Ինչպիսի՞ սեքս են նախընտրում մարդիկ՝ ըստ մասնագիտությունների (18+)Հոգեբանության մեջ գոյություն ունի «մասնագիտական դեֆորմացիա» հասկացությունը:  Պարզվում է, որ մասնագիտական դեֆորմացիան անդրադառնում է նաև մարդու սեքսուալ կյանքի վրա: 

 

Հետազոտող, ուսումնասիրող (բժիշկ, գիտնական) մասնագիտություն ունեցող կանայք սեքսի մեջ զգուշավոր են, կարևորում են ֆիզիոլոգիական ապահովությունը:

/Հետաքրքիր - Ինչպիսի՞ սեքս են նախընտրում մարդիկ՝ ըստ մասնագիտությունների (18+) " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Ինչպիսի՞ սեքս են նախընտրում մարդիկ՝ ըստ մասնագիտությունների (18+)
 
 


   

Ինչպիսի՞ սեքս են նախընտրում մարդիկ՝ ըստ մասնագիտությունների (18+)Հոգեբանության մեջ գոյություն ունի «մասնագիտական դեֆորմացիա» հասկացությունը:  Պարզվում է, որ մասնագիտական դեֆորմացիան անդրադառնում է նաև մարդու սեքսուալ կյանքի վրա:

 

Հետազոտող, ուսումնասիրող (բժիշկ, գիտնական) մասնագիտություն ունեցող կանայք սեքսի մեջ զգուշավոր են, կարևորում են ֆիզիոլոգիական ապահովությունը:

 

Ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվող կանայք (սպորտ, տնային գործեր) այդքան էլ չեն կարևորում սեքսը, քանի որ ադրենալինի պակաս չունեն. ֆիզիկական աշխատանքն արյան մեջ բարձրացնում է ադրենալինի տոկոսը: 

 

Կառավարող մասնագիտության տեր կանայք (ուսուցչուհի, մենեջեր, ոստիկան) սեքսի մեջ ավելի կտրուկ և պահանջկոտ են: Իրավաբանները կանխատեսելի սեքս են սիրում, առանց էքսպերիմենտների:

 

Քաղաքական գործիչները և բիզնես-լեդիներն  արագ և նվաճողական սեքսի կողմնակից են: 

Արվեստագետներն ավելի հակված են սուբլիմացիային` էներգիայի տեղափոխմանը մեկ այլ վայր: Սեքսուալ կյանքով կարող են չապրել երկար ժամանակ, բայց սեքսի մեջ նրբանկատ են, սիրում են փոփոխություններ և նորամուծություններ, անկայուն են: 

Ըստ սեքսոլոգի` կինը պետք է իր աշխատանքը հաճույքով կատարի, եթե ուզում է գերազանց սեռական կյանք ունենալ: Ամեն մասնագիտություն իր ազդեցությունն է թողնում կնոջ սեռական կյանքի վրա: Ուսուցչուհիները և դերասանուհիները սիրում են միշտ ուշադրության կենտրոնում լինել, ձգտում են ճանաչման: Սեքսի մեջ էլ նրանք ուզում են, որ զուգընկերը հիանա իրենցով: 

 

Հաշվապահները սիրում են կայուն հարաբերություններ. սեքսը նրանց համար ուտելու պես մի բան է` բնական պահանջ, որը բավարարման կարիք ունի: Ավելի պահպանողական և բնազդային սեքսի կողմնակից են:

 

Բժշկուհիները զգուշավոր են, նուրբ, դեմ են սադիզմին: Առաջին հերթին մտածում են տղամարդուն բավարարելու մասին, ամեն ինչ սիրում են «որակով» անել: 

 

Ոստիկան կինն այդքան էլ չի կարևորում սեքսը. կա հնարավորություն` կբավարարվի, չկա` խնդիր չէ, կզսպի իրեն: Նրանց համար սեքսը բնական վիճակ է, դեմ են ամեն տեսակի սիրախաղերի, սիրում են արագ սեքս:

 

Եվ  այսպես տարբեր մասնագետների տեր մարդկանց նախասիրությունները.

- Բժշկուհին նախընտրում է  «առողջ» սեքսը
- Նկարչուհին «զգացմունքային» սեքսի սիրահար է
- Իրավաբանն «ամուր» սեքսի պաշտպան է
- Հաշվապահը «բանական» սեքսի կողմնակից է
- Ուսուցչուհուն դուր է գալիս «իշխող» սեքսը
- Դերասանուհին «կայուն» սեքսի կողմնակից է
- Ոստիկանն էլ նախընտրում է «ապահով» սեքսը



 

 



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 09.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 822 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...