Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Կինը եկել է երկիր, որ գտնի իր կեսին. համոզված է աստղագետը
 
 


   

Հորոսկոպներին հետևում ենք շատերս, սակայն դրանց ճիշտ նշանակության մասին գիտեն քչերը:  Գրագետ օգտվելու դեպքում, պարզվում է,  անգամ հնարավոր է գտնել «երկրորդ կեսին»: LadyNews-ի հետ  զրույցում նման համոզմունք հայտնեց աստղագետ, ակադեմիկոս Էլյա Հովհաննիսյանը:

- Տիկին Էլյա, ի՞նչ իշխանություն ունեն մոլորակները կենդանակապերպի նշանների վրա:

- Կյանքի ոլորտները բաշխված են  ըստ կենդանակերպների: Օրինակ՝ Ցուլը իշխում է աշխարհի դրամի վրա, Կույսը՝ առողջական վիճակի, ստեղծարար աշխատանքների մեջ Այծեղջյուրն է ղեկավարում, և այսպես ամեն մեկն ունի իր ոլորտը, որն ինքը ղեկավարում է: Բայց այս ամբողջ ոլորտին էլ խիստ ղեկավար է պետք , այնպիսի ղեկավար, որ չթողնի մարդիկ փչացնեն բոլոր գործերը: Օրինակ՝ Ցուլին և Կշեռքին ղեկավարում է Վեներան: Վեներան էլ բոլորին հայտնի սերն է' իր գեղեցկությամբ, իր հրաշքներով: Դրամ, սեր… Թվում է, թե ուրիշ բան պետք չէ, բայց առողջությունն էլ խոսում իր հերթին: Կշեռքը և Ցուլը միասին Վեներայի ազդեցության տակ են: Բացի այս զույգից, կա նաև երկրորդը' Երկվորյակը և Կույսը, և երկուսին էլ Մերկուրին է ղեկավարում: Չկա այլևս այդպիսի զույգ, որ երկու կենդանակերպի մի մոլորակ իշխի: Մնացածներից յուրաքանչյուրն ունի իր առանձին մոլորակը. Խոյի համար Մարսն է, Ցուլինը' Վեներան, Երկվորյակինը՝ Մերկուրին, Խեցգետնինը' Լուսինը, Առյուծինը' Արեգակը, Կույսին' Մերկուրին, Կշեռքին' Վեներան,Կարիճին' Պլուտոնը, որը ամենախիստ ու դաժան մոլորակն է, որտեղից էլ գալիս է Կարիճների խստությունը, Աղեղնավորինը' Յուպիտերը, որը ղեկավարում է մարդկանց բարեկեցությունը, Այծեղջյուրին' Սատուրնը, որին ասում են «խիստ ծերուկ», և Ձկներին էլ ղեկավարում է Ուրանը: Պլուտոնը, Նեպտունը և Ուրանը ջրի նշաններն են:
Յուրաքանչյուր մարդ անհատականություն է, երկիր է եկել զարգանալու համար. նրանք, ովքեր չեն զարգանում, իջնում են դեպի ավելի ցածր մոլորակներ: Այսինքն՝ նրանք, ովքեր իրենցից պահանջված զարգացման մակարդակը չեն ապահովում, դառնում են նյութական, ոչնչանում են երկրի վրա, դառնում հող, քար, և այլևս մարդ կոչվելու իրավունք չունեն: Յուրաքանչյուր մարդու մեջ կա մի կաթիլ Աստված: Դա գերհոգի, բարձրագույն հոգի անունն ունի: Մարդու մեջ դա իր բարձրագույն «ես»-ն է: Մարդը պետք է զարգանա այն աստիճանի, որ իր այդ «ես»-ը միավորվի այդ ոգու հետ: Եվ եթե կմիավորվի , մարդը փրկվում է երկիր գալուն պես: Նրան ուրիշ կյանք է սպասվում, նամանավանդ, երբ վերջին նպատակը կատարված է, որն է' գտնել կեսին:

- Կենդանակերպի ո’ր նշաններն են իրար հետ համատեղելի, որոնք`  ոչ:

-Առաջին հերթին պետք է նայել սեռական կապի համատեղելիությանը: Գաղափարականը կլինի թե ոչ, դա երկրորդական է: Անուններով մենք հաշվարկ ենք անում և այդ հարցին պատասխան տալիս: Հիմա ծնվում են վնասված մտածողությամբ մարդիկ: Կան օրեր նույն ամսվա մեջ, որ լավ չեն. իրար հետ սեռական կապ ունեցողները շատ անհաջող երեխաներ կունենան: Դրա համար էլ պետք է անպայման հաշվել: Պետք է իմանալ՝ այդ ժամկետում ծնվածին որ աստղակերպն է համապատասխանում: Կան հատուկ օրերի ծնվածներ, որոնք միմյանց հետ տալիս են լավ սեռական կապ, բացի դրանից, կարող է գիշերն էլ լավ լինի, գաղափարականն էլ լավ լինի, լավ խոսեն միմյանց հետ, բայց ցերեկը լավ չլինեն: Դրա համար, պետք է օգտվեն նաև հատուկ աղյուսակից:
Ընդհանրապես, ըստ ախթարքի (հորոսկոպ-LN), կինը եկել է երկիր, որ գտնի իր կեսին: Եվ մինչև այս բոլորը գերազանց չիմանա, չի կարող գտնել: Խճճված է սերը, ու գիտությունն այնպես, որ մարդը չկարողանա հեշտ գտնել: Հասնում ես մի տեղ, և չես կարողանում տարբերել' դա սերն է, թե գիտությունը: Եվ այդ ճանապարհը կտանի այնտեղ, որտեղ որ պետք է: Եթե կգտնես կեսիդ, ոչ ամուսնալուծություն, ոչ մի ավելորդ բան չի լինի, դավաճանություն էլ չկա այդտեղ: Երբ որ գտնես նրան, դա ահավոր զգացմունք է… Դա աստվածային սերն է' առանց հանդիպումների: Այդտեղ բացվում է քո իսկական «ես»-ը:

- Ստացվում է՝ հորոսկոպ ուսումնասիրելով կարող ես գտնե՞լ երկրորդ կեսիդ:

- Դա միայն տղամարդու համար է դժվար: Կինը կարող է գտնել: Տղամարդիկ դրա համար փորձում են. մինչև 111 կնոջ հետ իրավունք ունեն լինելու, իսկ 112-րդն ինքն է նրան գտնում…

- Այսօր կան բազմաթիվ հորոսկոպներ, և յուրաքանչյուրն ամեն օր տարբեր բաներ է ասում: Ո՞րն ավելի շատ հավատալ: Ո՞րն է իսկապես ճշգրիտ:

- Այդ ախթարքներից ոչ մեկն էլ բոլորի համար ընդհանուր ցուցում լինել չեն կարող: Դրա համար անհատական խնդիրներ են առաջանում: Ամեն մեկն ունի իր ախթարքը: Չի կարելի ընդհանուրի համար դա անել: Ոչ բոլոր Կարիճներն են Կարիճ, ոչ էլ բոլոր Աղավնիներն են Աղավնի… Այնպես որ, ամեն մեկն ունի իր թերությունները, իր ճակատագիրը, իր հոգու որակը, դրանով էլ նրա ճակատագիրն է որոշվում:


 
 



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 15.12.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (15.12.16)
Դիտումներ: 2719 | Տեգեր: համոզված, իր, գտնի, աստղագետը, եկել, կեսին., երկիր, որ, Կինը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...