Ի՞նչ պետք է իմանալ սեքսին վերաբերող օրենքների մասին՝ մինչև ճանապարհորդելը
Ուշադրություն, հարգելի՛ զբոսաշրջության սիրահարներ, մինչ այս կամ այն երկիրն այցելելը շտապեք ծանոթանալ նրանց օրենքներին և ինչպես են այդ երկրում երկու սեռերի փոխհարաբերություններին: Սխալի դիմաց կարող եք տուգանվել կամ քաղաքացիները չեն թողնի, որ գործը օրինապահներին հասնի: Ամենուր կան դաժան օրենքներ: Ծանոթ լինենք դրանց:

Ոչ մի սեքսի առաջարկ Մեծ Բրիտանիայում

Դուք պատրաստվում էիք գնալ բար ու այնտեղ ձեզ դուր եկած ամենագեղեցիկ աղջկան առաջարկել գալ ձեզ հետ հյուրանոց: Օրենքը դա ձեզ խորհուրդ չի տալիս: Նա, ով Մեծ Բրիտանիայում անծանոթ կնոջ սեքս կառաջարկի, 180 եվրո տուգանք կմուծի կամ 3 ամիս կանցկացնի բանտում:

/Հետաքրքիր - Ի՞նչ պետք է իմանալ սեքսին վերաբերող օրենքների մասին՝ մինչև ճանապարհորդելը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Ի՞նչ պետք է իմանալ սեքսին վերաբերող օրենքների մասին՝ մինչև ճանապարհորդելը
 
 


   

Ուշադրություն, հարգելի՛ զբոսաշրջության սիրահարներ, մինչ այս կամ այն երկիրն այցելելը շտապեք ծանոթանալ նրանց օրենքներին և ինչպես են այդ երկրում երկու սեռերի փոխհարաբերություններին: Սխալի դիմաց կարող եք տուգանվել կամ քաղաքացիները չեն թողնի, որ գործը օրինապահներին հասնի: Ամենուր կան դաժան օրենքներ: Ծանոթ լինենք դրանց:

Ոչ մի սեքսի առաջարկ Մեծ Բրիտանիայում

Դուք պատրաստվում էիք գնալ բար ու այնտեղ ձեզ դուր եկած ամենագեղեցիկ աղջկան առաջարկել գալ ձեզ հետ հյուրանոց: Օրենքը դա ձեզ խորհուրդ չի տալիս: Նա, ով Մեծ Բրիտանիայում անծանոթ կնոջ սեքս կառաջարկի, 180 եվրո տուգանք կմուծի կամ 3 ամիս կանցկացնի բանտում:


ԱՄՆ-ում կարգին պաշտպանվել հնարավոր չէ

ԱՄՆ-ի շատ նահանգներում պահպանակները ենթարկվում են «ոտնձգության»: Այն կա՛մ առհասարակ չի թույլատրվում օգտագործել, (ինչպես Քոնեքթիքուտում) կա՛մ կարելի վաճառել միայն «վաճառասեղանի տակից» (Ինչպես Վինսկոնսինում): Կամ էլ այն արգելվում է գովազդել (ինչպես կալիֆորնիայում): Բայց ամենատարօրինակ օրենքը գործում է Լուիզիանայում. Պահպանակ կարող են գնել միայն կանայք: Այս օրենքի խախտումը ձեզ վրա մեծ գումարներ կարժենա:

 

Իռլանդիայում սեքսն այնքան էլ ապահով չէ

Եթե դուք որոշել եք գնալ Իռլանդիա, ապա ճամպրուկում պահեք շատ պահպանակներ, քանի որ եթե որոշեք այն ձեռք բերել տեղում, շանսերը քիչ են, որ կհաջողվի: Այդ խիստ կաթոլիկական երկրում արգելված է պահպանակ օգտագործելը, քանի որ իշխանությունների կարծիքով, սեքսը միայն սերունդը շարունակելու համար է:

 

Հավայական սեքս. «Դու քնիր նրա հետ, թող ուրիշները պատժվեն»

Եթե դուք հանդիպել եք ձեր երազանքների աղջկան այդ էկզոտիկ կղզում և ուզում եք նրա հետ սիրով զբաղվել, ապա լավ կլինի չանեք դա, եթե ձեզ համար կարևոր է աղջկա ծնողների ազատությունը:

Քանի որ, եթե պարզվի, որ աղջիկը դեռ 18 տարեկան չկա, ապա նրա ծնողները կպատժվեն 3 տարի աշխատանքային ուղղիչ գաղութում այն բանի համար, որ դաստիարակել են թեթևաբարո աղջիկ:

 

Հունգարական սեքս «Թող լինի մթություն»

Բուդապեշտի կենտրոնում զույգերը կարող են սիրել միմյանց միայն մթության մեջ:
Անգամ եթե դուք զբաղված եք սեքսով ձեր իսկ բնակարանում, բայց լուսավորության մեջ, ապա միևնույն է՝ տուգանքից չեք խուսափի: Օրենքով արգելվում է անգամ մոմի լույսի տակ սիրով զբաղվելը: Սակայն հարց է առաջանում. ով է վերահսկում այդ ամենը:

 

Իտալական ծովափում միայն կանայք կարող են մերկ լինել

Պալերմոյում կանաց միանգամայն թույլատրելի է ամբողջովին մերկ գնալ ծովափ, իսկ տղամարդկանց` ոչ: Փաստորեն իտալացիները կարծում են, որ տղամարդու մարմինը կարող է տգեղ դիտվել … սակայն հետաքրքիր է, թե ով է նայելու տղամարդու բաց մարմնի մասերին, երբ շուրջբոլորը մերկ կանայք են:

 

Շվեդիայում մերկ մի՛ լուսանկարվեք

Շվեդիայում արգելված է արագ լուսանկարի խցիկում ամբողջ հասակով մերկ լուսանկարվել:
Սակայն մարմնի ներքևի և վերևի մասերը առանձին հանգիստ կարող եք լուսանկարել` դրա համար հատուկ օրենք չկա: Այնպես, որ, եթե շատ անհրաժեշտ է, նկարեք առանձին-առանձին ու միացրեք:

 

Բաց ոտքերով չինուհին միայն բանտ կարող է գնալ

Եթե Չինաստանում դուք ուզում եք նայել մերկ կնոջը, նայեք, որքան սրտներդ կուզի: Սակայն հեռու մնացեք հագնված, բայց բաց ոտքերով չինուհիներից: Չինուհու բաց ոտքերին նայելը համարվում է կոպիտ վիրավորանք և պատժվում է մի քանի օր բանտարկությամբ:

 

3 տարի բանտարկություն Իսրայելում պոռնո նայելու համար

Իսրայելի հյուրանոցներում պոռնո նայելը ձեզ վրա կարող է թանկ նստել: Ընդամենը մեկ տարի առաջ ընդունվեց օրենքը, որը արգելում է հեռուստատեսությամբ դիտել պոռնոգրաֆիկ ֆիլմեր: Եթե պատահաբար ձեզ «բռնեցնեն», կուղարկեն բանտ 3 տարով:

 

Տալինում`կամ շախմատ կամ սեքս

Էստոնիայի մայրաքաղաքում խստիվ արգելվում է շախմատ խաղալ սեռական ակտի ժամանակ:

Երևի նրանք դաժան փորձ են ունեցել օրենքն ընդունելուց առաջ:


Խորհուրդ ենք տալիս լսել նաև

Սեքսի մասին ամենազվարճալի օրենքները


10 տարբեր ազգերի սեքսուալ սովորությունները կապշեցնեն ձեզ 



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 755 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...