Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Ինչու կտրականապես չի կարելի հայելու դիմաց քնել. ինչո՞վ է վտանգավոր հայելին ննջասենյակում
 


 


   Աղբյուրը:

Հնուց ասում են, որ քնած մարդը չպետք է հայելու մեջ արտացոլվի: Ահա պատճառը...

Իրականում այս հավատալիքի առաջացման պատճառները շատ են: Նախ՝ համարվում է, որ աստրալ հոգին, որը քնած ժամանակ դուրս է գալիս մարդկանց մարմնից, կարող է քաշվել հայելու մեջ, որտեղից դուրս գալ, թերևս, հնարավոր չէ: Երկրորդ՝ կարծիք կա, որ հայելին «ներծծում է» մարդու ներուժը և դրական էներգիան, ինչը բացասաբար է ազդում մարդու առողջության և ինքնազգացողության վրա: Ասում են՝ այդպիսի մարդիկ հաճախ տանջվում են անքնությունից, իրենց վատ են զգում նույնիսկ երկարատև քնից հետո, դառնում են նյարդային, դյուրագրգիռ:

Այս պատճառներով խորհուրդ է տրվում հայելիները հանել ննջասենյակից կամ կախել դրանք, որպեսզի քնած ժամանակ մարդը կարողանա լիարժեք հանգստանալ, վերականգնել ուժերը և թուլանալ:

Բացի դրանից՝ գիշերն այնքան էլ հաճելի չի լինում սեփական արտացոլանքը հայելու մեջ տեսնելը. լուսաստվերները տհաճ խաղեր են խաղում՝ վախեցնելով:

Ասում են նաև, որ ամուսնական անկողնու արտացոլանքը հայելու մեջ հնարավոր դավաճանություն է ձգում: Իրավիճակը սրվում է, եթե հայելու մեջ երևում է ննջասենյակի դուռը: Շատ մարդկանց, սակայն, ոչինչ չի խանգարում հայելու մոտ քնել, նրանք իրենց հրաշալի են զգում, շատ լավ են քնում, ամուսնական կյանքից չեն բողոքում: Եթե այդպես, է, հնարավոր է՝ հայելին հետագայում էլ խնդիր չլինի:

Քրիստոնյաները կարծում են, որ հայելիներն անհրաժեշտ է ծածկել տանը, որտեղ մարդ է մահացել, և դրանք չբացել մինչև նրա մահվան 40 օրը լրանալը, մինչև հանգուցյալի հոգին լքի Երկիրը:

Ֆեն-շուի կանոններով՝ հայելին էնրգետիկ վամպիր է, որը կարող է մարդուն արագորեն զրկել իր էներգիայից: Ըստ Ֆեն-շուի՝ խորհուրդ չի տրվում հայելին մահճակալի մոտ դնել, քանի որ դրանում կարտացոլվեն անկյունները, որոնցում ըստ հավատալիքի, չարիք է թաքնված:

Չի կարելի նաև հայելիներն իրար դիմաց դնել՝ այդպիսով հայելային միջանցք ստեղծելով չար հոգիների համար:

Իհարկե, նշվածներից շատերը միայն առասպելներ են, միայն դուք եք որոշում՝ հավատալ դրանց, թե ոչ:



Տարածել...
 

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 05.07.18 | Հեղինակ: Աղբյուրը:

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (05.07.18) | Հեղինակ: Աղբյուրը:
Դիտումներ: 4968 | Տեգեր: դիմաց, կարելի, չի, Ինչո՞վ, հայելին, ԻՆՉՈՒ, քնել., կտրականապես, հայելու, վտանգավոր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...