RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Մերկելը պատմել է, որ իսկապես գարեջուր է տարել Պուտինի համար
 


 


   news.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատմել է, որ իսկապես երբեմն դելիկատեսներ է փոխանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հայտնի է, որ ՌԴ նախագահը հաճույքով գերմանական գարեջուր է խմում, երբեմն փոխանակման հնարավորություն է լինում: Մեկ անգամ ես շատ լավ ապխտած ձուկ եմ ստացել»,- ասել է Մերկելը երկուշաբթի օրը այլ կուսակցությունների առաջնորդների հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, որոնք կմիանան Գերմանիայի ապագա կառավարությանը:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Մերկելը ժամանակ առ ժամանակ իրեն մի քանի շիշ իր սիրած ռադենբերգյան գարեջրից է բերում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (12.03.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 203 | Տեգեր: տարել, որ, իսկապես, Պուտինի, ՀԱՄԱՐ, գարեջուր, Մերկելը, պատմել | - Վարկանիշ -: 0.0/0