/Հետաքրքիր - Որքա՞ն արժե թիկնապահ վարձելն ու օբյեկտ պահպանելը Հայաստանում hraparak.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 17.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Որքա՞ն արժե թիկնապահ վարձելն ու օբյեկտ պահպանելը Հայաստանում
 
 
Загрузка...



 

ՀՀ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչությունումում (ՊՊ ԳՎ) ծառայում են բարձր մասնագիտական պատրաստականություն և թիկնապահական ծառայության փորձ ունեցող ոստիկաններ և ռազմականացված խմբի աշխատակիցներ։ Պատվիրատուի ցանկությամբ ծառայությունը մատուցվում է քաղաքացիական հագուստով և հաշվեցուցակային զենքով՝ ինչպես մարտական, այնպես էլ ծառայողական, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊՊ ԳՎ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Մինասյանը։ Նա նաև նշեց, որ նշեց, որ 2015 թվականին ստեղծվելու է համընդհանուր մոնիտորինգի կենտրոն, որը հնարավորություն կտա ավելի որակյալ ծառայություն իրականացնել՝ օգտագործելով նորագույն տեխնիկական միջոցներ՝ ավելացնելով, որ արդեն 1000 հոգի նախնական պատվեր է տվել։

Բացի մասնավոր անձանից, իրականցնում են նաև պետական և մասնավոր օբյեկտների պահպանություն։ Այս ամենի անվտանգությունն ու պահպանությունն իրականացվում է կայուն պահակակետերով, պարեկային ավտոմեքենաներով, կիրառվում են նաև վարժեցված շներ, ունեն նաև հատուկ ստորաբաժանում։ Ըստ Մինասյանի՝ իրենց վարչության աշխատակիցները կարող են նաև օդանավակայանում քաղաքացիներին դիմավորել, ապահովել թանկարժեք, հատուկ բեռների անվտանգ տեղափոխում, տրամադրվում են նաև թիկնապահներ, ուղեկցող մեքենաներ, նույնիսկ կարող են բնակարաններում տագնապային կոճակներ տեղադրել նաև ընտանեկան վեճերի կարգավորման համար և այլն, և այլն։ Եվ սա դեռ ամենը չէ։ Բայց այս ամենը, իհարկե, փող արժե։ Նշենք, սակայն, որ ՊՊ ԳՎ-ն շահույթ չհետապնդող կառույց է, և պետական օբյեկտների պահպանությունից ստացված միջոցներից բացի մասնավորից ստացված միջոցները ուղղվում են աշխատավարձերի, հագուստի և տեխնիկական համալրման ապահովմանը։

Գովազդային ընդմիջման նմանվող այս հայտարարությունից հետո հետաքրքրվեցինք՝ որքա՞ն արժեն նրանց մատուցած ծառայությունները։


Մինասյանն ասաց, որ պետք է առանձնացնել կայուն պահակետով (ԿՊ) և կենտրոնական պահպանության դիտակետով (ԿՊԴ) իրականացվող ծառայություններ։
«ԿՊ-ով ծառայությունը, երբ ոստիկան է կանգնում կամ ռազմականացված հրաձիգ և իրականացվում է պարտադիր չորս հոգուց բաղկացած ծառայողներով, մեկ ծառայողի համար սահմանված է 166.630 դրամ վճար։ Իսկ ԿՊԴ-ներով ծառայությունը, որը ներառում է պարագծային պահպանություն, բնակարանների պահպանություն, ինչպես նաև տագնապային կոճակը, այլ գին արժե։ Իսկ կոնկրետ թիկնապահների դեպքում ութժամյա ծառայության դիմաց մեկ թիկնապահի համար 160. 000 դրամ է վճարվում։

 

Շարունակությունը՝ այստեղ.
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (23.05.16) | Հեղինակ: hraparak.am W
Դիտումներ: 1563 | Տեգեր: օգտակար խորհուրդներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...