Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Մայրն ու երեխան մահացան ծննդաբերության ժամանակ. Բայց հանկարծ ինչ-որ ապշեցնող բան տեղի ունեցավ… (լուսանկարներ)
 
 
Загрузка...



Սուրբ Ծնունդը յուրահատուկ տոն է: Բոլորս այդ օրը ինչ-որ հրաշքի ենք սպասում, և երբեմն այն իրոք կատարվում է: Դեկտեմբերի 24-ին Գերմանստորֆերների ընտանիքում համալրում էր սպասվում: Մեծ եղբայրներին իրենց հետ հիվանդանոց չէին տարել, բայց նրանք էլ էին անհամբեր սպասում իրենց փոքրիկ եղբոր լույս աշխարհ գալուն:

 

Ընտանիքի հայր Մայքը ներկա էր ծննդաբերությանը՝ կնոջը աջակցելու համար: Վատ բանի ոչ մի նախանշան չկար… Փորձառու մայրիկն իրեն շատ լավ էր պահում: Բժիշկները մինչև հիմա չեն հասկանում, թե ինչու ամեն ինչ նման դրամատիկ շրջադարձ ունեցավ: Մայքը զգաց, որ ինչ-որ բան այն չէ, և մի քանի րոպե անց լսեց սարքի սարսափեցնող ձայնը, որը «հայտարարեց», որ իր կնոջ սիրտը կանգնել է…

 


Բժիշկներն ամեն ինչ անում էին կնոջը կյանքի վերադարձնելու համար, բայց չորս րոպե անց՝ հասկանալով, որ այլևս ոչինչ չեն կարող անել, սկսեցին պայքարել երեխայի կյանքի համար: Մայքլը ոչինչ չէր լսում ու չէր նկատում: Նա ուղղակի հայացքը չէր հեռացնում կնոջից՝ մինչ բժիշկները կտրում էին նրա որովայնը, որպեսզի երեխային հանեն…
 


 

Երբ փոքրիկին հանեցին, պարզվեց, որ նրան նույնպես չի հաջողվի փրկել: Բժիշկների ջանքերն ապարդյուն էին: Նրանք երեխայի մարմինը տվեցին հայրիկին, որպեսզի նա կարողանա հրաժեշտ տալ փոքրիկին, բայց այդ պահին անկանխատեսելի բան տեղի ունեցավ…
 

 

Փոքրիկը սկսեց շնչել, և հետո այնպես ճչաց, որ բոլորը հասկանան, թե որքան շատ է ուզում ինքն ապրել: Բայց սա դեռ ամենը չէ… Բժիշկներն արդեն ուզում էին ծածկել Տրեյսիի մարմինը, երբ հանկարծ լսեցին նրա սրտի զարկերը:

Ոչ ոք չի կարողանում բացատրել այս ֆենոմենը, բայց Գերմանստորֆերների ընտանիքին ոչ մի բացատրություն հարկավոր չէ: Իսկ այն հարցին, արդյոք նրանք հավատում են հրաշքներին՝ նրանք այս պատմությունն են պատմում:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (23.06.16)
Դիտումներ: 29771 | Տեգեր: ապագա մայրիկ, Քո փոքրիկը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...