/Հետաքրքիր - Կենդանաբանական այգուց փախուստի դիմած Վովա փղի պատմությունը (ֆոտո) realnews.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Կենդանաբանական այգուց փախուստի դիմած Վովա փղի պատմությունը (ֆոտո)
 
 


   realnews.am

 

Վովան Երևանի կենդանաբանական այգու փիղն էր, որը հայտնի է դարձել իր փախուստով, որը տեղի է ունեցել 1970 թվականի հունիսի 28-ին։ Խորհրդային Միությունում իր չափերով երկրորդ փիղն էր։

Ըստ փաստաթղթերի Վովա փիղը ծնվել է 1927 թվականին, մեկ տարեկան հասակում Հնդկաստանից տեղափոխել էին Խորհրդային Միություն։ Սկզբում ապաստանել էր Ռուսաստանի, ապա Ուկրաինայի կենդանաբանական այգիներում։ Վովան՝ վարժեցնող Իվան Նիկոնի Շչերբանի (1915-1974) ղեկավարությամբ, մասնակցում էր կենդանաբանական այգուն կից կազմակերպվող կրկեսային ներկայացումներին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին կենդանաբանական այգին տարհանում են, տրանսպորտի բացակայության պատճառով վարժեցնողն ու փիղը ոտքով ճանապարհ են ընկնում և 1941 թվականի աշնանը հասնում են Երևան։

Հեզ վարքի տեր կենդանին կարճ ժամանակում դառնում է նոր կառուցվող կենդանաբանական այգու աշխատակիցների և երեխաների սիրելին։ Փիղը օգնում էր բանվորներին շինանյութ տեղափոխել, մեջքին նստեցրած ման էր ածում երեխաներին։ Պատերազմի տարիներին փիղը օգնում, հրում էր Մյասնիկյան պողոտայի զառիթափին կանգնած մեքենաները։

Փախուստի նախադրյալներ

Կենդանաբանական այգու բացումից առաջ փիղը համարյա ազատ էր, բայց 1945 թվականից հետո նրան փակեցին վանդակում։ Հետագա 30 տարիների ընթացքում ոչ փղարանի չափերը, ոչ էլ կենդանու սնունդը չէին ավելացել։ Կենդանին մեկ անգամ ջարդելով պատը դուրս էր եկել ու բարձրացել կողքի բլուրը արածելու։ 1970 թվականի հունիսի 28-ի առավոտյան Վովան դուրս է գալիս փղարանից և չենթարկվելով ոչ մեկին մտնում Մյասնիկյան պողոտա։

Ենթադրյալ պատճառներ

  • Հասկանալով, որ կենդանին սննդի կարիք ունի, որը չեն կարողանում ապահովել, պատը չէին փակել և նա ժամանակ առ ժամանակ դուրս էր գալիս սնվելու։ Նրան միշտ վերադարձնողը վարժեցնող Իվան Շչերբանն էր, որը 1970 թվականի հունիսի 27-ին մի փոքր ուշանում է և փղի հետ վերադառնում են այլ ճանապարհով, որտեղ փիղը կպչելով էկեկտրական սյուներին, հավանաբար թեթև հոսանքահարվում է, որն էլ համարում են կատաղելու և չենթարկվելու պատճառ։
  • Հերձելուց կենդանու լեղապարկից դուրս եկող ծորանից հինգ բռունցքի մեծության քար էին հանել, որոնք էլ ըստ ոմանց եղել էին կենդանու կատաղության պատճառը, թեև ըստ ՀՀ Բնության պետական թանգարանի անանասբույժ Լյովա Հակոբյանի դա կենդանու վարքի վրա չէր կարող ազդել։
  • Ըստ մի այլ վարկածի կենդանու կատաղության պատճառը էգի բացակայությունն էր։Վովան ընկերուհի էր ունեցել 1953 թվականից մինչև 1968 թվականը։

Փախուստն ու վախճանը

 

Շարունակությունն՝ այստեղ.

 



 

 



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 20.05.16 | Հեղինակ: realnews.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (20.05.16) | Հեղինակ: realnews.am
Դիտումներ: 1568 | Տեգեր: բուսական և կենդանական աշխարհ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...