RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

LADA XRay Cross. Մոսկովյան ավտոսրահին ընդառաջ «АвтоВАЗ»-ը գաղտնազերծել է իր նորույթը
 


 


   ՌԻԱ Նովոստի

Ռուսական «АвтоВАЗ» կոնցեռնը ներկայացրել է նոր քրոսովերի՝ LADA XRay Cross-ի թիզերը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, համապատասխան լուրը հայտնվել է ընկերության «Вконтакте» սոցցանցի պաշտոնական էջում։


Համաձայն թիզերի՝ նոր մոդելը կունենա «АвтоВАЗ»-ի համար հեղափոխական համարվող երթևեկության ռեժիմների սելեկտիվ ընտրության համակարգ, որի շնորհիվ վարորդը կարող է ընտրել երթևեկության համապատասխան ռեժիմը՝ «Ձմեռային», «Ավազ», «Սպորտ», «ECO»։


Ինչպես հայտնել են ընկերությունից, նորույթը նախատեսվում է ներկայացնել օգոստոսի վերջին՝ «Միջազգային մոսկովյան ավտոսրահ-2018»-ում։ Կոնցեռնի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին ավտոսրահում 5 նոր մոդելի ներկայացման մասին՝ խոստանալով ներկայացնել նորացված Lada Granta-ն ու Lada Vesta Sport-ը։


Ավստոսրահը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը՝ «Կրոկուս Էքսպո» էքսպոկենտրոնում։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (25.08.18) | Հեղինակ: ՌԻԱ Նովոստի
Դիտումներ: 77 | Տեգեր: ընդառաջ, Lada, նորույթը, Մոսկովյան, «АвтоВАЗ»-ը, ավտոսրահին, xray, գաղտնազերծել, իր, Cross. | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...