RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Ինչի՞ մասին է «Թքած ունենալու նուրբ արվեստը» բեսթսելլերը
 


 


   newmag.am

Ժամանակակից աշխարհում անընդհատ ու ամենուրեք քարոզում են, թե ինչպես կարելի է դառնալ հաջողակ, հարուստ և արդյունավետ. կարճ ասած՝ ինչպե՞ս բոլորից լավը լինել: Սոցցանցերում անընդհատ կարելի է կարդալ պատմություններ, թե ինչպես մի երիտասարդ ստեղծեց ինչ–որ ծրագիր և մեծ գումարներ աշխատեց: Սոցցանցի նյուզֆիդն էլ պտտելիս տպավորություն է ստեղծվում, թե քո շրջապատում բոլորը ավելի ուրախ և երջանիկ են, քան դուք: Սակայն հաջողության և երջանկության վրա խիստ կենտրոնացումը միայն ընդգծում է, թե ինչերի չեք հասել:

Ինչպե՞ս հաջողակ դառնալ:

Ամերիկացի հեղինակ, բլոգեր և ձեռներեց Մարկ Մենսոնը առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը. երջանկության պարադոքսալ բանաձև» գրքում:  Գիրքը գրել է 2016-ին, բաղկացած է 9 գլխից:  «Թքած ունենալու նուրբ արվեստը» միանգամից դարձել է ամերիկյան, հետո համաշխարհային բեսթսելլեր: Այն ակնթարթորեն Amazon-ում դարձավ № 1 բեսթսելլերը:

«Թքած ունենալու նուրբ արվեստը» միանգամից դարձել է ամերիկյան, հետո համաշխարհային բեսթսելլեր: Այն ակնթարթորեն Amazon-ում դարձավ № 1 բեսթսելլերը:

Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է դրական մտածել։Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: – Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»: Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

***

Պե՞տք  է ժամանակ ծախսել գիրքն ընթերցելու վրա: Ընդհանրապես, ի՞նչ է սովորեցնում:
Ինքնակատարելագործման ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, թե իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին: Ինչ-որ պահի սկսում ենք մտածել, որ բացասական զգացմուքններն ու անհաջողությունները վատն են և փորձում ենք պայքարել դրանց դեմ: «Մի փորձեք, – ասում է Մարկ Մենսոնը: – Ուժերը և նյարդերը պետք է ծախսել կարևորի վրա»: Գիրքն օգնում է հասկանալ, որ միշտ դժվարություններ կլինեն: Հաջողակ դառնալու համար մի փոքր պարադոքսալ է, բայց աշխատող: Խնդիրները երբեք և ոչ մի տեղ չեն անհետանա, բայց ապրելը կդառնա ավելի հեշտ և հաճելի:

Խնդիրները երբեք և ոչ մի տեղ չեն անհետանա, բայց ապրելը կդառնա ավելի հեշտ և հաճելի:

Մարկ Մենսոնի կյանքի փիլիսոփայությունը պարզ է. պետք է սովորել թքած ունենալու արվեստը: Մենսոնն առաջարկում է կողմնորոշվել, թե կյանքում ինչն է կարևոր ձեզ համար: Պետք է սովորել թքած ունենալ մնացած մանրուքների՝ անկարևորի վրա, գրողի ծոցն ուղարկել ուրիշի կարծիքը, առերեսվել անհաջողությանը և դրան միջնամատ ցույց տալ: «Խոչընդոտը ճանապարհ է, էգոն՝ թշնամի» բեսթսելլերի հեղինակ Ռայան Հոլիդեյը հենց դա էլ հասկացել ու  այսպես է մեկնաբել գիրքը:

«Երջանիկ ու ազատ ապրելու համար պետք է տարբերել ու առանձնացնել կարևոր արժեքներն անկարևորներից։ Սա հրաշալի գրված կիրառական փիլիսոփայությամբ գիրք է, որն ընթերցողին կօգնի հասնել դրան»։

Մարկ Մենսոնի «Թքած ունենալու արվեստը» հետաքրքիր և անսովոր է ընթերցել: Հարցազրույցներից մեկում Մենսոնն ասել է, որ այս գիրքը չի թեթևացնի ձեր խնդիրները.

«Ես նույնիսկ չեմ փորձի: Ինչպես տեսնում եք, ես ձեզ հետ արդար եմ: Այն նաև մեծության չի բերի, չի էլ կարող, քանի որ մեծությունը ուղեղի իլյուզիան է, ամբողջությամբ արհեստական նպատակ և մեր անձնական հոգեբանական Անտլանտիդան»:

Մենսոնն ասում է, որ փոխարենը կսովորեցնի, թե ինչպես ցավը վերածել զենքի, տրավման՝ ուժի, իսկ ձեր խնդիրները՝ միքիչ ավելի հաճելի խնդիրների: «Բարձրացրո՛ւ կյանքիդ որակը» բեսթսելլերի հեղինակ Սթիվ Քեմբը ասում է.

«Այս գիրքը լավ ընկերոջ նման սթափեցնող ապտակ է հասցնում: Այն զվարճալի է ու անպարկեշտ։ Կարդացե՛ք, եթե պատրաստ եք մի կողմ դնելու ձեր բոլոր արդարացումներն ու ապրելու գրողի տարած լավ կյանքով»։

***

Ո՞վքեր պետք է կարդան գիրքը. անհաջողակնե՞րը, թե՞ ինքնավստահները
Այս գիրքը նրանց համար է, ովքեր անընդհատ կարդում են արդյունավետ և հաջողակ դառնալու մասին  գրքեր, հոդվածներ, լսում են հաջողության հասած մարդկանց Այս գիրքն առանձնանում է հաջողության մասին գրված այլ գրքերից:խորհուրդները, ցանկանում են կենտրոնանալ իրենց սխալների վրա և ապրել ամբողջական կյանքով:

Այս գիրքն առանձնանում է  հաջողության մասին գրված այլ գրքերից:

«40 խորհուրդ նոր տեսակի ձեռներեցին» գրքի հեղինակ Դերեկ Սիվերսի խոսքով, այս գիրքը մյուս բոլոր գքերի հակապատկերն է.

« Մի՛ փորձիր։ Հանձնվի՛ր։ Սխալվի՛ր։ Իջեցրո՛ւ չափանիշներդ։ Դադարի՛ր հավատալ ուժերիդ։ Տրվի՛ր ցավին։ Ու սպանի՛ր քեզ։ Ամեն կետը շատ ճշմարիտ է, օգտակար և շատ ավելի արդյունավետ, քան մեզ ծանոթ դասական հրապարակումները։ Հակիրճ է, բայց զարմանալիորեն խորը։ Ես այն մեկ գիշերվա ընթացքում կարդացի և հիմա պետք է վերընթերցեմ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (30.07.18) | Հեղինակ: newmag.am
Դիտումներ: 480 | Տեգեր: ունենալու, նուրբ, Ինչի՞, «Թքած, բեսթսելլերը, մասին, արվեստը» | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...