Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Ինչո՞ւ է թրթռում աչքը
 
 
Загрузка...


 

Հաճախ, երբ հուզվում ենք կամ նյարդայնանում, մեր աչքի կոպը սկսում է թրթռալ, ինչն էլ ավելի է նյարդայնացնում: Այս երևույթը առանձնապես վտանգավոր չէ, սակայն խնդրի չլուծվելու դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել ակնաբույժի հետ:

 

Նյարդային տիկերի առաջացման պատճառները մեծ նշանակություն չունեն. դրանք կարող են լինել և՛ մշտական սթրեսի հետևանքով, և՛ տեսողությունը լարելու, և՛ ավիտամինոզի (հիմնականում վիտամին B-ի պակասի) կամ մագնեզիումի պակասի: Սակայն լինում են նաև դեպքեր, երբ պատճառներն ավելի լուրջ են լինում:

 

Կոպի թրթռոցը մարդու կամքից անկախ շարունակական բնույթ կրող թարթումներն են, որոնց գիտական անվանումն է բլեֆարոսպազմ: Սովորաբար այն ազդում է միանգամից 2 աչքի վրա մի քանի վայրկյան դադարներով և տևում է 1-2 րոպե:

 

Բոլորին էլ հայտնի է, որ շատերի մոտ կյանքի ընթացքում գոնե մի քանի անգամ լինում է բլեֆարոսպազմ: Աչքի անկառավարելի թրթռոցը կարող է պայմանավորված լինել հոգնածությամբ, սթրեսով, քնի պակասով, կոֆեինով, ալկոհոլով կամ ծխախոտով: Բլեֆարոսպազմի այս տեսակն անցավ է և անվնաս: Որպես կանոն՝ խնդիրը լուծվում է առանց միջամտության:

 

Որոշ դեպքերում, սակայն, բլեֆարոսպազմը կարող է լինել ավելին, քան կարճատև անհարմարությունն է:

 

Տեսողության խանգարման հավանականություն

 

Ոմանց մոտ այս խնդիրը կարող է նկատվել օրվա ընթացքում մի քանի անգամ և շարունակվել մի քանի օր, շաբաթ կամ նույնիսկ ամիսներ շարունակ: Որոշ դեպքերում այն կարող է դառնալ քրոնիկ բնույթի. մարդն անընդմեջ թարթում է աչքը այնքան ժամանակ, մինչ, ի վերջո, որոշ ժամանակ դժվարանում է այն բաց պահել: Նման դեպքերում փոքրիկ խնդիրը կարող է աչքի լուրջ վնասվածքների հանգեցնել:

 

Որո՞նք են մյուս խնդիրները

 

Բացի վերոնշյալ ամենատարածված պատճառներից, բլեֆարոսպազմը կարող է լինել նաև տեսողության խանգարումների հետևանք, ինչպիսիք են՝ կոպաբորբը (բլեֆարիտ), աչքերի չորությունը, լույսի հանդեպ զգայունությունը, աչքերի կարմրությունը: Համեմատաբար ավելի հազվադեպ այն կարող է պայմանավորված լիել որոշ նյարդաբանական հիվանդություններով (դիմային նյարդի կաթված (Բելլի կաթված), դիստոնիա (դեմքի մկանների շարժումների խամգարում), Պարկինսոնի հիվանդություն, Տուրրետի սինդրոմ և այլն):

 

Ե՞րբ դիմել բժշկի

 

Հիմնականում բլեֆարոսպազմն անվնաս է, սակայն երբեմն լինում է բժշկի դիմելու անհրաժեշտություն, հատկապես՝ հետևյալ դեպքերում.

 

·         մի շաբաթից ավել տևող աչքի կոպի ջղաձգում,

 

·         տիկ, որի հետևանքով աչքը բավական երկար ժամանակ փակ է մնում,

 

·         ջղաձգվում, որն ազդում է դեմքի մյուս մկանների վրա

 

·         կոպի իջեցում:

 

Նյութի աղբյուրը՝ med2.ru 

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (27.08.16)
Դիտումներ: 3147 | Տեգեր: թրթռում, աչքը, Ինչո՞ւ | - Վարկանիշ -: 0.0/0