Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Որտե՞ղ են ապրում աշխարհի ամենագեղեցիկ կանայք
 

 


   

 
Միջազգային հեղինակավոր «Travelers Digest» ինտերնետ ամսագիրը երեկ հրապարակել է աշխարհի այն 10 քաղաքների անունները, որտեղ ապրում են ամենագեղեցիկ կանայք:
 
Եվ այսպես, ըստ ամսագրի, աշխարհի ամենագեղեցիկ կանայք բնակվում են Կիևում: «Դժվար է հավատալ, որ ընդհանրապես նման գեղեցկություն գոյություն ունի: Բացի արտաքին գրավչությունից, կիևցի կանայք նաև շատ հետաքրքիր զրուցակիցներ են և լավ կրթված են»,- արձանագրում է «Travelers Digest»-ը: Երկրորդ տեղում Ստոկհոլմի կանայք են: «Շվեդիայի մայրաքաղաքն իսկապես գեղեցիկ կանանց քաղաք է»,- նշվում է ամսագրում: Գեղեցկությամբ երրորդ տեղում Նյու Յորքի կանայք են: «Մոդային հետևող աղջնակներ, շքեղ մոդելներ: Նյու Յորքի կանայք իրենց գեղեցկությամբ պարտական են էթնիկ ու մշակութային բազմազանությանը»,- այսպես է բնութագրում ամսագիրը:
 
Այնուհետեւ` չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են Բուենոս Այրեսն ու Վառնան: «Բուենոս Այրեսում մթնոլորտն ինքնին ռոմանտիկ է: Այցելեք այդ քաղաք եւ ձեզ երբեւէ հանդիպած ամենագեղեցիկ կնոջը խնդրեք` թող ձեզ տանգո պարել սովորեցնի: Իսկ Վառնան Եվրոպայի սովորական դրախտավայրերից է` տաք ծովով ու գեղեցիկ վայրերով: Այստեղի կանայք նման են կիևցիներին ու ռուսներին: Հիմնականում բարձրահասակ են և կապուտաչյա»,- նշված է ամսագրում: Չնայած տարածված տեսակետին, թե ռուս աղջիկները ամենագեղեցիկն են աշխարհում, նրանք հայտնվել են ընդամենը 6-րդ հորիզոնականում: «Այցելեք Մոսկվա. բարձրահասակ շիկահերներ, սևահերներ: Կապուտաչյա աստվածուհիներ: Սակայն, ի տարբերություն կիեւցիների, Ռուսաստանի մայրաքաղաքի կանանց հետ այդքան էլ հեշտ չէ ծանոթանալ»,- փաստում է «Travelers Digest»-ը:
 
Գեղեցիկ կանանցով Մոսկվային հաջորդում է Թել Ավիվը, որտեղի կանանց ամսագիրն այսպես է ներկայացնում. «Միայն պատկերացրեք, ինչպիսի էկզոտիկա` սև մազեր և կանաչ աչքեր»: Իսկ ութերորդ հորիզոնականում հայտնված Ամստերդամի կանայք բնութագրվում են հետեւյալ կերպ. «Ազատ մտածող, լավ կրթություն ստացած կանայք, որոնք նաեւ դեմ չեն մի լավ «տժժալ»: Իններորդ հորիզոնականում Սեուլի կանայք են: «Բոլոր տղամարդկանց էլ դուր են գալիս ասիացի կանայք, դա ապացուցված է գիտականորեն: Նրանք ուրախ են ու կոսմոպոլիտ»,- գրում է ամսագիրը:
 
Եվ վերջապես, գեղեցիկ կանանց տասնյակը եզրափակում է Մոնրեալը. տեղացի կանանց գեղեցկությունը լրացնում են քաղաքի եվրոպական մթնոլորտը, զարգացած տնտեսությունն ու հետաքրքիր գիշերային կյանքը: Բացի այդ, ըստ ամսագրի, մոնրեալցի կանայք խոսում են աշխարհի ամենասեքսուալ լեզվով` ֆրանսերեն:



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 27.04.13

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (27.04.13)
Դիտումներ: 3503 | Տեգեր: լուրեր մոդայից, կանայք, Lifestyle news | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...