RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Նյարդերը չե՞ն վերականգնվում
 


 


   

1900-ականների սկզբին դեռևս ֆիզիոլոգները համոզված էին, որ նյարդերը մեռնում են և ոչինչ չի կարող վերականգնվել հասուն օրգանիզմում:

1965թ.-ին արդեն գիտնականները հայտնագործեցին, որ նոր նեյրոնների ձևավորումը առնետների հիպոթալամուսում հնարավոր է: Իսկ արդեն 1998թ-ին Պետեր Էրիկսոնը ապացուցեց, որ մարդու ուղեղում հնարավոր է նեյրոգենեզ:

Մարդու ուղեղում նեյրոնների ծնունդը տևում էողջ կյանքի ընթացքում, սակայն 40 տարեկանից հետո դրանց աճը դանդաղում է: Դրանք զարգանում են միայն ուղեղի որոշ հատվածներում:
Հիպոթալամուսը ուղեղի կարևոր հատվածն է, որովհետև հիշողության և էմոցիաների հետ է կապված: Օրվա ընթացքում ծնվում է մոտ 700 նեյրոն, որոնց իրենց տեղն են զիջում հները:
Դեպրեսիան, ալկոհոլիզմը և ուժեղ սթրեսը դանդաղեցնում են նոր նեյրոնների առաջացման ընթացքը:

Այժմ կենսաբանները փորձում են հասնել նրան, որ հնարավոր դարձնեն ուղեղի վնասված հատվածներում նեյրոնների տրանսպլանտացիան: Դա հատկապես շատ արդյունավետ կլինի Ալցհեյմերի հիվանդության և ուղեղի այլ տրավմաների ու քայքայման դեպքում: Արդեն կենդանիների վրա փորձերը ցույց են տվել, որ ինսուլտների պարագայում այդ միջամտությունը կարող է արդյունավետ ելք ունենալ:

Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ուժեղացնում է նեյրոգենեզը և բարելավում ճանաչողական ֆունկցիաները: Նման արդյունքի է բերում նաև սննդի ընդունման ընդմիջումների երկարացումը:
Այսօր մենք կարող ենք վստահաբար պնդել, որ երբ մարդը հավասարակշռությունից դուրս է գալիս, նյարդային բռնկումների ժամանակ ոչ թե անդարձ սպանում է նյարդաբջիջները, այլ դանդաղեցնում է դրանց աճը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (13.07.18)
Դիտումներ: 390 | Տեգեր: չե՞ն, վերականգնվում, նյարդերը | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...