Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Կինը ծննդաբերական ցավերի ընթացքում պարել է ձողի վրա (ֆոտո)
 
 


   

 

Անգլիական Նոթինգհեմշիրից Քեթ Բեյլին հղիության ընթացքում շարունակել է ակտիվորեն զբաղվել սպորտով եւ պարերով: Նույնիսկ այն ժամանակ, երբ պտղաջրերը գնացել են եւ ցավեր են սկսվել, նա որոշել է պարել եւ ուղղահայաց շպագատ է կատարել:  

Քեթը, որը ձողի վրա պարի ուսուցիչ դարձած համալսարանի նախկին դասախոս է, օգոստոսի 1-ին Facebook-ի իր էջում ոգեշնչող տեսանյութ է տեղադրել, որն արդեն տասնյակ հազարավոր օգտատերեր են դիտել: Քեթն իր արարքը բացատրել է նրանով, որ ցանկացել է բոլորին ապացուցել, որ ինքը կկարողանա այդ վարժությունները կատարել նույնիսկ ծննդաբերական ցավերի պայմաններում: 

«Դե ինչ, այժմ իմ ցավերը պաշտոնապես սկսվել են,-գրել է Քեթը: Ես դեռեւս մի քանի ժամ ունեմ մինչեւ հիվանդանոց գնալը եւ մտածեցի ցավերի արանքում ձողով պարեր կազմակերպել»:

Իր վարժության ավարտական մասում կինը հորիզոնական շպագատ է արել: Դրանից հետո նա սահուն իջել է երկու ոտքի վրա եւ արտաբերել. «Ահա: Այժմ երեխան կարող է դուրս գալ»:

Դեռեւս 2011 թվականին Քեթը ձողով պարերի սեփական դասընթացն է կազմակերպել: Համացանցում նա ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ մարզում է կազմակերպել հղիության ութերորդ ամսում: Շատ օգտատերեր աջակցել են նրան, ուրիշները սկսել են ասել, որ նրա մարզումները վտանգավոր են երեխայի համար: Քեթն ակտիվորեն հակաճառել է վերջիններին` պնդելով, թե սպորտը կարող է միայն օգուտ բերել երեխային: 

Նշենք, որ բժիշկները ընդհանուր առմամբ ողջունում են հղիության ընթացքում ֆիզիկական չափավոր ծանրաբեռնվածությունը: Սակայն նման ծանրաբեռնվածությունը թույլատրելի է սոսկ այն դեպքում, եթե հղիությունը չի ուղեկցվում բարդություններով:  Կարծիք կա, որ կանոնավոր մարզումները, հատկապես կոնքի մկանների ամրապնդման համար, բնական ծննդաբերությունը պակաս ցավոտ են դարձնում:  

Քեթի տեսանյութը հնարավոր է դիտել նրա էջում, վերը նշված հղումով: Առայժմ տեղեկություն չկա այն մասին, թե ծննդաբերությունն ինչպես է անցել եւ թե երեխան իրեն ինչպես է զգում:

 



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 30.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (30.08.16)
Դիտումներ: 896 | Տեգեր: պարել, ընթացքում, ցավերի, (ֆոտո), Կինը, վրա, ձողի, ծննդաբերական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...