Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Ինչի համար են կոշիկի տուփի մեջ գնդիկներով լի պարկիկներ դրվում
 
 


   

 

Նոր կոշիկ գնելուց հետո մենք հաճախ շտապում ենք դեն նետել կոշիկի տուփերի մեջ դրված՝ գնդիկներով լցված թղթե փոքրիկ պարկերը: Իսկ ինչի՞ համար են նախատեսված այդ գնդիկներն ու ի՞նչ բաղադրություն ունեն դրանք:

Դրանց անվանումը սիլիկոգել է, այն արտադրվում է քիմիական արդյունաբերության մեջ ու արդյունավետ սորբենտ է (պինդ կամ հեղուկ նյութ, որ կլանում է խոնավությունը, գազերը և այլն):


Սիլիկոգելային գնդիկներով պարկիկները դրվում են կոշիկի տուփի մեջ` խոնավություն կլանելու նպատակով: Բացի այդ, դրանք կլանում են նաև կոշիկի արտադրության կեջ կիրառվող նյութերի` ներկերի, սոսնձի, լուծիչների և քիմիական այլ նյութերի հոտերը:
 
Իսկ կարելի՞ է արդյոք բացել այդ գնդիկների թղթե պարկը: Այդ գնդիկներն անվտանգ են մարդու համար, դրանք վնասակար նյութեր չեն արտանետում ու ձեռք տալը վտանգավոր չէ: Բայց դրանք ուտելը խիստ արգելվում է, արգելող գրություն կա նաև հենց պարկի վրա:
 
Սիլիկոգելի պարկիկները կարելի է կիրառել նաև կենցաղում. օրինակ` դրանք կարելի է տեղադրել լվացքի փոշու տուփերի մոտ ու դրանք կմնան չոր, քանի որ սիլիկոգելը կկլանի լոգարանի խոնավությունը: Սիլիկոգելը կարելի է թողնել նաև կոշիկի մեջ, հագուստի պահարանում և այլն:
 
Սիլիկոգելի կիրառումը կթեթևացնի նաև տնային կենդանի պահողների հոգսը: Այն կարող է կլանել կենդանիների վատ հոտը: Այնպես որ, երբեք միʹ շտապեք դեն նետել գնդիկներով լի այդ փոքրիկ տուփիկները:

 



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 02.09.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (02.09.16)
Դիտումներ: 1604 | Տեգեր: գնդիկներով, մեջ, Են, տուփի, լի, կոշիկի, ինչի, պարկիկներ, ՀԱՄԱՐ, դրվում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...