Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 17.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Ի՞նչ վճռորոշ քրեական իրադարձություն էր տեղի ունեցել Երրորդմասցի Լյովիկի սպանությունից որոշ ժամանակ առաջ
 
 


   Web
Այս հոդվածը բավականին ուշագրավ է կարդալ հետին ժամանակով (տպագրվել է  2014 մայիսին): Այն մի շարք հարցերի վրա լույս է սփռում...




Ռուսաստանում բնակվող «օրենքով գողերն» ու հեղինակությունները աջակցություն են հայտնել Լյովիկին և Տույին. հայկական կրիմինալ աշխարհում պատերազմ է հասունանում
 

Հայկական քրեական աշխարհում լուրջ խմորումներ են սկսվել այն բանից հետո, երբ մարտի վերջին ծեծի ենթարկվեց հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը: Մելքոնյանին ծեծի էին ենթարկել քրեական հեղինակություններՔանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ և «Երրորդ մասցի» Լյովիկը, ով միաժամանակ նաև խոշոր բիզնեսների փայատեր է:

Օշականցի Գևորիկի, Տույից և Լյովիկի միջև տեղի ունեցած թեժ խոսակցությունն այնքան էր ծավալվել, որ Տույը ու Լյովիկն իրենց կողմնակիցների հետ ծեծել էին Գևորիկին և իր ուղեկցորդներին:

Եվ ահա, օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ մարդաշատ «սխոդկա» է տեղի ունեցել՝ օրենքով գողերի մասնակցությամբ, որի ժամանակ արդարացվել է Օշականցի Գևորիկի պահվածքը, իսկ Քանաքեռցի Արթուրը՝ Տույն, ու «Երրորդ մասցի» Լյովիկը որակազրվել են որպես թաղային հեղինակություններ: Վերջիններս գտնվել են Դուբայում և չեն մասնակցել հավաքին:

Lurer.com-ի տեղեկություններով՝ գողական հավաքին մասնակցել են յոթ «օրենքով գողեր»՝ այդ թվում Օշականցի Գևորիկը, Կոնդեցի Վզգոն, Զապը, Արտեմը և ուրիշներ: Սակայն այն, որ Տույը և Լյովիկը հեղինակազրկվել են՝ չի համապատասխանում իրականությանը:

«Օրենքով գողերը» հավաքի ժամանակ հայտարարել են, որ Տույը և Լյովիկը հեղինակազրկված են, սակայն նույն գողական օրենքներով գրեթե պարտադիր է նման հավաքներին մյուս կողմի ներկայությունը, որը կամ պատասխան՝ «ատչոտ» է տալիս իր արարքներին, կամ լսում և ընդունում է մեղադրանքը: Մինչդեռ Տույն ու Լյովիկը չեն մասնակցել գողական «սխոդկային», որովհետև մինչ այդ իրենք են հանդիպման հրավիրել Օշականցի Գևորիկին՝ իրենց հասցեին արված արտահայտություններին պատասխան տալու համար, ինչին Գևորիկը հրաժարվել է մասնակցել:

Տարօրինակ կարող է համարվել, որ «սխոդկայից» անմիջապես հետո Օշականցի Գևորիկի կողմից Տույի և Լյովիկի հեղինակազրկման՝ «օրենքով գողերի» վճռի մասին մասին այսպես կոչված «քսիֆ» է ուղարկվել քրեակատարողական հիմնարկներ այն դեպքում, երբ վերջիններս դատապարտված չեն և գտնվում են ազատության մեջ: «Օրենքով գողի» այս քայլը լուրջ բախումների է հանգեցրել քրեակատարողական հիմնարկներում:

«Քսիֆ» ստանալով Գևորիկից՝ Նուբարաշենի «զոն նայողը» իր մոտ է հրավիրել հեղինակավոր դատապարտյալներին և հայտարարել է «օրենքով գողերի» վճռի մասին, ինչից հետո Լյովիկի դատապարտյալ ընկերները եռման ջուր են լցրել նրա վրա ու ծեծի են ենթարկել: Այս պահին վերջինս գտնվում է ծանր վիճակում: Իսկ «Սևան» քրեակատարողական հիմնարկում «օրենքով գողերի» կողմը ներկայացնող դատապարտյալները դաժան ծեծի են ենթարկել «Երրորդ մասցի» Լյովիկի ընկերոջը, ով չի համաձայնվել ընկերոջ դեմ հնչեցված մեղադրանքի հետ և պատասխան մեղադրանքներ է հնչեցրել օրենքով գողերի հասցեին: Լյովիկի ընկերոջ վիճակը ծայրահեղ ծանր է:

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ միջադեպով մտահոգված են Ռուսաստանում բնակվող «օրենքով գողերն» ու ազդեցիկ քրեական հեղինակությունները: Չի բացառվում, որ նրանք առաջիկա օրերին կայցելեն Հայաստան: Նրանցից շատերը այս միջադեպի առնչությամբ իրենց աջակցությունն են հայտնել Լյովիկին և Տույին:

Հստակ է, որ այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու և պարզ չէ, թե ով հաղթող դուրս կգա այս պատերազմից՝ ծեծված օրենքով գողը, թե նրան ծեծի ենթարկողները: Սակայն մի բան ակնհայտ է, որ բախում է հասունանում ավանդական, «հին» «օրենքով գողերի» և երիտասարդ սերնդի քրեական հեղինակությունների միջև:

Ի դեպ, «Երրորդ մասցի» Լյովիկը ԱՄՆ-ում բնակվող հայտնի «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի եղբոր որդին է: Չնայած այն հանգամանքին, որ Լյովիկը հաճախ է հայտնվում աղմկահարույց միջադեպերի կիզակետում՝ տարբեր շրջանակներում նրա մասին մեծամասամբ դրական են արտահայտվում:

 


 
Քրեական պատերազմ Հայաստանու՞մ. Արդյո՞ք վերջին շրջանի քրեական սպանությունները 1 տոննա հերոինի բացահայտման հետ են կապված... (տեսանյութ)
 


Այլ ուշագրավ հոդված
 
 

«Ա1+»-ը հրապարակել է «Բանդիտական Երևան» վերնագրով քաղաքացու նամակը, որը ներկայացնում ենք ստորև.
 


 «Որբացած» ՀՀԿ-ն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը զուտ քրեական հաշվեհարդար չէ։ Այն ՀՀԿ-ի «անձնական» ողբերգությունն է։ Մահացածներից Երրորդմասցի Լյովիկը ՀՀԿ երկու բարձրաստիճան դեմքերի՝ Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Բեգլարյանի «վստահված անձն» էր համապետական և մայրաքաղաքային ընտրություններում, այսպես ասած, մայրաքաղաքում ընտրությունների «զոն նայողներից» էր։

Ինչպես «ծնվեց» երրորդմասցի Լյովիկը

Եվ այսպես ի՞նչ է նախորդել այդ սպանությանը։ Դրա համար պետք է հասնենք հեռավոր 90-ականներ, երբ Լևոն Ղազարյանը (Երրորդմասցի Լյովիկը) մանկության ընկերոջ հետ գնում է Մոսկվա հորեղբորորդու՝ Պզոյի՝ Արմեն Ղազարյանի մոտ։ Երկու ընկերները մտադիր էին այնտեղից վերադառնալ օրենքով գողի կարգավիճակով։ Սակայն Մոսկվան գող կարգվելու նրանց «արցունքներին» չի հավատում։ Ձեռնունայն վերադառնալուց հետո Լևոն Ղազարյանը թշնամանում է մանկության ընկերոջ հետ, որի անունը և թշնամանքի պատճառները մեզ հայտնի չեն։ Հայտնի է, որ Երևանում Լևոնը մտերմանում է չարբախցի Տիկոյի հետ։ 90-ականների վերջին այս երկուսի մտերմությանը որպես խոչընդոտ խառնվում է Բազարի Կյաժը, որն իր հերթին խնդիրներ է ունենում Մհեր Պողոսյանի՝ կոնդեցի Մհերի՝ Մըգըստի, հետ։ Մըգըստն արդեն ի գիտություն էր ընդունել Կյաժի առավելությունն իր հանդեպ, սակայն Լևոնի հետ մտերմությունը նրան թևեր է տալիս։ Այդ ընթացքում Մհերը 1997-ին սպանում է Արամ Սահակյանին՝ բազարի Կյաժը, որն այդ ժամանակ 3-րդ մասի շուկայի տնօրենն էր, որից հետո Լևոնի և Մհերի ընկերությունը թևակոխում է նոր փուլ։ Կյաժի սպանվելուց հետո Շենգավիթ համայնքն «ազատվում» է Լևոն Ղազարյանի վերջին խոչընդոտից որպես համայնքի համար մեկ քրեական հեղինակություն։ Սակայն Լևոնը մտմտում է չարբախցի Տիկոյից նույնպես ազատվելու մասին։ 2000-ականներին նրանց միջև արդեն սև կատու էր անցել, որի էությունը մեզ հայտնի չէ։ Հայտնի է, որ Լևոնն ընկերություն է հաստատում մեկ այլ չարբախցի Տիկոյի՝ Ցիպի հետ, որը անհաջող մահափորձ է իրականացնում քրեական անվանակցի հանդեպ։ Այս պատմությունն ավարտվեց նրանով, որ առաջին չարբախցի Տիկոյի մորաքրոջ որդին՝ Էդոն, գնդակահարում է Ցիպին։ Ի դեպ, Էդոն մի քանի ամիս առաջ է ազատվել ՔԿՀ-ից:
 


 

«Տեցի կռուգ»-ը որպես Երրորդմասցի Լյովիկի հզորության կնքադաշտ

Իսկ ահա Լևոն Ղազարյանի՝ երրորդմասցի Լյովիկի վաղեմի ընկեր և արդեն հակառակորդ դարձած Տիկոն, լավ հասկանալով, որ Լյովիկը իրեն հանգիստ չի տալու և իր դեմ պարբերաբար սրացումները տեղի են ունենում Լյովիկի դրդմամբ, Մաշտոցի պող. «Մալիբու» սրճարանի դիմաց, մահափորձ է կատարում Լյովիկի նկատմամբ։ Լյովիկի կողմից պատասխան հարված է տալիս Ցիպի քեռու տղան, ով փորձում է սպանել Տիկոյին, որի արդյունքում զոհվում է մեկ ուրիշը՝ Շենգավիթցի Հայկոյի որդի Արթուրը: Այս ամենի արդյունքում Տիկոն հեռանում է Հայաստանից: Երրորդմասցի Լյովիկը երբեք էլ չի կասկածել,, որ Տիկոն գալու է իր հետևից։ Եվ ամեն անգամ, երբ տեղեկանում է, որ Տիկոն Երևանում է, ինքը ավելացնում է իր թիկնազորը։ 2000-ականների կեսերից երրորդմասցի Լյովիկը Շենգավիթում սկսում է իր շուրջը հավաքել հանցագործ աշխարհին նվիրված և «ակտիվությամբ» աչքի ընկնող երիտասարդներին: Հենց այս ժամանակ էլ խաչվում են նրա և Գաստիկի՝ Վահան Հակոբյանի ճանապարհները: Վահանը հանցագործ աշխարհում ընդունված անձնավորություն էր, և առանձնապես տպավորված չէր երրորդմասցի Լյովիկով։ Նա մերժում է Լևոնի նույն թիմում լինելու և միասին գործելու առաջարկը: Բնականաբար, Լևոնը չի կարող սա «կուլ տալ»՝ Շենգավիթում դեռ կա մեկը, ով իր թրի տակով չի անցել։ Լյովիկի «աստեղային» ամենալուրջ «հայտնությունը» «Տեցի կռուգի» պատմությունն է: 2005թ. փետրվարի 4-ին՝ ժամը 20:30-ին, Երևանի ծայրամասերից մեկում՝ «ՏԷՑ-ի կրուգ»-ում, տեղի էր ունեցել փոխհրաձգություն: 15 րոպե տևած կրակոցների հետևանքով մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը՝ չարբախցի Մհերիկը, և վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ: «Ռազբորկայի» դրդապատճառը թիվ 69 երթուղային գծի համար ծագած վեճն էր։ Լևոնը ձերբակալվում է և մեկ տարի անց ազատ է արձակվում: Սակայն քիչ անց նրան նորից են ձերբակալում «Նովիկով»-ի վրա մահափորձ անելու համար, ով «ՏԵՑ-ի կռուգում» Մհերիկի ենթադրաբար սպանողն էր:
 


Բուրգի զոհերը

Բավարար չափով հանցավոր կենսագրություն կերտած Երրորդմասցի Լյովիկը հերթական անգամ կալանքից ազատվելուց հետո, Շենգավիթում ամբողջական իշխանության հասնելու համար, իր շուրջն է հավաքում հանցավոր հակումներով աչքի ընկնող երիտասարդությանը և սկսում աչքի ընկնել «բուրգի» շինարարությամբ։ Այս շինարարության էությունն այն է, որ ով չի ենթարկվում իր հրամաններին, նրան իր երիտասարդները ջարդուխուրդ են անում «կոլերով»՝ փայտյա և երկաթե դագանակներով։ «Կոլեր» բառը Լևոնինն է։ Մեր հերոսը անողոք էր իր որոշումներում։ Իր առաջին դաստիարակչական «կոլերով ծեծը» նա «բաժին» հանեց իր մտերիմ ընկերներին՝ Կյաժ Արսենին և Սահակին, ովքեր փորձել էին ինչ-ինչ հարցերում չհամաձայնվել Լևոն Ղազարյանի մեթոդների հետ: Հետագայում,Շենգավիթում փոխհրաձգություն է տեղի ունենում Լևոնի և Սահակի միջև: Հաջորդ բախումը Լևոնը «նախաձեռնում» է Բարաքների Յուրոյի հետ: Վերջինս Երրորդմասցի Լյովիկին մեղադրում է իր սանիկներին ինչ որ գործարքից ստացած գումարը սխալ բաժանելու համար: Արդյունքում Յուրոն դաժան ծեծի է ենթարկվում։ Շենգավիթն արդեն քրեական ցանկացած պայմանավորվածությունից դուրս թաղամաս է, Լևոն Ղազարյանն այստեղ այն աստիճանի է տեր ու տնօրեն, որ պարտավորված չէ հարգել որևէ պայմանավորվածություն իր տարածքում։ Այստեղ ամեն ինչ խառնվում է , ոչ մի հարց լուծում չի ստանում, ավելին՝ չլուծված հարցերը կուտակվում են և հերթական ռազբորկայի ժամանակ հերթական քրեական հեղինակությունը՝ «Փոսի մայլի Ավոն» դանակահարում է Երրորդմասցի Լյովիկի տղերքից Գոքորին: Վերջինս կազդուրվում է: Սակայն ոչ տևական ժամանակ անց Ավոն սպանում է Գոքորին: Լյովիկի հաջորդ զոհը դառնում է «Բոյով Գարիկը», որը նրա ամենամտերիմ մարդն էր: Տարբեր տեղեկություններով՝ ՏԵՑ-ի կռուգում հենց Բոյով Գարիկն է փրկել Լևոնի կյանքը: Իսկ Գարիկին պատժելու պատճառը շատ պարզ է եղել՝ «Փրկիչը» փորձել է ինչ որ հարցի շուրջ հավասարը հավասարին խոսել նրա հետ, ում կյանքը փրկել է: Տղաները Գարիկին ծեծում են երկաթներով՝ «կոլերով» և Գարիկին դարձնում հաշմանդամ:
Գարիկից հետո, նույն մեթոդով դաժան ծեծի է ենթարկվում «Հայրենիքցի Նշանիկը», ով «օրենքով գող» շահումյանցի Ժիրոյի մտերիմ ընկերն էր: Այրում են Նշանիկի ավտոմեքենան: Նշանիկն էլ իր հերթին խոստանում է պատասխան հարված հասցնել և առժամանակ անհետանում տեսադաշտից: Վերը նշված բոլոր դեպքերը տեղի են ունեցել 2000-2010 թվականներին:

Պետական աջակցություն քրեական հեղինակությանը
 


2010 թ. երրորդմասցի Լյովիկը դառնում է ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մտերիմ բարեկամը: Լավ հարաբերություններ է հաստատում Հովիկ և Արգամ Աբրահամյանների հետ: Նրանք դառնում են գործընկերներ: Ընտանիքներով մտերմանում են, միասին դառնում Փարաքարի գազի լցակայանի սեփականատերերը: Սրան հետևում է Լևոնի մտերմությունը Գագիկ Բեգլարյանի հետ:
Այդ ընթացքում ընկերանում է նաև պատգամավոր Ռուբիկ Սադոյանի հետ: Լևոնը դառնում է հանցագործ աշխարհում նրանց ներկայացուցիչը և Երևանի կենտրոնի սրճարաններում և այլ հասարակական վայրերում հայտնվում է զինված և ընկերների (թիկնապահների) ուղեկցությամբ: Արդեն Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Լևոնին նվիրում է երթուղիներ (գծեր) և օգնում է նրա հովանավորության տակ գտնվող ընկերություններին տարեկան մի քանի անգամ տրանսպորտի և կապի նախարարության հայտարարած մրցույթներում (տենդեր) հաղթող ճանաչվել:

Գ. Բեգլարյանի օգնությունը ապահովում է բավարար ֆինանսական հոսքեր: Չնայած այն բանին, որ Լևոն Ղազարյանը օրենքով գող Պզոյի ազգականն էր, այնուամենայնիվ, գողական աշխարհն առանձնապես չի հարգում այդ տղային: Այդ աշխարհին հայտնի էր, որ Լևոնը մասնակցություն է ունեցել գողական աշխարհում հեղինակության կարգավիճակ ունեցող բազառի Կյաժի՝ Արամ Սահակյանի, սպանության գործում: Վերջին շրջանում Լևոնը մտերմանում է քանաքեռցի Արթուրի՝ Տույի հետ, ով կիսում է Լյովիկի հայացքները և միասին, ունենալով բարձրաստիճան հովանավորյաների երաշխավորությունը սկսում են իրենց հայտնի արշավանքը գողական աշխարհի ներկայացուցիչների դեմ: Այս «տանդեմի» առաջին զոհը դառնում է գող Ժիրոն, որը մտերիմ էր Լևոնի «կոլերի» համը տեսած հայրենիքցի Նշանիկի հետ: Այս ընդհարումների պատճառները ճշտելու,կարգավորելու համար Շենգավիթ է գալիս օրենքով գող օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելքոնյանը։ Ահա այստեղ տեղի է ունենում ամենաանսպասելին՝ Լևոնի և Տույի տղերքը ծեծում են նաև Օշականցի Գևորիկին: Սա մահացու հարված էր գողական պատվին։



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 21.09.16 | Հեղինակ: Web

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (21.09.16) | Հեղինակ: Web
Դիտումներ: 2702 | Տեգեր: Ի՞նչ, սպանությունից, Լյովիկի, Երրորդմասցի, վճռորոշ, ունեցել, քրեական, տեղի, Էր, իրադարձություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...