Նիմֆոմանիան կանացի հիպերսեքսուալությունն է, սեռական ձգտման պաթոլոգիկ սրացումը և հեշտանք ապրելու ունակությունների աճը:
 
Արդյո՞ք նիմֆոմանուհիները միշտ ցանկանում են

Այդ տերմինի բավականին բանաստեղծական ծագում ունի. ըստ հին հունական դիցաբանության՝ նիմֆաները տղամարդկանց գայթակղելով ներքաշում էին անտառ՝ իրենց կիրքը բավարարելու համար: Նիմֆոմանիան ունի նաև այլ՝ ավելի երկրային անուն «արգանդի խելագարություն»: Այդ բնութագրումը տվել է Պլատոնը: Ըստ նրա՝ երբ արգանդին չի հաջողվում բեղմնավորվել, այն խենթանում է և սկսում  այլասերման մղել ամբողջ մարմնին՝ կնոջը ենթարկելով ամենատարբեր տհաճությունների: /Հետաքրքիր - Նիմֆոմանիա. միֆը և իրականությունը (18+) " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Նիմֆոմանիա. միֆը և իրականությունը (18+)
 
 
Загрузка...



Նիմֆոմանիան կանացի հիպերսեքսուալությունն է, սեռական ձգտման պաթոլոգիկ սրացումը և հեշտանք ապրելու ունակությունների աճը:
 
Արդյո՞ք նիմֆոմանուհիները միշտ ցանկանում են

Այդ տերմինի բավականին բանաստեղծական ծագում ունի. ըստ հին հունական դիցաբանության՝ նիմֆաները տղամարդկանց գայթակղելով ներքաշում էին անտառ՝ իրենց կիրքը բավարարելու համար: Նիմֆոմանիան ունի նաև այլ՝ ավելի երկրային անուն «արգանդի խելագարություն»: Այդ բնութագրումը տվել է Պլատոնը: Ըստ նրա՝ երբ արգանդին չի հաջողվում բեղմնավորվել, այն խենթանում է և սկսում  այլասերման մղել ամբողջ մարմնին՝ կնոջը ենթարկելով ամենատարբեր տհաճությունների:

Այժմ նման պատկերացումը ոչ ավելին է, քան միֆ: Այնուամենայնիվ նիմֆոմանիան տառապանքներ է պատճառում ոչ միայն իրենց՝ կանանց, այլև սեռական զուգընկերներին: Նիմֆոմանուհին նույնիսկ բազմակի հեշտանքի դեպքում չի կարողանում հասնել բավարարության, իսկ նրա պահանջները զուգընկերոջից գերազանցում են հնարավորությունները:

Պատճառները

Նախևառաջ պետք է հիասթափեցնել տղամարդկանց, ովքեր կարծում են, թե նիմֆոմանուհիները բնության կանչով միշտ «ցանկանում են»: Բացառապես սրված սեռական ցանկության վրա հիմնված նիմֆոմանիան բավականին հազվադեպ է հանդիպում: Ավելի հաճախ նիմֆոմանիայի պատճառները հոգեկան հիվանդություններն են (մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ, շիզոֆրենիա, պսիխոպատիա, հիստերիա), հորմոնալ խախտումները, հիպոֆիզի, ձվարանների զանազան ուռուցքները:

Բացի այդ՝ հանդիպում է նաև այսպես կոչված մտացածին նիմֆոմանիա, որի դեպքում կինը բազմաթիվ զուգընկերների հետ է հարաբերություններ ունենում՝ սեքսուալ մոտիվներից դրդված. օրինակ՝ թերարժեքության բարդույթից կամ այն կասկածից ելնելով, թե ինքը բավականաչափ հմայիչ չէ:

 
Արդյո՞ք նիմֆոմանուհիները միշտ ցանկանում են

Ախտորոշումը և բուժումը

Սահմանը պաթոլոգիայի և հիպերսեքսուալության նորմայի ծայրահեղ տարբերակների միջև այդքան էլ հստակ չէ: Երիտասարդ կանայք, ովքեր ունեն նիմֆոմանիայի նշաններ, որպես կանոն, չեն մտահոգվում իրենց վիճակի համար՝ համարելով լիբիդոի բարձր մակարդակը առավելություն:
Նիմֆոմանիայով տառապողները բժշկի են դիմում այն դեպքում, երբ լիբիդոյի մակարդակը չափազանց բարձր է լինում կամ երբ իրենց այդ վիճակը համարում են անբարոյական:

Եթե ձեզ նոր-նոր է սկսել անհանգստացնել լիբիդոյի ավելցուկը, ապա փորձեք գործի դնել կամքը և շեղվել սեքսի մասին մշտական մտքերից:

 
  • մեծացրեք պատասխանատվության չափաբաժինը աշխատավայրում,
  • զբաղվեք մարզասրահում (բացառելով, սակայն, մարզչի հետ անհատական պարապմունքները)
  • հանգստացնող խոտաբույսերի թուրմ խմեք,
  • աշխատեք սահմանափակել այն ուտելիքները, որոնք մեծացնում են սեռական ցանկությունը՝ ծովային սնունդ, պանիր, շոկոլադ, ընկույզ և այլն:
  • Եթե ջանքերը անօգուտ են դուրս գալիս, անհրաժեշտ է դիմել սեքսոլոգին: Նա կանցկացնի համապատասխան հետազոտություն՝ բացահայտելով խախտման պատճառը և կնշանակի բուժում դեմամիջոցներով:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (12.03.16)
Դիտումներ: 619 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...