Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր


Հետաքրքիր տեղեկություններ ազգությամբ հայ ամենաերիտասարդ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանի մասին
 
 


   Քրեական

 

Սերգեյ Ասատրյանը ծնվել է 1986 թ. դեկտեմբերի 12-ին Թբիլիսում: Քրեական աշխարհում նա առավել հայտնի է «Օսետրինա կրտսեր» կամ «Սերյոժա Բենթլի» մականուններով: Նրա հայրը հայտնի «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանն է, ով քրեական աշխարհում առավել հայտնի  է «Էդիկ Թիֆլիսկի» և «Էդիկ Օսետրինա»  մականուններով: Բավականին երկար ժամանակ Սերգեյ Ասատրյանը գտնվել է իր հոր ստվերի տակ, քանի որ Էդիկը եղել է Դեդ Հասանի կլանի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Սերգեյ Ասատրյանը թագադրվել է 22 տարեկան հասակում:

Պրն. Գալոյանը նշեց, որ սա բավականին երիտասարդ տարիք է և հազվագյուտ մարդիկ են խորհրդային և հետխորհրդային տարածքներում «օրենքով գող» կարգվում այս տարիքում: Ոմանք նաև համարում են, որ նա ամենարիտասարդ «օրենքով գողերից» մեկն է:

Թագադրման արարողությունը տեղի է ունեցել 2008 թ. նոյեմբերի 6-ին Մոսկվայի «Շոկոլադնիցա» գիշերային ակումբում: Նրան թագադրել են Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկը) և Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան):

«Շատ հազվադեպ է պատահում, որ բարձր աստիճանի գողերը միանգամից այսպիսի երիտասարդ տարիքում գտնվողին ճանաչում են «օրենքով գող»: 2012 թ Մոսկվայում Սերգեյը «սխոդկա» է ունենում «օրենքով գող» Կոբա Ձիձիշվիլու հետ, քանի որ Կոբան վատ է արտահայտնված լինում Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մասին: Այդ «սխոդկայի» ժամանակ Կոբան լուրջ պատասխան է ստանում Բենթլիից: Քրեական աշխարհում կան «հաշտավոր դատավորներ», որոնցից մեկը Սերգեյն է: Նրա գործունեությունը կայանում է նրանում, որ նա կարողանում է լեզու գտնել հակամարտող կողմերի միջև և օգտակար է լինում այս խաղաղացմանը: Սերգեյը հետաքրքիր է նրանով, որ սիրում է շքեղություն: Նա ունի արտասահմանյան մեքենաների մեծ հավաքածու, որոնցից ամենաշատը նախընտրում է «Bentley»-ն: Այստեղից էլ նա ստացել է իր մականունը Սերյոժա «Բենթլի»: Սերգեյը բանտարկվել է ընդամենը մեկ անգամ և ազատության մեջ է հայտնվել 4 ամիս անց»,- ասաց քրեագետը:



Տարածել...


Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: 19.03.16 | Հեղինակ: Քրեական

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (19.03.16) | Հեղինակ: Քրեական
Դիտումներ: 3742 | Տեգեր: քրեական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...