RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Ինկերն ավելի լավ են վիրահատություններ իրականացրել, քան XIX դարում ամերիկացի բժիշկները․ գիտնականներ
 


 


   1in.am

Ինկերի կայսրության օրոք բժիշկները ավելի բարեհաջող գանգահատման վիրահատություններ են իրականացրել, քան XIX դարում ամերիկացի վիրաբույժները։ Նման տվյալներ են հրապարակվել World Neurosurgery պարբերականում։

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են մարդու գանգի 160 նմուշ, որոնք հայտնաբերվել են Պերուում՝ ինկերի նախկին մայրաքաղաքի՝ Կուսկո քաղաքի մերձակայքում և պատկանում են XV-XVI դարերին։

Հետազոտությունները ցույց են տվել, որ վիրահատությունից հետո պացիենտների շուրջ 83 տոկոսը ողջ է մնացել։ Ի հակակշիռ դրան՝ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի օրերին բուժման նմանատիպ մեթոդներ են կիրառել, սակայն նման վիրահատություններից հետո ողջ էր մնում պացիենտների շուրջ 50 տոկոսը։

Գիտնականների խոսքով՝ ինկերի որոշ պացիենտներ նման մինչև 5 վիրահատություն են տարել։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 50հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (09.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 395 | Տեգեր: Ինկերն, քան, դարում, վիրահատություններ, Են, Լավ, իրականացրել, XIX, ավելի, Ամերիկացի | - Վարկանիշ -: 0.0/0