Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Փշաքաղվել կարելի է, թե ինչեր են արել մարդկանց հետ ինկվիզիցիայի ժամանակ. փաստեր
 
 


   «Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»

Ինկվիզիցիան կաթոլիկ եկեղեցու հետախուզական և դատական կազմակերպություն է, որ ստեղծվել է միջին դարերում հերետիկոսներին, ազատամիտներին, ազատագրման շարժման ղեկավարներին, աթեիստներին և ընդհանրապես պապական իշխանության հակառակորդներին հալածելու և պատժելու համար:

Այն գոյություն է ունեցել 13-19 դդ. գրեթե բոլոր կաթոլիկ երկրներում՝ Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Պորտուգալիա և այլն:

Լատիներեն inquisition նշանակում է՝ 1. Քննություն, հետաքննություն, 2. Որոնում, հետախուզում, 3. Մեղադրանք առաջադրելու համար ապացույցների որոնում:

Ահա բառիս առաջին նշանակությունը մասնավորվեց «ինկվիզիցիա» բառի համար, երբ այն դարձավ կաթոլիկ եկեղեցու ձեռքին պատժիչ  գործիք՝ հավատաքննություն անցկացնելու նպատակով:

Ինկվիզիցիան հետապնդում էր ոչ միայն եկեղեցու հակառակորդներին, այլև ազատամիտ արվեստագետներին և գիտնականներին: Նա սահմանել էր գերագույն պատժի ձև՝ աուտոդաֆե՝ «մեղավորներին» այրելով խարույկի վրա:

Աուտոդաֆե հայերեն նշանակում է հրադատություն: Ինկվիզիցիայի դատավորը կոչվում էր inquisitor (ինկվիզիտոր):

Իսպանական գլխավոր ինկվիզիտոր Տորկվեմադային 18 տարվա «գործունեության» ընթացքում ողջակիզվել է շուրջ 10.000 մարդ:

Նշենք, որ ողջակիզված զոհերի թվում էր հանճարեղ աստղագետ Ջորդանո Բրունոն, ինկվիզիցիայի ճիրաններից մի կերպ  խուսափեցին ֆիզիկոս Գ. Գալիլեյը, գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյան:
 

Ըստ Լ.Մ. Խաչատրյան «Հետաքրքրաշարժ լեզվաբանություն» գրքի














Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 18.12.16 | Հեղինակ: «Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (18.12.16) | Հեղինակ: «Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»
Դիտումներ: 1895 | Տեգեր: Ինչեր, Թե, արել, Են, ժամանակ., հետ, Մարդկանց, ինկվիզիցիայի, կարելի, Փշաքաղվել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...