճանի).
1. Հովհաննիսյան
2. Հարությունյան
3. Սարգսյան
4. Խաչատրյան
5. Գրիգորյան։
***
Ամենատարածված հայկական անունների ցանկը
Միլենա, Անի, Մարիամ, Էլեն, Անահիտ, Աննա, Մերի, Լիլիթ, Մանե , Գայանե:
Նարեկ, Դավիթ, Էրիկ, Գոռ, Արման, Արմեն, Արթուր, Սամվել, Վահե, Տիգրան:
***
Աշխարհում ամենագործածական ազգանունը Դարբինյանն է` տվյալ լեզվի համապատասխան իմաստի բառով և ածանցով, ինչպես Կուզնեցով, Կովալենկո, Սմիթ (անգլերեն), Շմիդ (գերմաներեն):
***
Աշխարհի ամենաերկար երաժշտական տեսահոլովակը տևում է 39 րոպե, այն Մայքլ Ջեքսոնի «Հոգիներ» տեսահոլովակն է:
***
Հայ երգահան Տիգրան Չուխաճյանի Արշակ Բ օպերան Արևելքի երաժշտական պատմության մեջ ամենառաջինն է:
***

«Գրանդ քենդի» ընկերության արտադրած 4 տոննա 410 կգ քաշ, 5600 մմ երկարություն, 2750 մմ լայնություն, 250 մմ հաստություն ցուցանիշով հայկական շոկոլադե հսկան 2010թ.-ի սեպտեմբեր ամսին սահմանել է համաշխարհային ռեկորդ և Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը:

Այբբենարան կազմելիս, տառեր ուսուցանելիս հաշվի են առնում տառերի գործածության հաճախականությունը:  Ամենից շատ գործածականը «ա» ձայնավորն է:
***
Անգլերեն այբբուբենում ամենաշատ օգտագործվող տառը "E" տառն է, ամենաքիչ օգտագործվողը` "Q"-ն:
***
Եվրոպական լեզուներից ամենակարճ այբբուբենն ունեն  իտալերենը և ‎ֆիններենը` ընդամենը 21 տառ: Իսկ ամենաերկար այբբուբենը Կովկասում ապրող աբազիններինն է` 71 տառ:
***
Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհում ամենից շատ և բարձրաձայն խոսում են իտալացիները, ապա` բրազիլացիներն ու մեքսիկացիները:
***
Աշխարհի ամենալռակյաց ժողովուրդները  ֆիններն են, այնուհետև կանադացիները:
***
Աշխարհի ամենաթանկ գրքերից մեկը համարվում է Եվրոպայի առաջին տպագրիչ Գուտենբերգի 1455 թ.-ին հրատարակած «Աստվածաշունչը», որի մեկ օրինակի համար 1926-ին վճարել են 35հզ. դոլար: Ներկայումս այն պահպանվում է ԱՄՆ կոնգրեսում:
***
Աշխարհի ամենաթանկ սիգարետները ստեղծվել են ԱՄՆ-ում: Դրանք կոչվել են «Lucky Strike
» և արժեցել 100.000 դոլար:  Ծխախոտը զարդարված է ադամանդով և զմրուխտով, օգտագործված են ամենաբարձրորակ և թանկ բաղադրիչները: Այս ծխախոտը պարունակում է  նույնիսկ 18 կարատանոց ադամանդ:
***
Նյու Յորքի «Four Seasons
» հյուրանոցի համարն ամենաթանկ արժեցողն է ամբողջ աշխարհում: Մեկ գիշեր այստեղ անցկացնելու համար պետք է վճարել 44.000 դոլլար:
***
«Գինզա Տանակա
» նորաձևության տան ներկայացրած պայուսակն ամենաթանկն է. արժեքը` 1  900 000: Պայուսակն ունի 2182 ադամանդ:
***
Աշխարհի ամենաթանկ կազմակերպությունը "Apple"-ն է. արժեքը գնահատվում է 363 միլիարդ ԱՄՆ դոլար:



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 18.04.13

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (18.04.13)
Դիտումներ: 8254 | Տեգեր: Սա հետաքրքիր է | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...