Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչ են անում կույս աղջիկների հետ Կամբոջիայում
 
 


   

 

Ասիան Երկրի ամենամեծ և ամենախիտ բնակեցված մայրցամաքն է։ Թեպետ ասիական շատ ազգեր արդեն սկսել են ընդունել արևմուտքի բարոյական արժեքները և կյանքի նկատմամբ ավելի ազատամիտ հայացքներ են ունեն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է սեքսուալ կյանքին, այդուհանդերձ շատ երկրներ դեռևս պահպանողական են։
 
Ասիայի պահպանողականությունը մի քանի գործոննեով է պայմանավորված՝ մշակութային, պատմական և կրոնական հայացքներով։ Կամբոջիան Ասիայի ամենաաղքատ երկրներից է։ Բնակչության գերակշիռ հատվածը աղքատության և չքավորության մեջ է ապրում։ Այս ծայրահեղ իրավիճակը հանգեցրել է սեքսուալ շահագործման, այդ թվում՝ կույս կանանց վաճառքին։ Կամբոջիայի մարդ ու իրավունքների առաջատար կազմակերպություններից մեկի՝ Լիկադոյի վիճակագրական տվյալներով՝ յուրաքանչյուր տարի 13-18 տարեկան հազարավոր կույսեր վաճառվում են Կամբոջիայի մեծահարուստներին կամ արտասահմանցի զբոսաշրջիկներին։
 
Կամբոջիայի կույսերի վաճառքի խնդիրը լուծելն այսօր շատ դժվար է։ Ամենասարսափելին այն է, որ գրեթե բոլոր դեպքերոմ անմեղ աղջիկները վաճառվում են սեփական ծնողների և հարազատների կողմից, իսկ վաճառքի կինը տատանվում է 800-ից 4000 եվրոյի սահմաններում։ Հարուստ տղամարդիկ բարձր գին են վճարում ավելի բարետես և գեղեցկադեմ աղջիկների համար։
 
Կույսերի վաճառքի խնդրի նման տարածումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սեքսուալ հարաբերությունը կույսերի հետ 50-ից բարձր տարիքի տղամարդկանց տալիս է մոգական ուժ ավելի երիտասարդ մնալու համար, ինչպես նաև հետագայում որոշ հիվանդություններց ձերբազատվելու երաշխիք։
 
Կամբոջիայի կույս աղջիկների գնորդները հիմնականում մեծահարուստ քաղաքական գործիչներ կամ գործարարներն են՝ Թայլանդից, Չինաստանից, Սինգապուրից և այլ ասիական երկրներից։


Աղբյուրը`   Blognews.am 



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 24.07.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (24.07.17)
Դիտումներ: 6297 | Տեգեր: կուսություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...