Գույները ոչ միայն հարստացնում են աշխարհի մեր գեղագիտական ընկալումը, այլև կենսականորեն կարևոր ֆունկցիաներ են կատարում: Դրանց ազդեցությունը մեզ վրա շատ ավելի մեծ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հոգեբանները վաղուց են ուսումնասիրում այս կամ այն գույնի նկատմամբ հակվածության  և մարդու բնավորության միջև եղած կապը:  Առաջարկվող գույներից (կարմիր, դարչնագույն, կանաչ, կապույտ, դեղին, սև, սպիտակ) ընտրեք այն, որը Ձեզ ամենից շատ է դուր գալիս, իսկ հետո ընտրեք այն, որն ամենից շատ է վանում Ձեզ:

 

Իմացե՛ք ավելին ձեր սիրած գույնի և ձեր բնավորության մասին


Ընտրությունը կատարելիս պետք չէ մտածել այն մասին, թե տվյալ գույնը որքանով է սազում Ձեր հագուստին, ավտոմեքենային և այլն: Պարզապես ընտրեք այն գույնը, որն ամենից ավելի է գրավում Ձեզ և, ընդհակառակը, որն է առավել վանում Ձեզ:

/Հետաքրքիր - Իմացե՛ք ավելին ձեր սիրած գույնի և ձեր բնավորության մասին " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Իմացե՛ք ավելին ձեր սիրած գույնի և ձեր բնավորության մասին
 
 
Загрузка...


Գույները ոչ միայն հարստացնում են աշխարհի մեր գեղագիտական ընկալումը, այլև կենսականորեն կարևոր ֆունկցիաներ են կատարում: Դրանց ազդեցությունը մեզ վրա շատ ավելի մեծ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հոգեբանները վաղուց են ուսումնասիրում այս կամ այն գույնի նկատմամբ հակվածության  և մարդու բնավորության միջև եղած կապը:  Առաջարկվող գույներից (կարմիր, դարչնագույն, կանաչ, կապույտ, դեղին, սև, սպիտակ) ընտրեք այն, որը Ձեզ ամենից շատ է դուր գալիս, իսկ հետո ընտրեք այն, որն ամենից շատ է վանում Ձեզ:

 

Իմացե՛ք ավելին ձեր սիրած գույնի և ձեր բնավորության մասին


Ընտրությունը կատարելիս պետք չէ մտածել այն մասին, թե տվյալ գույնը որքանով է սազում Ձեր հագուստին, ավտոմեքենային և այլն: Պարզապես ընտրեք այն գույնը, որն ամենից ավելի է գրավում Ձեզ և, ընդհակառակը, որն է առավել վանում Ձեզ:

Եվ այսպես, եթե Ձեր սիրելի գույնն է...

Կարմիրը: Դուք հեշտությամբ եք գրգռվում և զուրկ չեք զգայունությունից: Ձեզ դուր է արտաքին փայլը, շքեղությունը: Դուք ակնթարթորեն գնահահատում եք ստեղծված իրավիճակը, անմիջապես որոշում եք կայացնում և կրքոտ ձևով պաշտպանում եք այն: Ամենագլխավորը Ձեզ համար հաջողության հասնելն է: Իսկ միգուցե կարմիր գույնը Ձեզ վանու՞մ է: Նշանակում է` Դուք զգացմունքային եք և հեշտ խոցելի: Ամեն կերպ խուսափում եք նրբանկատ և երկիմաստ իրավիճակներից: Եվ ամբողջ կյանքն ափսոսում եք բաց թողնված հնարավորություների համար:

Ձեզ դուր է գալիս դարչնագու՞յնը: Իմացեք, ուրեմն, Դուք համառ եք: Բացի այդ, եռանդուն և համարձակ անձնավորություն եք: Ամեն ինչ կանեք Ձեր նպատակներին հասնելու համար:
Եթե խուսափում եք դարչնագույնից, ապա դա վկայում է կենդանի, աշխույժ խելքի, հնարամտության և խիստ զարգացած հումորի զգացման մասին: Միայնակությունը դժվարությամբ եք տանում, այդ պատճառով էլ, հիրավի, հրեշտակին վայել համբերատարություն եք ցուցաբերում շրջապատողների թերությունների նկատմամբ:

Կանաչի նկատմամբ հակվածությունը վկայում է հավասարակշռված բնավորության և օրինավոր, կարգին մարդ լինելու մասին: Դուք զգայուն եք, կարեկից և օգնելու պատրաստ, հաճույքով օգնում եք նրանց, ովքեր դրա կարիքն ունեք, սակայն Ձեզ միայնակ եք զգում: Միգուցե շրջապատողները Ձեզ փոքր-ինչ սառը մա՞րդ են համարում:
Բացառված չէ, սակայն, որ կանաչ գույնը Ձեզ դուր չի գալիս: Ափսոս, քանի որ դա կամքի ուժի և դժվարին իրավիճակները հաղթահարելու կարողության պակաս է մատնանշում: Չարժե վշտանալ դատարկ բաների համար: Վաղ թե ուշ գործերը կկարգավորվեն, և Դուք կվերագտնեք Ձեր ներքին անդորրը:

Ի՞նչ կասեք կապույտի մասին: Հավանու՞մ եք: Կարող եք ուրախանալ: Դուք տիրապետում եք բոլոր ան արժանիքներին, որոնք ընտանեկան երջանիկ կյանք են ապահովում: Չափի զգացումը չի դավաճանի Ձեզ: Դուք մշտապես լավ վարվեցողություն ունեք, սիրալիր եք և համակերպվող: Ցանկացած դեպքում պատրաստ եք զիջողություն դրսևորել: Սակայն արդյո՞ք երջանիկ եք Դուք: Թերևս, ինքներդ Ձեզ էլ չեք ցանկանա խոստովանել, որ այնքան էլ երջանիկ չեք...
Եթե կապույտը տհաճություն է պատճառում, ապա դա նպատակասլաց բնավորության մասին է վկայում: Սակայն Դուք Ձեր բնավորության անկատարության պատճառով շատ եք տառապում, այնպես չէ՞:

Եթե Ձեր սիրելի գույնը դեղինն է, ապա դա վառ արտահայտված ֆանտազիա և զարգացած երևակայություն է մատնանշում: Ոչնչացրե՛ք արկածախնդրական հակումների սաղմերը Ձեր մեջ:
Եթե դեղինը տհաճություն է պատճառում, ապա դա վկայում է Ձեր գործնական, սուր և կառչուն մտքի, խելքի մասին, ափսոս միայն, որ դա միանշանակ խոսում է երևակայության պակասի մասին:


Դուք նախընտրում եք սև՞ը: Շատ տարօրինակ է, քանի որ ըստ էության Դուք այն մարդը չեք, ինչ Ձեր մասին մտածում են շրջապատողները: Ձեզ բացարձակապես անտեղի տեղը թեթևամտություն, անգթություն և չորություն են վերագրում և անհիմն կերպով չեն վստահում Ձեզ: Հնարավոր է`դրա պատճառը Ձեր խորհրդավոր տեսքն է կամ էլ Ձեր աչքի զարնող զգայունությունը:
Սև գույնի նկատմամբ բացասական վերաբերմունքը արտահայտում է կենսուրախություն, սեր բնության, երեխաների, կենդանիների նկատմամբ:

եվ վերջապես, ինչպե՞ս եք Դուք ընկալում  սպիտակը: Եթե այն Ձեզ դուր է գալիս, ապա Դուք օժտված և բազմակողմանի զարգացած անձնավորություն եք: Ընդհանրապես, դրական հատկանիշներ Դուք շատ ունեք, քանի որ սպիտակ գույնը, ինչպես հայտնի է, մնացած բոլոր գույների համադրությունն է:
Սպիտակ գույնից խուսափում են միայն ինչ-որ արատ ունեցող մարդիկ: Յուրաքանչյուր նորմալ մարդու սպիտակ գույնը բավականություն է պատճառում:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (11.03.16)
Դիտումներ: 949 | - Վարկանիշ -: 0.0/0