Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Մեր նախորդ կյանքերը՝ ըստ ծննդյան տարեթվի
 
 
Загрузка...


Նախորդ կյանքերն իրենց արտացոլումն են ունենում ներկայում: Եվ ըստ որոշ հատկանիշների՝ կարելի է ենթադրել, թե ով ենք մենք եղել նախորդ կյանքում: Թվագիտությունն այդ մասին իմանալու ձևերից մեկն է:

Սկզբի համար պետք է հաշվել ծննդյան թիվը: Դա շատ հեշտ է կատարվում. պետք է իրար գումարել ծննդյան տարեթվի, ամսվա և օրվա բոլոր թվերը: Օրինակ, մարդը ծնվել է 28.05.1975-ին: Գումարումը պետք է կատարվի այսպես. 2+8+0+5+1+9+7+5=37: Հետո այս թիվը պետք է դարձնել միանիշ: Իրար գումարվում են ստացված 3-ը և 7-ը և ստացվում է 10: Արդյունքում՝ ստացվում է 1: Դրանից հետո, ըստ Ձեր թվի՝ կարող եք իմանալ, թե ով եք Դուք եղել նախորդ կյանքում:

1 – Եթե հակված եք ստեղծագործելու, ապա միանգամայն հավանական է, որ Դուք ներգրավված եք եղել արվեստի բնագավառում, օրինակ՝ եղել եք ընդարձակ գրադարանի կամ արվեստի ստեղծագործությունների հավաքածուի սեփականատեր: Ինչպես նաև, Դուք կարող եք եղած լինել մի մարդ, ով ղեկավարել է շինարարություն կամ զբաղվել է մեխանիկայով:

2 – Միանգամայն հավանական է, որ Ձեր ներկա որակների առկայության դեպքում Դուք եղել եք պետական ծառայող, կամ եղել եք ինչ-որ բարեգործական կազմակերպության անդամ: Նախորդ կյանքի ևս մեկ տարբերակ կարող է հանդիսանալ բեմը ,և, ամենայն հավանականությամբ, Դուք զբաղվել եք պարարվեստով, կամ թատրոնով:

3 – Նախորդ կյանքում Դուք կարող էիք լինել ուսուցիչ կամ հռետոր, ինչպես նաև՝ զինվորական: Վստահ եղեք, որ Ձեր կանխազգացումները և ճշգրիտ կանխագուշակությունները զուր տեղը չեն լինում: Դրանք կարող են հուշել, որ Դուք զբաղված եք եղել կրոնական կամ էզոթերիկ գործընթացներում:

 

4 – Ձեր նախորդ կյանքի տարբերակներից մեկը մեխանիկ աշխատելն է: Երկրորդ բնագավառը, որտեղ Դուք կարող էիք զբաղված լինել, ֆինանսական բնագավառն է:

5 – Ձեր նախորդ կյանքում Դուք կարող էիք զբաղված լինել օրենսդիր իշխանությունում, լինել դատավոր կամ փաստաբան: Միանգամայն հավանական է նաև, որ Ձեր նախորդ կյանքում Դուք եղել եք շրջիկ կրկեսի անդամ կամ վաճառող:

6 – Միանգամայն հավանական է, որ նախորդ կյանքում Դուք ծառայել եք եկեղեցում, կամ եղել եք բժիշկ: Ընդ որում, Ձեր աշխատանքն օգուտ է բերել ոչ միայն՝ շրջապատի մարդկանց, այլ նաև՝ Ձեզ, և դա նշանակում է, որ Դուք միանգամայն ապահովված մարդ եք եղել, ով կարողացել է օգնել մարդկանց և արել է դա:

7 – Ձեր նախորդ կյանքում Դուք եղել եք կամ ալքիմիկոս, կամ ուսուցիչ: Ինչպես նաև մասնագիտությունները, որոնք Դուք կարող էիք ընտրել Ձեր նախորդ ռեինկարնացիայի ժամանակ՝ խոհարարն է և ոսկերիչը:

8 – Նախորդ կյանքում Դուք կարող էիք ներգրավված լինել անշարժ գույքի և հողի վաճառքի գործունեության մեջ, ինչպես նաև՝ լինել դատավոր: Ձեր գործունեությունը կարող էր կապված լինել նաև քաղաքականության հետ:

9 – Ձեր նախորդ կյանքում Դուք կապված եք եղել արվեստի և նորաձևության աշխարհի հետ:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (25.11.16)
Դիտումներ: 1456 | Տեգեր: նախորդ, տարեթվի, կյանքերը՝, ԸՍՏ, Մեր, ծննդյան | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...