RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Ներկայացվել է Սաուդյան Արաբիայում կառուցվող 1000 մետր բարձրությամբ աշտարակի դիզայնը (լուսանկարներ)
 


 


   tert.am

Business Insider-ը ներկայացրել է Սաուդյան Արաբիայում կառուցվող աշխարհի ամենաբարձրահարկ երկնաքերի դիզայնն ու նախնական կառույցի տեսքը:

Նորագույն կառույցը պատրաստ կլինի 2020 թվականին: Ջիդդա քաղաքում կառուցվող աշտարակը կունենա 1000 մետր բարձրությունը՝ գերազանցելով ներկայիս ամենաբարձր կառույցին՝ Դուբայի «Բուրջ Խալիֆա» աշտարակին (828 մետր):

«Ջիդդայի աշտարակ» անվանումն ստացած կառույցը կդառնա առավել խոշորածավալ նախագծի՝ «Ջիդդայի տնտեսական քաղաքի» կառուցման առաջին փուլը:

Նորագույն կառույցը կունենա 200 հարկ, որոնցից 60-ն այսօրվա դրությամբ կանգնեցված են:

Աշտարակի ներսում կտեղակայվեն ռեստորաններ, հյուրանոցային համարներ, բնակարաններ և առևտրի կենտրոն: Նախագծի ֆինանսավորումը կազմում է 2.2 մլրդ դոլար:






Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (23.02.18) | Հեղինակ: tert.am
Դիտումներ: 341 | Տեգեր: (լուսանկարներ), բարձրությամբ, ներկայացվել, Սաուդյան, կառուցվող, 1000, դիզայնը, մետր, Արաբիայում, աշտարակի | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |