Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Լիալուսնի գաղտնիքները
 
 
Загрузка...


Հետաքրքիր և գաղտնիքներով լի տիեզերքը դեռ հին ժամանակներից մարդկության հետաքրքրության կենտրոնում է եղել և բազմաթիվ բացահայտումներ են արվել: Գաղտնիք չէ, որ Երկիր մոլորակի և տիեզերքի կապը բավականին մեծ է: Այսօր կներկայացնենք շատերին հետաքրքրող մի հարց, որը դեռ լիովին բացահայտված չէ:
 

Ինչո՞ւ որոշ մարդիկ չեն կարողանում քնել լիալուսնի ժամանակ, և ինչո՞ւ նրանք ավելի սթափ ու էներգիայով լի են դառնում, երբ գիշերային գեղեցկուհին դառնում է սկավառակաձև:
 

Ըստ շվեյցարացի գիտնականների` լիալուսինն իրոք կարող է ազդել մարդկանց վրա և խափանել քունը, անգամ, երբ այն թաքնվում է ամպերի հետևում: Շվեյցարացի գիտնականները մոտ 3 տարի շարունակ տարբեր փորձարկումներ են արել` պարզելու համար այդ ֆենոմենը: 33 կամավոր մասնակիցներ, ովքեր լիալուսնի ժամանակ քնի հետ կապված խնդիրներ ունեին, իրենց առօրյան սկսել են անցկացնել լաբորատորիայում: Այդ ողջ ընթացքում գիտնականները հետևել են նրանց քնի ընթացքին, նեյրոնների և աչքերի շարժմանը: Մանրակրկիտ ուսումնասիրել են թե՛ քնի տևողությունը, թե՛ խորը քունը, թե՛ ուղեղի ակտիվության չափը: Փորձարկումները հանգեցրել են նրան, որ լիալուսնի ժամանակ կամավորները քնել են ավելի քիչ և ավելի անհանգիստ: Ամբողջությամբ չկարողանալով հասկանալ լիալուսնի ազդեցությունը մարդու վրա` դադարեցրել են ուսումնասիրությունները: Միայն 10 տարի անց կրկին ներգավվելով այդ ուսումնասիրությունների մեջ` նրանք հասկացել են, որ. "Մենք երբեք մեր առջև նպատակ չէինք դրել ուսումնասիրել լուսնի տարբեր փուլերի ազդեցությունը քնի կարգավորման վրա: Այս միտքը մեզ մոտ ծագեց այն ժամանակ, երբ մի երեկո բարում գարեջուր էինք խմում, իսկ վերևում լիալուսին էր": Շվեյցարացի գիտնականները, վերանայելով իրենց ուսումնասիրությունները, ի վերջո հանգում են այն մտքին, որ լիալուսնի ժամանակ խորը քնի հավանականությունը կրճատվում է մոտ 30%-ով, ինչպես նաև մելատոնինի մակարդակը նվազում է: Պետք է նշել, որ փորձարկումների ժամանակ կամավորները քնում էին բացառապես մութ սենյակներում, որտեղ անգամ պատուհաններ չկային:            
 

Երկարատև փորձարկումների հետևանքով ինչքան էլ պարզվում է, որ իրոք լիալուսնի ազդեցությունը մեծ է մարդու վրա, այնուամենայնիվ գաղտնիք է մնում, թե իրականում ինչ մեխանիզմով է այդ ամենը տեղի ունենում: Ի վերջո այս ամենին նրանք տալիս են հետևյալ բացատրությունը. "Շատ հավանական է, որ այս հարցի պատասխանը կայանում է նրանում, որ մենք, ինչպես և մյուս կենդանի էակները երկրի վրա, միլիոնավոր տարիների ընթացքում  զարգացել ենք կոնկրետ որևէ մոլորակի ազդեցության ներքո, կոնկրետ աստղագիտական ցիկլով` օր ու գիշեր, լիալուսին և կիսալուսին, որին մեզնից յուրաքանչյուրը հարմարվում է ըստ իր կենսաբանական ժամացույցի:

​Շարունակությունը՝ Barometer.am-ում:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (19.10.16)
Դիտումներ: 815 | Տեգեր: գաղտնիքները, Լիալուսնի | - Վարկանիշ -: 0.0/0