Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Պարզվում է՝ տարբեր կանայք գրավչության տարբեր տեսակ ունեն. որն է քո՞նը...
 
 


   

Երկարատև ուսումնասիրություններից հետո սեքսոլոգներն ու հոգեբանները կազմել են կնոջ սեքսուալության աստիճանակարգը՝ գրում են ԶԼՄ-ները: Մասնագետների կարծիքով՝ կան կանանց հետևյալ տեսակներ. զոհեր, կին-նարցիս, ստրկուհի, սառցե թագուհի, Դիանա, տիրուհի, Աֆրոդիտե:

Զոհը կնոջ այն կերպարն է, ով սեքսից հետ կարող է լաց լինել այն պատճառով, որ նրան թվում է, թե բոլոր տղամարդիկ որպես սեքս-խաղալիք են օգտագործում իրեն: Հաճախ դա այդպես էլ լինում է, քանի որ շատ տղամարդիկ ենթագիտակցաբար զգում են դա և հենց այդ պատճառով էլ այդպես են վարվում նրա հետ: Այս տիպի կնոջը իշխող տղամարդ է պետք, ով կկարողանա ամբողջովին վերահսկել նրան և սովորեցնել հաճույք ստանալ:

Կին-նարցիսի համար լավագույն սիրեկանը իր սեփական մարմինն է, նա իր մարմնին որպես թանգարանային նմուշի է վերաբերվում: Այս տիպի կանանցից հաճախ կարելի է լսել. «Մի՛ դիպչիր», «Զգո՛ւյշ», «Այդքան ուժեղ չէ»: Եթե տղամարդը ցանկանում է նրանից հաճույք ստանալ, ապա պետք է միայն նայի նրան և հազվադեպ դիպչի:

Ստրկուհի կանանց համար տղամարդու յուրաքանչյուր ցանկությունը օրենք է: Նրա էրոտիկ երևակայությունը հաճախ զուգորդվում է սադոմազոխիզմի հետ: Այս տիպի կնոջը իր հայացքները կիսող տղամարդ է հարկավոր: Նրա մոտեցումը հետևյալն է. «Տղամարդն է որոշում ամեն ինչ, իսկ կինը միան հաճույք ստանալու գործիք է»:

Սառցե թագուհին կարող է սեռական գրգռվածություն զգալ, սակայն երբեք էլ չիմանալ, թե ինչ է օրգազմը: Նա անկողնում ամենավերջին պահին կարող է մտքափոխվել՝ զուգընկերոջը թողնելով մենակ ինքն իր հետ: Այս տիպի կնոջը հրեշտակի բնավորությամբ և անսահման համբերության տեր տղամարդ է հարկավոր:

Դիանան կնոջ բավականին ինքնավստահ տեսակ է: Այս կանայք միշտ ձգտում են նախաձեռնությունը պահել իրենց ձեռքում: Նրանց հաջողվում է տղամարդուն ուղղորդել, և որպես արդյունք՝ երկուսն էլ գոհ են մնում: Այս կնոջը ուշադիր և նուրբ զուգընկեր է անհրաժեշտ, ով չի սիրում սեքսում առաջնորդ լինել, սակայն չի էլ հանդուրժում, որ իր վրա մշտապես իշխեն՝ ինչպես սեքսում, այնպես էլ կյանքում:

Տիրուհին ցանկացած ենթարկվող տղամարդու երազանքն է: Տիրուհին վրեժխնդիր և շատ դաժան անձնավորություն է: Նա կարող է ստորացնել իր զուգընկերոջը՝ միաժամանակ անսահման սիրելով նրան: Եթե տղամարդը փորձի չենթարկվել իրեն, ապա տղամարդուն երկար և անզիջում դաստիարակություն է սպասվում: Այս կնոջը այնպիսի տղամարդ է պետք, ով չի վախենում նրա կրնկի տակ հայտնվելուց: Այսպիսի տղամարդու կյանքը այնքան էլ վատը չէ, քանի որ ենթարկվելու դեպքում նրան սեքսով և նվերներով կյանք է սպասվում:

Աֆրոդիտեն իսկական սիրո աստվածուհի է: Նա կարող է սիրած տղամարդուն թույլ տալ իր մարմնի տերը լինել, կարող է լինել նաև նախաձեռնող: Նա սեքսում բազմազանություն է սիրում: Կնոջ այս տեսակը ուղղակի սիրող տղամարդու կարիք ունի, ով պատրաստ է նրան քնքշանքով և հոգածությամբ շրջապատել:








Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 01.11.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (01.11.17)
Դիտումներ: 150 | Տեգեր: որն, Պարզվում, տարբեր, տեսակ, ունեն., քո՞նը..., Է՝, գրավչության, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...