Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Ո՞վ էր փախած հարսնացուն և ի՞նչ եղավ նրա հետ
 
 


   

Ինչո՞ւ էր հարսը Սևանի «Հարսնաքար» համալիրից փախել հենց սեփական հարսանիքի օրը և ո՞ւմ հետ է նա այսօր: newmag-ը ներկայացնում է քննարկված թեմայից բացառիկ մանրամասներ:

2015-ի նոյեմբերի 24-ին լրատվական կայքերը հաղորդեցին հարսանիքի ժամանակ փախած հարսնացուի մասին: Հարսանիքի վերջում` տորթը կտրելու ժամանակ, հարսն ու հարսնաքույրը փախել էին` իրենց հետ տանելով նվերներն ու ոսկեղենը: Դեպքը տեղի էր ունեցել Սևանի «Հարսնաքար» համալիրում։ Ականատեսները պատմում են, որ սկեսուրը նկատել էր փախուստի դիմող հարսին, փորձել էր կանգնեցնել նրան, սակայն հարսը հրել էր նրան, նստել մեքենան ու փախել:

Հետո, աստիճանաբար հայտնվեցին մանրամասները: Հարսն էլ, փեսան էլ Տավուշի մարզից են:

Երիտասարդը Ազատամուտ գյուղից է: 22 տարեկան Նարեկ Գասպարյանը վարսահարդար է, աշխատում էր Ռուսաստանոմ, արձակուրդներին վերադառնում էր հայրենիք: 2 տարի առաջ ծանոթացել էր իր հարսնացուի հետ: Այդ ժամանակ էլ նշանադրվել էին և երկու տարի ապրել նշանված: Երիտասարդները ծրագրում էին հարսանիքից հետո մեկնել Ռուսաստան, հատկապես որ հարսնացուն մատնահարդարման դասընթացնել էր անցել Հայաստանում: Նարեկը հարսանիքի համար 2 միլիոն դրամ վարկ էր վերցրել: Հարսանիքը մեծ շուքով սկսել էին, պսակադրվել եկեղեցում, հետո մեկնել Սևանի «Հարսնաքար»: Այնտեղ էլ պարել էին հարսի պարը, ստացել նվերները: Հարսանեկան երեկոն անցել էր առանց միջադեպերի: Հարսանեկան տորթը միասին կտրել էին, շամպայնը` խմել: Հետո հարսնացուն անհետացել էր: Սկզբում հաղորդում էին, թե հարսնացուն նվերները հետը տարել է: Հետո սա հերքվեց:

Չկայացած հարսանիքից երկու ամիս անց

Լրատվամիջոցները ահա այսքանը հաղորդեցին: Դրանից հետո փախուստի դիմած հարսնացուի մասին հիշատակումները դադարեցին: Լրագրողները խոսեցին փեսայի համագյուղացիների և գյուղապետի հետ: Նրանք ցնցված էին արտառոց դեպքից, սակայն մանրամասներ չգիտեին: Նարեկը և նրա ընտանիքը հարսանիքից հետո գյուղ չեն վերադարձել: Իսկ հարսնացուի մասին հայտնի էր այն, որ սովորել է Իջեւանում, ապա եկել Երևան՝ ուսումը շարունակելու:

Newmag-ը պարզել է, որ հարսնացուն 23-ամյա Մարիամ Բուդուրյանն է, որը ծնվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:

Ավարտել է Իջևանի պետական համալսարանի հումնիտար գիտությունների ֆակուլտետի Մանկավարժություն և հոգեբանություն բաժինը: Ակտիվ ուսանողուհին եղել է համալսարանի գիտական ընկերության անդամ: Համալսարանում էլ հանդես է եկել «Մինչամուսնական մտերմության դերը ամուսնական ներդաշնակության գործընթացում» թեմայով գիտական զեկույցով:

Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո Մարիամը տեղափոխվել է Երևան և աշխատել Հյուսիսային պողոտայում գտնվող նախկին «Մոսկվիչկա», այժմ` «Պարմա» սուպերմարկետում:

Փախուստից հետո անմիջապես նա փակել է իր ֆեյսբուքյան էջը, հետո բացել է ուրիշ անունով: Հետաքրքրական է, որ այդ էջը չէր հայտնաբերվի, եթե չլիներ Մարիամի մայրիկի տեխնոլոգիական կիքսը: Ռուզաննա Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրված դստեր հետ լուսանկարում թեգ է արել անհայտ օգտատիրոջ, որը հետո պարզվում է Մարիամի կեղծանունով կերպարն է:

Միջադեպից երկու ամիս անց էլ հարազատները դժկամությամբ, բայց բացատրեցին հարսնացուի փախուստի պատճառը: Պարզվում է` նշանադրության երկու ամիսների ընթացքում աղջիկը խնդիրներ է ունեցել իր ապագա սկեսուրի հետ: Լարված հարաբերությունները շարունակվել են նաև հարսանիքի ժամանակ: Մեկ այլ պատճառ էլ է եղել:

Մանրամասներն` այստեղ
 


 
Մեկ տեսանյութ նմանատիպ թեմայով.



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 19704 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...