Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

Ի՞նչ պատժի արժանացան ընտանիքի 5 անդամներով գիտակցաբար թշնամու կողմն անցած և տարիներ անց հայրենիք վերադարձած Եղիշեն և նրա կինը
 

 


   

Եղիշե Պետրոսի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010 թվականի հունվարի 10-ին իր կնոջ` Ռուզաննա Գենոյի Մարդանյանի և 3 անչափահաս երեխաների` Պետրոս Եղիշեի Մարդանյանի, Ալֆրեդ Եղիշեի Գևորգյանի և Գայանե Եղիշեի Գևորգյանի հետ իր կողմից օգտագործվող «Երազ» մակնիշի 64ՍՍ640 պետհամարանիշի ավտոմեքենայով ժամը 19:00-ի սահմաններում բարձր արագության տակ մուտք է գործել Արարատի մարզի Երասխավան գյուղի տարածքում գտնվող` ՀՀ ՊՆ թիվ 58831 զորամասի «Համատե» մարտական հենակետի տարածք և չկատարելով սահմանային նշանների պահանջները, չենթարկվելով հենակետում ծառայություն իրականացնող զինվորների կանգ առնելու պահանջին, նրանց կողմից արձակած կրակահերթին՝ ավտոմեքենայի ընթացքը չի դանդաղեցրել, շարունակել է բարձր արագությամբ շարժվել դեպի Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը, որի արդյունքում հատել է այն և անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք: Ավելի ուշ՝ 2014թ. դեկտեմբերի 12-ին վերադարձրել էին հայրենիք:

SHAMSHYAN.com-ը Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Եղիշե Պետրոսի Գևորգյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման՝ 5 (հինգ) տարի ժամկետով: Եղիշե Պետրոսի Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Պատժի սկիզբը հաշվել Եղիշե Պետրոսի Գևորգյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ռուզաննա Գենոյի Մարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ռուզաննա Գենոյի Մարդանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան` 1 /մեկ/ տարի ժամկետով` չփոխելով մշտական բնակության վայրը, ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Փորձաշրջանի սկիզբը հաշվել հաշվառման վերցնելու պահից: Ռուզաննա Գենոյի Մարդանյանի վարքի նկատմամբ հետագա հսկողությունը դնել ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան տարածքային ստորաբաժանման վրա:

Ապացույց ճանաչված ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված 10.01.2010թ. ժամը 23:30-ին ստացված հեռախոսագիրը թողնել քրեական գործին կցված և պահել գործի հետ վերջինիս պահելու ամբողջ ժամանակահատվածում:

Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:





Տարածել...
 

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 03.03.16

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (03.03.16)
Դիտումներ: 26251 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...